Երեքշաբթի, 30 Մայիսի 2023,
|
Երեքշաբթի, 30 Մայիսի 2023,
|
Երեքշաբթի, 30 Մայիսի 2023,
Արմինֆո.Արևաշատ Թալինում հիմնադրվել է 5 Մվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան։ Շուրջ 8 հեկտար տարածքում գործող «Թալին 2» կայանը ապահովում է տարեկան 10 մլն կՎտ էլեկտրաէներգիա, որը տրամադրվում է Հայաստանի էլեկտրական ցանցերին։
|
Երեքշաբթի, 30 Մայիսի 2023,
Արմինֆո. Ապրիլի 14-ի երեկոյան ժամերից սկսած ադրբեջանական զինուժի կողմից պարբերաբար կրակահերթեր են իրականացվում Սոթքի հանքավայրի ուղղությամբ։ Այդ մասին ասվում է
|
Երեքշաբթի, 30 Մայիսի 2023,
|
Երեքշաբթի, 30 Մայիսի 2023,
Արմինֆո.ն: Դեպի Հայաստան կամ ՀՀ-ից թռչող յուրաքանչյուր չորրորդ ուղևորը փոխադրվել է հայկական ավիաընկերությունների կողմից: Այդ մասին հաղորդել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
|
Երեքշաբթի, 30 Մայիսի 2023,
|
Երեքշաբթի, 30 Մայիսի 2023,
|
Երեքշաբթի, 30 Մայիսի 2023,
|
Երկուշաբթի, 29 Մայիսի 2023,
Արմինֆո. Հայաստանի ներքին և միջազգային զբոսաշրջության ցուցանիշները հավասարվել են։ Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ Discover Armenia զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցության շրջանակում, որտեղ երեք օրվա ընթացքում ներկայացվել են երկրի բոլոր մարզերի զբոսաշրջային առանձնահատկություններն ու ներուժը։
|
Երկուշաբթի, 29 Մայիսի 2023,
Արմինֆո. Այսօր Հայաստանի կողմից "էժան" վարկերի ներգրավման մասին խոսելու հարկ չկա։ Այդ մասին մայիսի 29-ին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության ներկայացման ժամանակ։
|
Երկուշաբթի, 29 Մայիսի 2023,
|
Երկուշաբթի, 29 Մայիսի 2023,
|
Երկուշաբթի, 29 Մայիսի 2023,
|
Երկուշաբթի, 29 Մայիսի 2023,
Արմինֆո.2023 թվականի հուլիսի 1-ից Հայաստանում հերթական անգամ կբարձրացվեն քաղաքացիների կենսաթոշակները։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մայիսի 29-ին ՀՀ Ազգային ժողովում "ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին" օրենքի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ։
|
Երկուշաբթի, 29 Մայիսի 2023,
Արմինֆո.2023 թվականի առաջին չորս ամիսներին Հայաստանի պետական բյուջե ավելի շատ հարկային եկամուտներ են մուտքագրվել, քան 2000-2010 թվականներին՝ յուրաքանչյուր առանձին վերցված տարում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մայիսի 29-ին "2022 թվականի պետական բյուջեի մասին" օրենքի կատարման նախագծի քննարկման ժամանակ։
|
Շաբաթ, 27 Մայիսի 2023,
Արմինֆո.«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն կիրականացնի անվանական արժեկտրոնային դրամային (ծածկագիր՝ AMFNCAB2EER0) եւ դոլարային (ծածկագիր՝ AMFNCAB2FER7) պարտատոմսերի տեղաբաշխում։ ԱրարատԲանկը հանդես կգա որպես պարտատոմսերի տեղաբաշխող եւ շուկա ստեղծող։
Ինչպես հայտնել են բանկից, պարտատոմսերի տեղաբաշխումը կիրականացվի Հայաստանի ֆոնդային բորսայում աճուրդի միջոցով մայիսի 30-ից հունիսի 2-ը, ամեն օր, ժ․ 11։00-13։30։
|
Ուրբաթ, 26 Մայիսի 2023,
Արմինֆո. Team Telecom Armenia-ի գերհզոր NGN ցանցին արդեն հասանելիություն ունի հանրապետության ավելի քան 150 հազար տնային տնտեսություն։
Ինչպես հաղորդում է Team Telecom Armenia-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունը, առաջնահերթություն տալով համայնքների զարգացմանը, ընկերությունը վերջին ամիսներին մեծ ծավալի աշխատանքներ է տարել մարզերում, մասնավորապես՝ Սյունիքի, Գեղարքունիքի ու Կոտայքի։
«Մեզ համար կարևոր է մարզերում նման ենթակառուցվածքների կառուցումը, որը երկարաժամկետ հեռանկարում բերելու է տեղի տնտեսական ակտիվությանը և, հետևաբար, բնակչության ուժեղացմանը։ Վերջին շրջանում մեր թիմն աշխատել է հատկապես Սյունիքի մարզում՝ NGN ցանցով ծածկելով տնտեսությունների 50 տոկոսից ավելին»,- նշել է Team Telecom Armenia-ի տնօրեն Հայկ Եսայանը։
Մարզային աշխատանքներին զուգահեռ ընկերությունը մեկնարկել է ցանցի կառուցումը նաև Երևանի Կենտրոն համայնքում, որը նման արագության ինտերնետի ամենամեծ պահանջ ունեցող վարչական շրջանն է։
Հիշեցնենք, որ 25 Գբ/վ արագությամբ այս ցանցն ամբողջությամբ կամ մասամբ հասանելի է Հրազդան, Նոր Հաճըն, Արմավիր, Մեծամոր, Ալավերդի, Սպիտակ, Իջևան, Կապան, Քաջարան, Վարդենիս, Սիսիան և Ջերմուկ քաղաքներում, Հաղարծին ու Գնդեվազ գյուղերում, իսկ Երևանում՝ Դավթաշեն, Արաբկիր, Նոր Նորք, Ավան և Զեյթուն համայնքներում։
NGN ցանցի հիման վրա ստեղծված Cosmo սակագնային փաթեթները ներառում են մինչև 1000 Մբ/վ գերարագ ինտերնետ, IP հեռուստատեսություն և բջջային կապ։ Փաթեթի վերաբերյալ տեղեկություն ստանալու և սակագներին ծանոթանալու համար կարելի է անցնել https://www.telecomarmenia.am/hy/cosmo-combo հղումով, լրացնել առցանց հայտը, գրել հաղորդագրություն ընկերության ֆեյսբուքի պաշտոնական էջին, զանգահարել 100 անվճար համարին կամ մոտենալ վաճառքի և սպասարկման կենտրոններ։
Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը: Առաջիկայում այս ցանցին կմիացվեն Հայաստանի ողջ տարածքում գործող բջջային կայանները, ինչի շնորհիվ զգալիորեն կբարելավվի նաև շարժական կապի որակը։
|
Ուրբաթ, 26 Մայիսի 2023,
Արմինֆո.Մայիսի 25-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարները ստորագրել են, այսպես կոչված, III մեծ արձանագրությունը, որը ներառում է փոփոխություններ ԵԱՏՄ մասին պայմանագրում: Այս մասին հաղորդում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մամուլի ծառայությունը։
|
Հինգշաբթի, 25 Մայիսի 2023,
Արմինֆո. "Ընդհանուր տնտեսական տարածքի զարգացմանն ուղղված քայլերի արդյունավետ պլանավորումը ենթադրում է գործարարների և գործարար շրջանակների ներկայացուցիչների բաց երկխոսություն: Այս համատեքստում ցանկանում եմ հատուկ նշել Եվրասիական տնտեսական համաժողովի անցկացումը և, օգտվելով առիթից, ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին ՝ մասշտաբային միջոցառումներ կազմակերպելու և ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության արդիական ոլորտներն առավելագույնս ընդգրկող քննարկումների թեմատիկայի մշակմանն ուղղված ջանքերի համար", - հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ:
|