Ընթացիկ տարվա ապրիլին դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքն աճել է 28%-ով
 Շաբաթ, 9 Մայիսի 2026,

Արմինֆո 2026 թվականի ապրիլին Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվն աճել է ավելի քան 28%-ով։  Այդ մասին են վկայում ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի տվյալները։

Հայաստանի արժութային միջբանկային շուկայում 2026թ. մայիսի 5-ից 8-ն ընկած ժամանակահատվածում դոլարով և ռուբլով գործարքները նվազել են:
 Ուրբաթ, 8 Մայիսի 2026,

Արմինֆո.Հայաստանի արժութային միջբանկային շուկայում 2026թ. մայիսի 5-ից 8-ն ընկած ժամանակահատվածում թե՛ դոլարային և թե՛ ռուբլով գործարքները նվազել են: Եվրոյով գործարքներ չեն իրականացվում արդեն շուրջ երեք ամիս:

I եռամսյակում Հայաստանն ավելացրել է կոնյակի և գինու արտադրության ծավալները
 Ուրբաթ, 8 Մայիսի 2026,

Արմինֆո. Հայաստանում 2026թ. I եռամսյակի արդյունքներով գրանցվել է երկրում արտադրվող բոլոր ալկոհոլային խմիչքների արտադրության աճ, բացառությամբ վիսկիի, օղու և լիկյորի: Այս մասին են վկայում ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները: Մասնավորապես, կոնյակի արտադրության ծավալը տարեկան դինամիկան 39,4% անկումից դուրս է բերել 9% աճի՝ կազմելով 3,5 մլն լիտր, գինունը՝ 36,3% անկումից 26,7% աճի՝ կազմելով 1,7 մլն լիտր, իսկ փրփրուն գինունը (շամպայն)՝ 23,3% անկումից 5,8% աճի՝ կազմելով 238,6 հազար լիտր:

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2026թ. առաջին եռամսյակում աճել է տարեկան 7,3%-ով
 Ուրբաթ, 8 Մայիսի 2026,

Արմինֆո. Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան աճը 2026թ. առաջին եռամսյակում արագացել է՝ 6,5%-ից մինչեւ 7,3%՝ կազմելով 2 817.6 մլն կվտ/ժամ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

Հայաստանի արդյունաբերության հատվածն անկումից հասել է երկնիշ աճի
 Ուրբաթ, 8 Մայիսի 2026,

Արմինֆո. Հայաստանի արդյունաբերության հատվածը 2026 թվականի առաջին եռամսյակում հասել է 13,4% աճի (2025 թվականի նույն ժամանակահատվածի 18,5% անկումից), որը  կազմել է 748 մլրդ դրամ (1,9 մլրդ դոլար)։ Միայն մարտ ամսին արդյունաբերական արտադրության ծավալները կրճատվել են 2%-ով՝ մինչեւ 256.5 մլրդ դրամ (679.7 մլն դոլար)։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

Հայաստանի մետալուրգիական ճյուղը 2026թ. առաջին եռամսյակում աճի է հասել
 Ուրբաթ, 8 Մայիսի 2026,

Արմինֆո.Հայաստանի մետալուրգիական ճյուղը 2026թ. առաջին եռամսյակում 2025թ. նույն ժամանակահատվածի համեմատ արտադրության ծավալներն ավելացրել է 18,9%-ով (մեկ տարի առաջվա 20% անկման դիմաց)։

Հայաստանի արտահանման հիմնական հոդվածներն են․ հանքային հումք, թանկարժեք մետաղներ/քարեր, մեքենաներ և մեխանիզմներ, պատրաստի սննդամթերք
 Ուրբաթ, 8 Մայիսի 2026,

Արմինֆո.Հայաստանի արտահանման հիմնական հոդվածներն են հանքային հումքը, թանկարժեք մետաղները/քարերը, մեքենաներն ու մեխանիզմները, պատրաստի սննդամթերքը՝ միագումար կազմելով 1.4 մլրդ դոլար կամ ընդհանուրի ծավալի 79%-ը։

  ԵՆԲ խումբը և Ամերիաբանկն ընդլայնում են աջակցությունը հայկական բիզնեսին ԵՄ-ի կողմից ապահովված երաշխիքի միջոցով
 Ուրբաթ, 8 Մայիսի 2026,

Արմինֆո. ԵՆԲ խումբը (ԵՆԲ և ԵՆՀ) կտրամադրի մասնակի պորտֆելային երաշխիք` ապահովելով մինչև 106.25 միլիոն եվրոյի նոր ֆինանսավորման հնարավորություն ՓՄՁ-ների համար։

Մի դրամի ուժը՝ «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին
 Ուրբաթ, 8 Մայիսի 2026,

Արմինֆո.  «Մի դրամի ուժը» նախաձեռնության ապրիլ ամսվա շահառուն «Դավիթբեկյան խաղեր» հիմնադրամն էր։ Կուտակված 5,293,423 դրամը հիմնադրամին հնարավորություն կտա ընդլայնել իր գործունեությունը՝ Սյունիքում անցկացվող ամենամյա համահայկական մրցույթ-փառատոնի շրջանակներում ընդգրկելով ավելի շատ պատանիների։

 Ուրբաթ, 8 Մայիսի 2026,

Արմինֆո.

ԵԱԶԲ-ը հրապարակել է Ալմաթիում կայանալիք տարեկան ժողովի և Գործարար համաժողովի ծրագիրը
 Ուրբաթ, 8 Մայիսի 2026,

Արմինֆո. Հունիսի 25-26-ը Ալմաթիում Եվրասիայի գլխավոր համաժողովին կհավաքվեն 15 երկրների ներկայացուցիչներ ՝ քննարկելու ամենաարդիական հարցերը․ լոգիստիկա, իսլամական ֆինանսներ, արհեստական բանականություն, թվային փոխակերպում և այլն:

Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
 Ուրբաթ, 8 Մայիսի 2026,

Արմինֆո.  20-ից ավելի գունային երանգ ու 100-ից ավելի տեսակ-երանգ համադրությամբ տանիքի ծածկեր։ Մեր օրերում գույնի, ձևի ու որակի նկատմամբ պահանջները փոխվել են, շուկայում առաջարկները՝ շատացել:

Հայաստանում տնտեսական ակտիվության տարեկան աճը 2026թ. հունվար-մարտին արագացել է՝ 4,1 տոկոսից մինչև 7,1 տոկոս
 Ուրբաթ, 8 Մայիսի 2026,

Արմինֆո.Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2026թ. հունվար-մարտին արագացել է մինչև տարեկան 7,1% (2025թ. նույն ժամանակահատվածի 4,1% - ից), և որպես դրայվեր հանդես են եկել շինարարության ոլորտն ու արդյունաբերության հատվածը։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները, դա ուղեկցվել է արտաքին առևտրի դինամիկայի բարելավմամբ՝ ծանրակշիռ անկումից հասնելով չափավոր աճի։

 Ուրբաթ, 8 Մայիսի 2026,

Արմինֆո.

ՊԵԿ․ Հայաստանի հարավում մաքսային-լոգիստիկ կենտրոնի շինարարության մեկնարկը նախատեսված է 2027 թվականին
 Ուրբաթ, 8 Մայիսի 2026,

Արմինֆո Հայաստանի հարավում մաքսային - լոգիստիկ կենտրոնի շինարարության մեկնարկը նախատեսված է 2027 թվականին։ Այդ մասին ասվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հաղորդագրությունում

Հայաստանը կհամագործակցի Reiner Lemoine Institut-ի հետ՝ վերականգնվող էներգիայի հարցով
 Ուրբաթ, 8 Մայիսի 2026,

Արմինֆո Էներգիայի կուտակիչներ, կանաչ ջրածին և վերականգնվող էներգիա. այս թեմաներն են քննարկել ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և Reiner Lemoine Institut-ի տնօրեն Պրոֆ. դր. Քատրին Գոլդամերը։

Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
 Հինգշաբթի, 7 Մայիսի 2026,

Արմինֆո.IDBank-ի աջակցությամբ իրականացված Yerevan Spring ID Cup-ը մոտեցավ ավարտին։ Մրցաշարին մասնակցող 164 պատանիների միջև լարված պայքարի արդյունքում լավագույն տեղերը զբաղեցրած մասնակիցները ստացան իրենց մրցանակները։ Բացի հիմնական մրցանակներից, հաղթողները ստացան IDBank-ի կողմից սահմանված դրամական պարգևներ։

ՀԱԿ-ը կարծում է, որ Հայաստանին հարկավոր է 1200 Մվտ հզորությամբ ատոմային էներգաբլոկ
 Հինգշաբթի, 7 Մայիսի 2026,

Արմինֆո.«Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համար Արամ Մանուկյանը, ներկայացնելով կուսակցության տնտեսական ծրագիրը, նշել է Հայաստանում 1200 Մվտ հզորությամբ ատոմային էներգաբլոկի կառուցման անհրաժեշտությունը:

Հայաստանում թանկացող սննդամթերքն ապրիլին տարեկան գնաճը 3,2 տոկոսից հասցրել է 5,3 տոկոսի
 Հինգշաբթի, 7 Մայիսի 2026,

Արմինֆո. Հայաստանում թանկացող սննդամթերքը 2026թ. ապրիլին տարեկան գնաճը 3,2%-ից հասցրել է 5,3%-ի։ Մասնավորապես, սննդամթերքի գներն աճել են 9,3% - ով, ծառայությունների սակագները բարձրացել են 2,6%-ով, և սկսել են թանկանալ ոչ պարենային ապրանքները՝ 1,9% - ով, մինչդեռ, մեկ տարի առաջ սննդամթերքի և ծառայությունների գների աճը կազմել է 5,3% և 2,7%, իսկ ոչ պարենային ապրանքներն էժանացել են 0,5% - ով:

ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
 Հինգշաբթի, 7 Մայիսի 2026,

Արմինֆո.Շուրջ երկու տարվա ընթացքում ԱրարատԲանկը երիտասարդների համար ինտերակտիվ ձևաչափով ֆինանսական գրագիտության դասեր է կազմակերպել  ամառային ճամբարներում, փառատոններում, փոդքասթների շրջանակներում։ Սակայն սա առաջին անգամ է, երբ կարևոր գիտելիքներն ու հմտությունները փոխանցվում են մարզիկներին։  

Արտ. փոխարժեքները
05.08.2026
RUB4.50-0.02
USD366.14-0.87
EUR422.560.06
GBP493.12-0.21
CAD260.38-0.97
JPY23.22-0.03
CNY54.24-0.11
CHF452.36-0.74