Երկուշաբթի, 17 Հուլիսի 2023,
Արմինֆո. Հայաստանում տնտեսական աճի դինամիկայի վրա դրական են ազդում բոլոր հատվածները, սակայն հիմնական դերը շարունակում է խաղալ ծառայությունների ոլորտը։ Միևնույն ժամանակ, տարեսկզբից ամսական տվյալները ցույց են տալիս, որ ծառայությունների աճն աստիճանաբար դանդաղում է, ինչը մեծապես պայմանավորված է անցյալ տարվա բարձր ցուցանիշներով և պահանջարկի ճշգրտմամբ: Այդ մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանների կողմից այսօր հրապարակված հերթական մակրոտնտեսական տեսության մեջ։
|
Երկուշաբթի, 17 Հուլիսի 2023,
Արմինֆո.Ակբա բանկը մեկնարկել է սահմանամերձ բնակավայրերում կառուցապատման սուբսիդավորվող վարկերի տրամադրում՝ «ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024թթ. ծրագրի» շրջանակում։
|
Երկուշաբթի, 17 Հուլիսի 2023,
Արմինֆո. Իրանը Ռուսաստանի հետ էլեկտրաէներգիայի փոխանակում կսկսի Ադրբեջանի միջոցով։ Այդ մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը՝ ISNA-ի հհետ հարցազրույցում։
|
|
|
Ուրբաթ, 14 Հուլիսի 2023,
Արմինֆո.Արդշինբանկն արժանացել է Euromoney ամսագրի 2023 թ. Գերազանցության մրցանակին՝ որպես «Լավագույն բանկը Հայաստանում»: Այս ճանաչումը վերահաստատում է Արդշինբանկի բացառիկ արդյունքները, նորարարական մոտեցումը և բանկային ոլորտում դիրքը՝ որպես Հայաստանի առաջատար բանկ և ֆինանսաբանկային ծառայությունների խոշորագույն մատակարար:
|
Չորեքշաբթի, 13 Հունվարի 2016,
|
Ուրբաթ, 14 Հուլիսի 2023,
Արմինֆո. Օգոստոսի 3-ից 5-ը Տաշքենդում կայանալիք տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուզբեկական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի շրջանակներում նախատեսվում է անցկացնել հայ-ուզբեկական գործարար համաժողով։
|
|
|
Ուրբաթ, 14 Հուլիսի 2023,
Արմինֆո. Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը և ArmWine ընկերությունը հուլիսի 9-10-ը ՌԴ Սանկտ Պետերբուրգում կազմակերպել են հայկական գինեգործությանը նվիրված ArmWine երկրորդ ցուցահանդեսը, որին մասնակցում էին պետական պաշտոնյաներ, գինեգործական 36 ընկերությունների հիմնադիրներ և ղեկավարներ, գինեգործներ Հայաստանից և Ռուսաստանից։ Հայ գինեգործները ներկայացրել են գինու ավելի քան 200 տեսակ
|
Ուրբաթ, 14 Հուլիսի 2023,
Արմինֆո. Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը, որը աշխարհում ալյումին արտադրող խոշորագույն ընկերություներից մեկի՝ ՌՈՒՍԱԼ-ի կառույցում է, նշել է իր մասնագիտական տոնը՝ Մետալուրգի օրը։ Այդ մասին ասվում է ԱՐՄԵՆԱԼ-ի հաղորդագրությունում:
|
Ուրբաթ, 14 Հուլիսի 2023,
Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 13-ին ընդունել է կիպրոսցի խոշոր գործարար, «Leptos Estates» ընկերության համանախագահ Պանտելիս Լեպտոսին: Նախարարության հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները։
|
Հինգշաբթի, 13 Հուլիսի 2023,
|
Հինգշաբթի, 13 Հուլիսի 2023,
Արմինֆո. Վերջին ամիսներին էապես փոխվել է հետաքրքրությունը մեր պետական և գանձապետական պարտատոմսերի նկատմամբ։ Այդ մասին այսօր ՝ հուլիսի 13-ին, կառավարության նիստում հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
|
Հինգշաբթի, 13 Հուլիսի 2023,
Արմինֆո. Ազգային ժողովը հուլիսի 13-ի արտահերթ նստաշրջանում քննարկել է ««Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-ի եւ վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KFW) տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ» հայտագրերի փոխանակման ձեւով կնքված համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
|
Հինգշաբթի, 13 Հուլիսի 2023,
Արմինֆո. 2018 թվին կապիտալի շուկային աջակցելու որոշումը (բորսա դուրս գալու առնչությամբ ընկերությունների ծախսերը սուբսիդավորելու մասին) անարդյունավետ չէր լինի, քանի որ այն ժամանակ մի քանի տարի անընդմեջ աուդիտի մասին հաշվետվություններ հրապարակող ընկերությունների թիվը կարելի էր մատների վրա հաշվել: Այդ մասին հուլիսի 13-ին կառավարության նիստում նշել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
|
Հինգշաբթի, 13 Հուլիսի 2023,
Արմինֆո. 2023 թվականի առաջին կիսամյակում պետբյուջեն եկամտային մասով գերակատարվել է շուրջ 50 մլրդ դրամով։ Այդ մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
|
Հինգշաբթի, 13 Հուլիսի 2023,
Արմինֆո. Հայաստանը 4 միաեղջյուրների երկիր է (1 մլրդ դոլար և ավելի գնահատվող մասնավոր ընկերություններ - խմբ.): Այդ մասին Եկատերինբուրգում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ Իննոպրոմ-2023 արդյունաբերական ցուցահանդես-ֆորումի շրջանակում պանելային քննարկումների ժամանակ։
|
Հինգշաբթի, 13 Հուլիսի 2023,
Արմինֆո. Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը շարունակելու է զարգանալ` անկախ սադրանքներից: Այդ մասին ասվում է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության հայտարարությունում՝ ադրբեջանական ՀԿ ների՝ ՀՀ կառավարությանն ուղղված պահանջի վերաբերյալ։
|
Չորեքշաբթի, 12 Հուլիսի 2023,
Արմինֆո. Հուլիսի 12-ին տեղի է ունեցել «Արտահանման խթանման գործիքներ՝ Շվեյցարիայի Համադաշնության կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված համակարգ» (Swiss GSP) հայկական արտահանողների համար» խորագրով իրազեկման միջոցառումը, որը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության կողմից՝ Եվրոպական Բիզնես Ասոցիացիայի աջակցությամբ:
|
Չորեքշաբթի, 12 Հուլիսի 2023,
Արմինֆո. Կապսկի ջրամբարի շինարարությունն արդեն սկսվել է։ Այս մասին հուլիսի 12-ինհաղորդել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նիստի ժամանակ։
|