Հայաստանը ՀԲ-ից կստանա հերթական 92,3 մլն եվրո վարկը՝ բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար
 Երեքշաբթի, 4 Ապրիլի 2023,

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել է «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը՝ 92,300,000 եվրո արժողությամբ:

2023 թվականի փետրվարին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը 2022 թվականի փետրվարի համեմատ աճել է 46 189-ով կամ 7.1 տոկոսով
 Երեքշաբթի, 4 Ապրիլի 2023,

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2023 թվականի փետրվար ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսվա տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 692 266, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 46 189-ով կամ 7.1%-ով: 

Ռուսական ռուբլու թուլացումն սպառնում է ՌԴ շուկայում հայկական ապրանքների մրցունակության կորստով. Սուրեն Պարսյան
 Երեքշաբթի, 4 Ապրիլի 2023,

Արմինֆո.Ռուբլու փոխարժեքի հետագա թուլացումը կհանգեցնի ռուսական շուկայում հայկական ծագում ունեցող ապրանքների մրցունակության կորստի և Հայաստանում տնտեսական ակտիվության տեմպերի նվազման։ ԱրմԻնֆո-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) միջոցով արտահանում իրականացնելու հնարավորությունները
 Երեքշաբթի, 4 Ապրիլի 2023,

Արմինֆո.Այսօր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է ԱՄՆ առևտրի ներկայացուցչի (USTR) Եվրոպայի և Միջին Արևելքի գրասենյակի տնօրեն Ջեյսոն Բանթինին և ԱՄՆ առևտրի ներկայացուցչի արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) հարցերով փոխտեղակալ Լորա Բուֆոյին։ Այդ մասին Քերոբյանը հաղորդել է «Ֆեյսբուքի» իր էջում:

2022թ. առաջին կիսամյակում Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կանանց ներգրավվածությունը կազմել է 43 %
 Երեքշաբթի, 4 Ապրիլի 2023,

Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մարտի 29-ին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կայուն զարգացմանը նվիրված տարածաշրջանային ֆորումի «Գործընկերություններ հանուն ներառական և կայուն թվային զարգացման» թեմայով կլոր սեղան-քննարկմանը։

ԱՊՊԱ շուկայում գնագոյացման մեխանիզմների փոփոխությունն ապահովել է 2022 թվականի վնասաբերության գործակցի նվազումը՝ 79%-ից մինչև 66%
 Երեքշաբթի, 4 Ապրիլի 2023,

Արմինֆո.ԱՊՊԱ (ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) շուկայում գնագոյացման մեխանիզմների փոփոխության վերաբերյալ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի որոշումն ապահովել է 2022 թվականի վնասաբերության գործակցի նվազում՝ 79%-ից մինչև 66%։

Ճանապարհային դեպարտամենտ. Տեղ-Կոռնիձոր ճանապարհը պատրաստ է շահագործման
 Երեքշաբթի, 4 Ապրիլի 2023,

Արմինֆո.Հայաստանը Արցախին կապող շուրջ 11 կմ երկարությամբ Տեղ-Կոռնիձոր ճանապարհը պատրաստ է շահագործման։ Այդ ասվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

Առաջին եռամսյակում Հայաստանը 3.2%-ով գերազանցել է հարկերի ծրագրային ցուցանիշը
 Երեքշաբթի, 4 Ապրիլի 2023,

Արմինֆո. 2023 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 461.4 մլրդ ՀՀ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 60.8 մլրդ ՀՀ դրամով կամ 15.2%-ով, իսկ 2023 թվականի առաջին եռամսյակի համար հարկային եկամուտների և պետական տուրքերի մասով հաստատված ծրագրային ցուցանիշից ավելի է 14.4 մլրդ ՀՀ դրամով կամ 3.2%-ով: Այդ մասին հաղորդում է ՊԵԿ մամուլի ծառայությունը:

SPRING PR-ը եւ Ամերիաբանկը Երեւանում կանցկացնեն The Doing Digital Forum. ֆորումի գլխավոր բանախոսն է  Քրիս Սքինները
 Երկուշաբթի, 3 Ապրիլի 2023,

Արմինֆո. Ապրիլի 5-ին Երևանում տեղի կունենա The Doing Digital Forum (https://doingdigital.am /), որը կմեկտեղի թվային փոխակերպման ոլորտի ավելի քան 20 առաջատար միջազգային և հայաստանյան փորձագետների:

Հայաստանի համախառն միջազգային պահուստները հեռանում են պատմական առավելագույնից
 Երկուշաբթի, 3 Ապրիլի 2023,

Արմինֆո.Հայաստանի համախառն միջազգային պահուստները հեռանում են պատմական առավելագույնից՝ 2022թ. դեկտեմբերի 4.112 մլրդ դոլարից մինչև 3.545 մլրդ դոլար՝  2023թ. փետրվարին: Մասնավորապես, ՀՄՊ-երը հունվար-փետրվարին կրճատվել է 13.8%-ով կամ 567 մլն դոլարով, ինչն ավելի զուսպ տեմպերով նկատվել է նաև մեկ տարի առաջ՝ 6,7%-ով կամ 217.2 մլն դոլարով անկում:

Հայաստանում ԱՊՊԱ-ն 2023 թվականի ապրիլից սկսեց ազատ նավարկումը
 Երկուշաբթի, 3 Ապրիլի 2023,

Արմինֆո. Հայաստանում 2023 թվականի ապրիլից ԱՊՊԱ-ն (ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) սկսում է ազատ նավարկությունը։ Խոսքը "ավտոքաղաքացիության" սակագների ազատականացման մասին է։

Converse Mobile. Նոր հնարավորություններ՝ նոր միջավայրում
 Երկուշաբթի, 3 Ապրիլի 2023,

Արմինֆո.Converse Mobile-ի զարգացման ծրագրի շրջանակում Կոնվերս Բանկը ներկայացրել է նոր, թարմացված Հավելվածը՝ ավելի ֆունկցիոնալ ու գրավիչ ինտերֆեյսով:

ՎՏԲ-Հայաստան Բանկն իջեցրել է Ռուսաստանից հեռախոսահամարով փոխանցումների միջնորդավճարը
 Երկուշաբթի, 3 Ապրիլի 2023,

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներն այսուհետ կարող են ՌԴ-ից հեռախոսահամարով փոխանցումներ ստանալ կրկնակի իջեցված միջնորդավճարով՝ գործարքի գումարի 0,5%-ի չափով։

Անտոնելլա Բասանին նշանակվել է ՀԲ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի նոր փոխնախագահ
 Երկուշաբթի, 3 Ապրիլի 2023,

Արմինֆո.Անտոնելա Բասանին նշանակվել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի (ԵԿԱ) նոր փոխնախագահ: Այդ պաշտոնում նա գլխաավորում է Համաշխարհային բանկի ռազմավարական, ֆինանսական և մտավոր աշխատանքը ԵԿԱ տարածաշրջանում: Այդ մասին նշվում է Համաշխարհային բանկի հաղորդագրությունում։

2022 թվականին Արագածոտնի մարզի համայնքների սեփական եկամուտները 2021 թվականի 103 մլն դրամից հասել են 2 մլրդ դրամի
 Երկուշաբթի, 3 Ապրիլի 2023,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ:

Կադաստրի կոմիտեն առաջարկում է բնակարանների վարձակալության շուկան "ստվերից" դուրս բերելու իր բանաձևը
 Երկուշաբթի, 3 Ապրիլի 2023,

Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) առաջարկում է փոփոխություններ ՀՀ Հարկային օրենսգրքում, որոնք թույլ կտան պարապուրդի մեջ գտնվող բնակարանները, բնակելի տները և հողամասերը ներգրավել վարձակալության շուկա, նվազեցնել վարձավճարների չափը, ինչպես նաև պարտավորեցնել պաշտոնապես արձանագրել վարձակալության հանձնելու փաստը' հետագայում հարկեր վճարելու նպատակով: Նախաձեռնությունը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի միասնական պորտալում:

Հայաստանի կառավարությունը շուտով ձեռնամուխ կլինի Կանաչ և կայուն տնտեսական զարգացման ռազմավարության իրագործմանը
 Երկուշաբթի, 3 Ապրիլի 2023,

Արմինֆո.Նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է «Շտիգեն» ընկերությունների խմբի կազմակերպած «Նորարարական ֆինանսական գործիքների դերը կանաչ բիզնեսի զարգացման գործում» խորագրով համաժողովին:

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում քննարկում են ալկոհոլային արտադրանքի գովազդի սահմանափակումներ մտցնելու հնարավորությունը
 Երկուշաբթի, 3 Ապրիլի 2023,

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել քննարկում «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ։

 Շաբաթ, 1 Ապրիլի 2023,

Արմինֆո.

Քո Նոր Տուն Տանող Ամենակարճ Ճանապարհը․ IDBank-ը՝ Toon Expo 2023-ում
 Ուրբաթ, 31 Մարտի 2023,

Արմինֆո. Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում մարտի 31-ից մինչև ապրիլի 2-ն անցկացվում է մեծ ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ մեկ հարթակում հատուկ առաջարկներով և զեղչերով հանդես են գալիս կառուցապատող խոշոր ընկերությունները, անշարժ գույքի գործակալությունները, բանկերը, նախագծող և վերանորոգող ընկերությունները, դիզայնի մասնագիտացված ընկերությունները և ոչ միայն։ IDBank-ը ևս մասնակցում է Toon Expo 2023 ցուցահանդեսին, այս անգամ՝ «Քո նոր տուն տանող ճանապարհը» կարգախոսի ներքո։

Արտ. փոխարժեքները
13.03.2026
RUB4.68-0.08
USD377.540.10
EUR432.70-3.55
GBP500.62-4.89
CAD276.06-1.65
JPY23.69-0.09
CNY54.76-0.17
CHF479.17-4.23