Էդուարդ Հակոբյան․ ՊԵԿ-ն ունի սեփական տեսլականն ու առաքելությունը, և դրա հիման վրա է կառուցվում նրա ողջ գործունեությունը
 Երկուշաբթի, 5 Հոկտեմբերի 2026,

ԱրմԻնֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մասնակցել է BOLD Business 2031 LinkedIn Local Yerevan-ի շրջանակներում անցկացված պանելային քննարկմանը, որի ընթացքում մասնակիցները քննարկել են առաջիկա հինգ տարիներին գործարար միջավայրի զարգացման հիմնական միտումները, տեխնոլոգիական փոփոխությունները, թվայնացումը, արհեստական բանականության կիրառումը և պետական-մասնավոր հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև նոր իրողություններին համապատասխան գործարար միջավայր ձևավորելու հնարավորությունները։ Այս մասին հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

Կոբախիձե. Թբիլիսին TRIPP երթուղին չի դիտարկում որպես իր սեփական տրանսպորտային երթուղիների մրցակից
 Երկուշաբթի, 5 Հոկտեմբերի 2026,

ԱրմԻնֆո: Թբիլիսին TRIPP երթուղին չի դիտարկում որպես Վրաստանով անցնող տրանսպորտային ուղիների մրցակից: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
 Շաբաթ, 3 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարում պատվարի ամրաշինական աշխատանքների մեթոդը փոխվում է։ Գրեթե 50 տարի կիրառվող ու իրեն արդարացրած մեթոդի լփոփոխության առաջարկը ներկայացրել են պատվարի լայնածավալ մոնիթորինգ իրականացրած միջազգային հեղինակավոր կազմակերպության մասնագետները։

Դավիթ Յան․ ԱԲ-ն չի կարող լինել Փարաջանով կամ Տարկովսկի․ միայն մարդուն է հասանելի «կախարդ դառնալու և գավազանը թափահարելու» ունակությունը։
 Շաբաթ, 3 Հոկտեմբերի 2026,

ԱրմԻնֆո. Ռուս-հայկական համալսարանում տեղի ունեցավ արհեստական բանականության ոլորտի հայտնի ձեռնարկատերերից և ռահվիրաներից մեկի՝ Դավիթ Յանի վարպետության դասը։

ԱԳՄԱ փոխնախարարը "Pacific Council"-ի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ անվտանգության և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցեր
 Ուրբաթ, 2 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.Հոկտեմբերի 2-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է «Pacific Council» կազմակերպության նախագահ և գործադիր տնօրեն, դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը: 

Հայաստանի փոխվարչապետները ԶՖԳ տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել են համագործակցության երկկողմ օրակարգը
 Ուրբաթ, 2 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև երկրորդ տարեկան խորհրդակցությունների շրջանակում Հայաստանում գտնվող՝ ԶՖԳ Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով տարածաշրջանային տնօրեն Ռիմա Լը Կոգիկի գլխավորած պատվիրակությանը:

Ծառայությունների մատուցումից անհրաժեշտ է անցնել սեփական արտադրանքի ու առաջատար տեխնոլոգիաների ստեղծմանը․ Տաթև Ասլանյան
 Ուրբաթ, 2 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը մասնակցել է Հայաստանի Ամերիկյան առևտրի պալատի (AmCham Armenia) կազմակերպած «Freedom 250: Shared Values, Shared Opportunities» բարձրաստիճան հանդիպմանը: Միջոցառումը նվիրված էր ԱՄՆ անկախության 250-ամյակին և հայ-ամերիկյան երկկողմ տնտեսական ու տեխնոլոգիական համագործակցության ընդլայնմանը:

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում սեպտեմբերի 28-ից մինչեւ հոկտեմբերի 2-ն ակտիվորեն իրականացվել են եւ դոլարով, եւ ռուբլով գործարքներ
 Ուրբաթ, 2 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում սեպտեմբերի 28-ից մինչեւ հոկտեմբերի 2-ն ակտիվորեն իրականացվել են եւ դոլարով, եւ ռուբլով գործարքներ: Դրա հետ մեկտեղ, արդեն մեկ ամսից ավելի  եվրոյով գործարքներ չեն իրականացվում։ Մասնավորապես, դոլարային գործարքների աճն արագացել է 65%-ից մինչև 79%, իսկ ռուբլով գործարքների միտումը շրջադարձ է կատարել 27,4% անկումից դեպի 18,3% աճ։ Արդյունքում, վերականգնվել է դոլարային գործարքների շաբաթական ծավալի գերակայությունը ռուբլով գործարքների նկատմամբ, սակայն տարբերությունը մեծ չէ, մինչդեռ, նախորդ շաբաթ դեռեւս գերակշռում էին ռուբլով գործարքները՝ խզզման նվազմամբ  3,3 անգամից մինչեւ 1,5 անգամ։

Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Հայաստանի արձագանքին երկաթուղային երկու հատվածների վերականգնման առնչությամբ
 Ուրբաթ, 2 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.Ռուսաստանը սպասում է Երևանի արձագանքին Հայաստանի երկաթուղիների երկու հատվածների վերականգնման առաջարկին, որոնք կապված են Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Փաշինյան․Կարևոր ենք համարում երկխոսության շարունակումը՝ ԵԱՏՄ իրավունքին համապատասխան հայկական արտադրանքի արտահանման և տարանցման առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ
 Ուրբաթ, 2 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.Հայաստանը վերահաստատում է ԵԱՏՄ շրջանակներում փոխշահավետ համագործակցության շարունակականությանն ուղղված Հայաստանի Հանրապետության հանձնառությունը, որը նպատակաուղղված է տնտեսական կայունության ամրապնդմանը և մեծ տարածաշրջանի կայուն զարգացման ապահովմանը։ Հոկտեմբերի 2-ին այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի ժամանակ։

Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը քննարկել է կուտակիչ կայանների լիարժեք ներդրման և օգտագործման համար անհրաժեշտ կանոնակարգերի նախագծերը
 Ուրբաթ, 2 Հոկտեմբերի 2026,

ԱրմԻնֆո: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկել է կուտակիչ կայանների լիարժեք ներդրման և շահագործման համար անհրաժեշտ կանոնակարգերի նախագծերը: Այս մասին հայտնել է ՀԾԿՀ մամուլի ծառայությունը:

Լիոնում տեղի ունեցավ Հայաստան-Օվերն-Ռոն-Ալպ երկրորդ տնտեսական ֆորումը
 Ուրբաթ, 2 Հոկտեմբերի 2026,

ԱրմԻնֆո. Լիոնում տեղի է ունեցել Հայաստան-Օվերն-Ռոն-Ալպ երկրորդ տնտեսական ֆորումը, որը նվիրված էր գյուղատնտեսական սննդի ոլորտին և գյուղատնտեսական տուրիզմին։

ԵԶԲ-ն ստացել է ADFIAP-ի երեք մրցանակ՝ կայուն զարգացման նախագծերի համար
 Ուրբաթ, 2 Հոկտեմբերի 2026,

ԱրմԻնֆո: Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացման հաստատությունների ասոցիացիայի (ADFIAP) կողմից ստացել է երեք մրցանակ՝ Ղազախստանում, Տաջիկստանում և Ուզբեկստանում իրականացված նախագծերի համար: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել Կոլոմբոյում կայացած ADFIAP-ի 49-րդ տարեկան հանդիպման ժամանակ:

2026 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանի պետական բյուջեի հարկային եկամուտները գերազանցվել են 14.7%-ով
 Ուրբաթ, 2 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հաղորդում է, որ 2026 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանի պետական բյուջե է մուտքագրվել 2 տրիլիոն 308 միլիարդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը 14.7%-ով կամ 295.4 միլիարդ դրամով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Իրանն ու Հայաստանը քննարկել են Նորդուզի անցակետում տրանսպորտային միջանցքի զարգացման հարցը
 Ուրբաթ, 2 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո: Հոկտեմբերի 1-ին հայ-իրանական սահմանի Նորդուզի սահմանային անցակետում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև միջգերատեսչական հանդիպում:

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկել են Ֆրեզնոյի հետ համագործակցության հնարավորությունները առևտրի և ներդրումների ոլորտում
 Հինգշաբթի, 1 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է Ֆրեզնոյի քաղաքապետ Ջերի Դայերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը, ինչպես նաև Ֆրեզնոյի քաղաքային խորհրդի մի շարք անդամներ:

Հայաստանն ու Թուրքմենստանը քննարկել են առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման հնարավորությունները
 Հինգշաբթի, 1 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 1-ին Աշխաբադում հանդիպել է Թուրքմենստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Մամմեթգուլի Ասթանագուլովի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը։

Team-ը կապիտալի շուկայից ներգրավել է շուրջ $35 մլն. արդյունքը հայտարարվել է միջազգային համաժողովում՝ Freedom Broker Armenia -ի հետ համագործակցությամբ  
 Հինգշաբթի, 1 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.Team Holding-ը հաջողությամբ ավարտել է կորպորատիվ պարտատոմսերի եռափուլ տեղաբաշխումը՝ կապիտալի շուկայից ներգրավելով շուրջ 35 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսավորում։ Տեղաբաշխման բոլոր փուլերն ավարտվել են նախատեսված ժամկետից շուտ, ինչը վկայում է ներդրողների բարձր հետաքրքրության և Team-ի զարգացման ռազմավարության նկատմամբ վստահության մասին։

Ամենայն հավանականությամբ, մոդուլային կայանները մեզ համար բավարար չեն լինի․ Փաշինյան
 Հինգշաբթի, 1 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով ՝ մոդուլային ատոմային էլեկտրակայանների հզորությունները բավարար չեն լինի ՝ հաշվի առնելով Հայաստանում արհեստական բանականության զարգացման հեռանկարները: Այդ մասին նա հայտարարել է լրագրողներին՝ հոկտեմբերի 1-ի ճեպազրույցում։

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Զարգացման ֆրանսիական գործակալության  կողմից Հայաստանի համար վարկային գիծ բացելու մասին համաձայնագրի ստորագրմանը
 Հինգշաբթի, 1 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 1-ի նստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 250 մլն եվրո արժողությամբ վարկային գիծ տրամադրելու մասին թիվ CAM1038 01 համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Արտ. փոխարժեքները
08.10.2026
RUB4.24-0.01
USD361.97-0.35
EUR404.72-0.72
GBP477.76-1.08
CAD253.85-0.80
JPY22.87-0.02
CNY54.00-0.03
CHF434.17-1.05