Երկուշաբթի, 26 Հունիսի 2023,

Արմինֆո.

 Երկուշաբթի, 26 Հունիսի 2023,

Արմինֆո.

"Լույս" հիմնադրամի տնտեսական փորձագետները սրբագրել են վարչապետին՝ Հայաստանում աշխատավարձի ցուցանիշների առնչությամբ
 Ուրբաթ, 23 Հունիսի 2023,

Արմինֆո. "Լույս" հիմնադրամի տնտեսական փորձագետներն իրենց անհամաձայնությունն են հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տվյալներին, ով կառավարության երեկվա նիստում նշել է, թե 2022 թվականին երկրում իրական աշխատավարձը բարձրացել է 6,3 տոկոսով:

 Ուրբաթ, 23 Հունիսի 2023,

Արմինֆո.

Ռելոկանտային միջավայրը Հայաստանի բանկերին դրդել է ծառայությունների թվային փոխակերպման ինտենսիֆիկացման
 Ուրբաթ, 23 Հունիսի 2023,

Արմինֆո.Տասնյակ հազարավոր ռելոկանտների կողմից թվային ծառայությունների նկատմամբ աճող պահանջարկը լրջորեն խթանել է Հայաստանի բանկային շուկան բիզնես-մոդելների թվային փոխակերպման ինտենսիֆիկացման՝ ստիպելով արագացված տեմպով առաջ տանել քարտային հատվածի տեխնոլոգիական զարգացումը նորագույն վճարային գործիքների ներդրման ուղղությամբ: Այդ մասին ասվում է ԱրմԻնֆո-ի օրերս լույս տեսած "Հայկական բանկերը քարտային բիզնեսում" հերթական (№27) վերլուծական տեղեկագրում:

Converse Mobile-ում ներդրվել է բաժանորդագրությունների կառավարման գործիք
 Ուրբաթ, 23 Հունիսի 2023,

Արմինֆո.Կոնվերս Բանկի Visa քարտապանների համար հասանելի է դարձել բաժանորդագրությունների կառավարման Visa Stop Payment Service-ը (VSPS)՝ ավելի հեշտ, արագ դարձնելով բաժանորդագրությունների կառավարումը, ինչպես նաև հնարավորություն տալով կանխել ֆինանսների անցանկալի դուրսգրումը հաշվից բաժանորդագրությունների դադարեցման միջոցով:

Team Telecom Armenia-ն հաղորդել է ինտերնետ կապի հնարավոր սահմանափաակումների մասին. աշխատանքներ են տարվում խնդիրը վերացնելու ուղղությամբ
 Ուրբաթ, 23 Հունիսի 2023,

Արմինֆո. Team Telecom Armenia հեռահաղորդակցության ընկերությունը հաղորդել է ինտերնետ կապի հնարավոր սահմանափակումների մասին։

Կորպորատիվ կառավարման տարեկան համաժողով Հայաստանում - 2023
 Ուրբաթ, 23 Հունիսի 2023,

Արմինֆո. Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը հունիսի 30-ին «ԴաբլԹրի Բայ Հիլթն» հյուրանոցում կազմակերպում է կորպորատիվ կառավարման հիմնախնդիրներին նվիրված իր տարեկան համաժողովը:

«Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի «Ba3» սուվերեն վարկանիշը՝ հեռանկարը փոխելով «բացասական»-ից դեպի «կայուն»
 Ուրբաթ, 23 Հունիսի 2023,

Արմինֆո. 2023թ. հունիսի 22-ին «Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի «Ba3» սուվերեն վարկանիշը՝ հեռանկարը փոխելով «բացասական»-ից դեպի «կայուն»:

 Ուրբաթ, 23 Հունիսի 2023,

Արմինֆո.

Orion Summit 2023. մինչև տարեվերջ կհաջողվի ներգրավել ևս 50 մլն դոլար՝ հայկական ստարտափների համար
 Ուրբաթ, 23 Հունիսի 2023,

Արմինֆո.Մինչև տարեվերջ մենք մեր ստարտափների համար 50 մլն դոլարի 4 գործարք կփակենք։ Այդ մասին հունիսի 19-22-ը Նյու Յորքում կայացած Orion Summit 2023-ի հհհարթակներում հաղորդել է Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր, գործադիր տնօրեն Դիանա Արզումանյանը։

 Հինգշաբթի, 22 Հունիսի 2023,

Արմինֆո.

2024 թվականի սեպտեմբերից Հայաստանում առցանց տաքսիների համար տուրքեր կսահմանվեն
 Հինգշաբթի, 22 Հունիսի 2023,

Արմինֆո. 2024 թվականի սեպտեմբերից Հայաստանը տուրքեր կսահմանի առցանց տաքսիների համար։ Որոշումն ընդունվել է կառավարության հունիսի 22-ի նիստում։

Արմեն Նուրբեկյան. Հայաստանում կապիտալի շուկայի և, ընդհանուր առմամբ, բիզնեսի զարգացման կարևորագույն պայմաններից մեկը որակյալ կորպորատիվ կառավարումն է
 Հինգշաբթի, 22 Հունիսի 2023,

Արմինֆո.Եթե նայենք Հայաստանի ֆինանսական հատվածի կառուցվածքին, ապա, հիմնականում, գերակշռում են բանկերը, իսկ մեր քաղաքացիները բավարար հնարավորություններ չունեն ներդրումներ կատարելու և խնայողություններ անելու համատեքստում։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը Team Telecom Armenia հեռահաղորդակցային ընկերության IPO-ի դուրս գալուն նվիրված միջոցառման շրջանակներում։

Արցախի կառավարությունը լրացուցիչ 2,9 մլրդ դրամ կստանա Հայաստանի պետական գանձարանից
 Հինգշաբթի, 22 Հունիսի 2023,

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը 2,9 մլրդ դրամի չափով միջպետական լրացուցիչ վարկ է տրամադրել Արցախի կառավարությանը: Որոշումն ընդունվել է հունիսի 22-ին ՀՀ կառավարության նիստում։

Team Telecom Armenia-ի ռազմավարությունը. Սա դեռ սկիզբն է
 Հինգշաբթի, 22 Հունիսի 2023,

Արմինֆո.Միայն այս տարի, այսքան կարճ ժամանակահատվածում, Team Telecom Armenia հեռահաղորդակցության ընկերությունը հասցրել է բեկումնային քայլեր կատարել հայրենական հեռահաղորդակցության շուկայում, հայտարարելով, նախ, ընկերությունների խմբի մասին (Team Pay, Team Solutions, Team Systems և buy.am), որին հաջորդեց խոշոր վրացական հեռահաղորդակցության ընկերության (SkyTel) բաժնետոմսերի գնումը, եւ, ի վերջո, ելք դեպի IPO: Վերջին իրադարձությունը Հայաստանի համար աննախադեպ է, քանի որ առաջին անգամ երկրի կապիտալի շուկա մուտք գործեց հեռահաղորդակցային ընկերությունը' ֆոնդային բորսայում տեղաբաշխելով 40 մլն բաժնետոմսերի թողարկում' 8 մլրդ 240 մլն դրամ ընդհանուր ծավալով:

Հայաստանում աշխատավարձը բարձրանում է գնաճի նկատմամբ առաջանցիկ տեմպերով. հավաստիացնում է վարչապետը
 Հինգշաբթի, 22 Հունիսի 2023,

Արմինֆո. Հայաստանում աշխատավարձի ֆոնդի շոշափելի աճ է արձանագրվել։ Կառավարության հաղորդագրության համաձայն, այդ մասին այսօր կառավարության նիստում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ներկայացրել վիճակագրական վերջին տվյալները։

«Կարևոր եմ համարում կառավարության նիստում հրապարակել Հայաստանում գրանցված և հարկման բազա ունեցող աշխատատեղերի նոր ցուցանիշը: Մենք, բարեբախտաբար, հերթական պատմական ռեկորդն ենք արձանագրել և մայիսի արդյունքներով ունենք 718 266 գրանցված աշխատատեղ: 2018 թվականի մայիսի տվյալներով, կարող ենք արձանագրել, որ 2018 թվականի մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է 170 277 աշխատատեղ: Ընդ որում, նախորդ տարվա մայիսի համեմատ նույնպես աճ ունենք, ապրիլի համեմատ նույնպես աճ ունենք:

Շատ կարևոր է արձանագրել, որ նաև աշխատավարձի ֆոնդի էական, շոշափելի աճ ունենք: 2018 թվականի մայիսի համեմատ Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձի ֆոնդը, ըստ էության, կրկնապատկվել է, ավելացել է 106.6 տոկոսով, կամ 103 մլրդ 40 մլն դրամով: Այսինքն՝ այսօր Հայաստանի Հանրապետությունում աշխատող մարդիկ 103 մլրդ 40 մլն դրամով ավելի շատ աշխատավարձ են ստանում, քան 2018 թվականի մայիսին:

Շատ կարևոր է նաև միջին աշխատավարձի ցուցանիշը: Հայաստանի Հանրապետությունում միջին աշխատավարձը, այսինքն՝ մեկ մարդուն ընկնող աշխատավարձն ավելացրել է 2018 թվականի մայիսի համեմատ 101 629 դրամով, կամ 57.6 տոկոսով: Իսկ շատ կարևոր է նաև, որ աշխատավարձն աճել է 2023 թվականի մայիսի, նաև 2023 թվականի ապրիլի համեմատ, մոտավորապես՝ 4215 դրամով, կամ 1.5 տոկոսով: Իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ 40 323 դրամով, կամ 17 տոկոսով:

Սրանք շատ կարևոր ցուցանիշներ են, որոնք և՛ քանակական, և՛ որակական որոշակի տվյալներ են տալիս, նաև աշխատավարձն է շարունակաբար բարձրանում Հայաստանի Հանրապետությունում: Ընդ որում, չափազանց կարևոր է գնաճի նկատմամբ առաջանցիկ տեմպերով: Ուզում եմ հիշեցնել, որ 2022 թվականի տվյալներով՝ գնաճի էֆեկտը հանած՝ 6.3 տոկոսով աշխատավարձը Հայաստանի Հանրապետությունում բարձրացել է, ինչը կարծում եմ, շատ կարևոր և էական ցուցանիշ է:

Դրա համար, հարգելի գործընկերներ, մենք պետք է հետևողական շարունակենք բարեփոխումների մեր օրակարգը: Որևէ կասկած չպետք է լինի, որ սրանք մեծ մասամբ բարեփոխումների արդյունք են: Եվ ինչքան բարեփոխումները արդյունք են տալիս, այնքան ավելի պետք է մեծացնել դրանց տեմպը բոլոր ոլորտներում», - ասել է վարչապետը:

Կենսաթոշակառուներին եւ նպաստառուներին 10% հետվճար տրամադրելու միջոցառման գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2023թվի դեկտեմբերի 31-ը
 Հինգշաբթի, 22 Հունիսի 2023,

Արմինֆո.Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու գործընթացը շարունակական դարձնելու նպատակով՝ կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում։

«Վերին Լարս» անցակետում հերթերի խնդիրը լուծվում է
 Հինգշաբթի, 22 Հունիսի 2023,

Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը հունիսի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ քաղաք Վլադիկավկազ՝ Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետի վերակառուցված երթևեկության գոտիների շահագործման հանձնման արարողությանը մասնակցելու, ինչպես նաև Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետի  թողունակության բարձրացման հարցերը քննարկելու նպատակով։

Հայաստանն ու Թուրքմենստանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
 Չորեքշաբթի, 21 Հունիսի 2023,

Արմինֆո.Հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման հնարավորություններն են քննարկվել ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետելդի Այազովի ու Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանի՝ հունիսի 21-ին ՀԱԳՄ-ում կայացած հանդիպման ժամանակ։

Արտ. փոխարժեքները
13.03.2026
RUB4.68-0.08
USD377.540.10
EUR432.70-3.55
GBP500.62-4.89
CAD276.06-1.65
JPY23.69-0.09
CNY54.76-0.17
CHF479.17-4.23