Երկուշաբթի, 18 Մայիսի 2026,
|
Երկուշաբթի, 18 Մայիսի 2026,
Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգում առաջին անգամ ներդրվում է անվճարունակ բանկերի վերակազմավորման (սոնացիայի) ինստիտուտը (bank resolution): ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը մայիսի 18-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության կողմից առաջին ընթերցմամբ ներկայացված "Բանկերի վերակազմավորման մասին" օրենքի նախագծին եւ հարակից փաստաթղթերի մեծ փաթեթին:
|
Ուրբաթ, 15 Մայիսի 2026,
Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2026թ. մայիսի 11-15-ն ընկած ժամանակահատվածում դոլարով գործարքներն աճել են, իսկ ռուբլով գործարքները շարունակել են նվազել ։ Եվրոյով գործարքներ արդեն երեք ամիս չեն իրականացվում։ Մասնավորապես, դոլարով գործարքների միտումը 70,1% անկումից հասել է 45,2% աճի, իսկ ռուբլով գործարքների անկումն արագացել է 13%-ից մինչև 23,1%: Դա թույլ է տվե դոլարային գործարքների շաբաթական ծավալի գերակայության վերականգնում ռուբլով գործարքների նկատմամբ՝ գրեթե 2 անգամ խզումով։
|
Ուրբաթ, 15 Մայիսի 2026,
Արմինֆո.Մայիսի 5-ին "Ռոսսելխոզնադզոր"-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտը բանակցություններ է վարել Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի հետ: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի վերահսկիչ մարմնի մամուլի ծառայությունը։ Կողմերը քննարկել են երկու երկրների իրավասու մարմինների փոխգործակցության և ռուսական շուկա հայկական բուսական և անասնապահական արտադրանքի մատակարարման պահանջների պահպանման հարցերը:
|
Ուրբաթ, 15 Մայիսի 2026,
Արմինֆո. Արդեն որոշե՞լ ես, թե որտեղ ես անցկացնելու հանգիստդ։ Թեև ճամփորդությունը միշտ ասոցացվում է հաճելի սպասումների հետ, դրա պլանավորումը հաճախ կարող է դառնալ իրական մարտահրավեր։ Հնարավոր խնդիրներից խուսափելու և հանգիստը լիարժեք վայելելու համար IDBank-ը կազմել է պարզ ճամփորդական ուղեցույց՝ լի օգտակար խորհուրդներով:
|
Ուրբաթ, 15 Մայիսի 2026,
Արմինֆո. Արդշինբանկը, շարունակելով համագործակցությունը «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության հետ, 4 մլն ՀՀ դրամի չափով ֆինանսավորել է Շառլ Ազնավուրի անվանական անտառի ստեղծման աշխատանքները։
|
Ուրբաթ, 15 Մայիսի 2026,
Արմինֆո. Կապի թանգարանն այս տարի ևս միանում է թանգարանային տոներին: Թանգարանների գիշերը՝ մայիսի 16-ին, և Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, այցելուները կարող են ծանոթանալ հեռահաղորդակցության հայաստանյան ողջ պատմությանը:
|
Ուրբաթ, 15 Մայիսի 2026,
Արմինֆո.Նոր զարգացման բանկի (ՆԶԲ) տարեկան ժողովի շրջանակներում Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) կազմակերպել է "Ինչպես կարող են բազմակողմ զարգացման բանկերը (ԲԶԲ) ֆինանսավորել նորարարությունները" սեմինար։
|
Ուրբաթ, 15 Մայիսի 2026,
Արմինֆո. Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ առևտրի քարտուղարի՝ տեքստիլի, սպառողական ապրանքների, նյութերի, կրիտիկական հանքանյութերի և մետաղների հարցերով փոխտեղակալ Ջոշուա Քրունի հետ։
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026,
Արմինֆո.ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը մայիսի 14-ին կառավարության շենքում հանդիպել են Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տնօրենների խորհրդի անդամների և գործադիր թիմի հետ ու քննարկել Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ հավանության արժանացած «Ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող հարցեր։
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026,
Արմինֆո.Մայիսի 14-ից 15-ը Երևանում կայանալիք Հայաստանի և Վիետնամի միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով համատեղ միջկառավարական հանձնաժողովի 2-րդ նիստի շրջանակներում կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի հանդիպումը միջկառավարական հանձնաժողովի վիետնամական կողմի համանախագահ, Վիետնամի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Ֆան Թի Թանգի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՎՍՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը։
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026,
Արմինֆո.Wizz Air-ի «Let’s Get Lost» արշավի հերթական թողարկման մասնակիցները, որոնք օդանավ էին բարձրացել՝ չիմանալով իրենց վերջնական ուղղությունը, ժամանել են Երևան, Հայաստան։
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026,
Արմինֆո. Մայիսի 28-29-ը Աստանայում կայանալիք 5-րդ Եվրասիական տնտեսական ֆորում (ԵՏՖ) նախապատրաստական աշխատանքները դուրս են գալիս եզրափակիչ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ճյուղային բլոկների աշխատանքը քննարկվել է ԵՏՀ հինգ նախարարների մասնակցությամբ մայիսի 13-ին Հանձնաժողովի մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում:
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026,
Արմինֆո.Նոր ԱԷԿ-ի մոդելի ընտրությունը տնտեսական, այլ ոչ թե քաղաքական հարց է։ Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է լրագրողներին՝ մեկնաբանելով մեծ հզորությամբ ատոմակայանի կառուցման նախագծի վերաբերյալ ռուսական կողմի առաջարկը, որը կարող է ապահովել երկրի էներգամատակարարումը երկար տարիներ։
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026,
Արմինֆո. 2026 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում արձանագրվել է միգրացիոն դրական սալդո, որը կազմել է 2,5 հազար մարդ։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, տվյալ ցուցանիշը տարեկան կտրվածքով նվազել է 48%-ով։
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026,
Արմինֆո. Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թթ. ծրագիրը լավարկելու նպատակով՝ Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում։
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026,
Արմինֆո. Դեպի կրթական հաստատություններ տանող մեկ ճանապարհի արդիականացման և 13 ճանապարհների նախագծման համար ՀՀ կառավարությունը կհատկացնի 186 մլն դրամ: Այդ մասին որոշում է ընդունվել մայիսի 14-ին կառավարության նիստում։
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026,
Արմինֆո.Հայաստանում 2026թ. 1-ին եռամսյակում ծնվել է 7 272 երեխա, ինչը 0.2%-ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից: Հաշվետու ժամանակահատվածում ծնելիության գործակիցը 1000 բնակչի հաշվով կազմել է 9,5 պրոմիլ ՝ նախորդ տարվա 9,6 պրոմիլի դիմաց:
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026,
Արմինֆո.Հայաստանում ստեղծվող Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության գործունեության ֆինանսավորմանը կուղղվի 288,2 մլն դրամ: Այդ մասին որոշում է ընդունվել է ՀՀ կառավարության մայիսի 14-ի նիստում։
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026,
Արմինֆո.Հայաստանի բնակչության թիվը 2026 թվականի ապրիլին գերազանցել է 3.1 միլիոնը ' տարեկան կտրվածքով ավելանալով 0,6% - ով կամ 19 հազար մարդով: Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները:
|