Ուրբաթ, 3 Փետրվարի 2023,
Արմինֆո. "Ալֆա Գրուպ" արտահայտիչ անվանումով հայկական ֆիրմայի ղեկավար Վահագն Մեսրոպյանը, որը մեր երկրում ներկայացնում է "ՔարտՄաստեր" ապրանքանիշը, որն զբաղվում է բանկային քարտերի համար կաղապարների պատրաստմամբ, որոշել է էապես բարձրացնել իր բիզնես-հեղինակությունը՝ ԱրմԻնֆո լրատվական ընկերության վերլուծական նյութերի ճղճիմ գրագողության միջոցով:
|
|
|
Ուրբաթ, 3 Փետրվարի 2023,
Արմինֆո. Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին:
Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետ Խաչատրյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Ֆրանսիայի հանձնառությունը՝ Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը զարգացնելու եւ ընդլայնելու հարցում: Փոխվարչապետը շեշտել է նաեւ ֆրանսիական կողմի օժանդակության կարեւորությունը ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին՝ մատնանշելով հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզի դրույթների կատարմանն ուղղված հետեւողական աշխատանքների իրականացումը:
Կառավարության հաղորդագրության համաձայն, դեսպան Լույոն, անդրադառնալով ֆրանսիական խոշոր կազմակերպությունների ներկայությանը Հայաստանի տնտեսությունում, հայտնել է ֆրանսիական կողմի պատրաստակամությունը շարունակելու ցուցաբերել աջակցություն ինչպես կարճաժամկետ ծրագրերի, այնպես էլ երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի ուղղությամբ փոխգործակցության զարգացման հնարավորություններին:
|
Ուրբաթ, 3 Փետրվարի 2023,
Արմինֆո. Արդյունաբերական կոոպերացիոն նախագծերը կարող են աշխատել միայն այն բանից հետո, երբ սկսի գործել ֆինանսավորման նոր ձեւաչափը։ Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահի օգնական Իյա Մալկինան Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ավարտին կայացած ճեպազրույցում՝ պատասխանելով ԵԱՏՄ-ում արդյունաբերական կոոպերացիայի նախագծերի անբավարարության վերաբերյալ ԱրմԻնֆո-ի հարցին: Այս համատեքստում նա նշել է, որ նախագծերը կիրականացվեն 2024 թվականից ոչ շուտ։
|
Ուրբաթ, 3 Փետրվարի 2023,
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Միջոցառմանը մասնակցել են ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև միությունում Ուզբեկստանի վարչապետը և Կուբայի դիվանագիտական ներկայացուցիչը:
|
Ուրբաթ, 3 Փետրվարի 2023,
Արմինֆո.Առօրյա բանկային գործարքները Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդներին այսուհետ հասանելի են 24/7 ռեժիմով՝ անգամ առանց համակարգչի հասանելիության:
|
Ուրբաթ, 3 Փետրվարի 2023,
Արմինֆո. Եկեք ավելացնենք անարդյունավետ աշխատող առողջապահական համակարգի ֆինանսավորումը և բարի գործ անենք։ "Ամերիա" ընկերության կառավարչական խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանի խոսքով, այդպես կարելի է բնութագրել ՀՀ կառավարության՝ ի դեմս Առողջապահության նախարարության կողմից առաջարկվող Առողջության համապարփակ ապահովագրության (ԱՀԱ) մոդելը:
|
|
|
Ուրբաթ, 3 Փետրվարի 2023,
Արմինֆո.Թուրքիայի հետ սահմանի բացումը կհանգեցնի Հայաստանի տնտեսության բարձր աճի։ "Արմենպրես"-ի տեսահարցազրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
|
Ուրբաթ, 3 Փետրվարի 2023,
Արմինֆո.2022 թվին Հայաստանից արտահանվել է ավելի քան 400 մլն դոլարի ադամանդ, եւ ոսկերչական ապրանքների արտահանումն առաջին անգամ գերազանցել է 100 մլն դոլարը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
|
Ուրբաթ, 3 Փետրվարի 2023,
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալմաթիում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների, ինչպես նաև ԵԱՏՄ-ում դիտորդ Ուզբեկստանի վարչապետի հետ մասնակցել է «Թվային գործընկերությունը նոր իրականությունում» թվային համաժողովի լիագումար նիստին:
|
|
|
Ուրբաթ, 3 Փետրվարի 2023,
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների էկոնոմիկայի նախարարությունների ղեկավարների խորհրդակցությանը: Այդ մասին նախարարը հաղորդել է «Ֆեյսբուքի» իր էջում։
|
Ուրբաթ, 3 Փետրվարի 2023,
Արմինֆո.Կոնվերս Բանկի գործունեությունը հերթական անգամ բարձր գնահատական է ստացել միջազգային գործընկեր կառույցի կողմից: 2022թ-ի գործունեության արդյունքով Բանկն արժանացել է Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի Visa Direct մրցանակին:
|
Հինգշաբթի, 2 Փետրվարի 2023,
|
Հինգշաբթի, 2 Փետրվարի 2023,
Արմինֆո. Հայաստանի կառավարությունը կաջակցի տեքստիլ արտադրության ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Կառավարությունը փետրվարի 2-ի նիստում հավանություն է տվել ոլորտի զարգացման և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրին։
|
Հինգշաբթի, 2 Փետրվարի 2023,
Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է տարբեր բանկերի ներկայացուցիչների հետ՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկելու նպատակով։ Այդ մասին նախարարը հաղորդել է «Ֆեյսբուքի» իր էջում:
|
Հինգշաբթի, 2 Փետրվարի 2023,
|
Հինգշաբթի, 2 Փետրվարի 2023,
Արմինֆո. Հայաստանի յոթ մարզերում սուբվենցիոն ծրագրեր իրականացրած շինարարական կազմակերպությունները պետբյուջեից կստանան 1,412 մլրդ դրամ։ Այդ մասին որոշում է ընդունվել ՀՀ կառավարության փետրվարի 2-ի նիստում։
|
Հինգշաբթի, 2 Փետրվարի 2023,
Արմինֆո. 2002-2014 թվականներին «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրած ԳագիկՄարկոսյանն իրեն վստահված միջոցներից վատնման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 1 մլն 27 հազար 470,9 ԱՄՆ դոլար (383 մլն 883 հազար 678 դրամ): Այդ մասին ասվում է ՀՀ գլխավոր դատախազության գաղորդագրությունում:
|