Չորեքշաբթի, 1 Փետրվարի 2023,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 1 Փետրվարի 2023,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 1 Փետրվարի 2023,

Արմինֆո.

Մատչելի գներով չվերթեր 19 ուղղություններով.  FLYONE ARMENIA-ն առաջարկում է ավիատոմսեր`սկսած 39 եվրոյին համարժեք ՀՀ դրամից
 Չորեքշաբթի, 1 Փետրվարի 2023,

Արմինֆո.Միայն 2023թ․ փետրվարի 1-ից 14-ը, FLYONE ARMENIA ավիաընկերությունը առաջարկում է ավիատոմսեր 19 ուղղություններով՝ սկսած 39 եվրոյին համարժեք ՀՀ դրամից:

Թեհրանում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջեը համագործակցության ընդլայնման հնարավորությունները էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում
 Երեքշաբթի, 31 Հունվարի 2023,

Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԻԻՀ նախագահի տեղակալ Սեյեդ Մասուդ Միրքազեմիի համանախագահությամբ ս․թ․ հունվարի 31-ին Թեհրանում կայացել է Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի պայմանավորվածությունների ընթացքը մշտադիտարկող հանձնախմբի նիստը։

Ինչպես հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը, նիստի շրջանակներում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում առկա համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Մտքեր են փոխանակվել առևտրատնտեսական հարաբերությունների՝ այդ թվում ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության զարգացման և ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծման շուրջ։

Նիստի նախօրեին կայացել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԻԻՀ նախագահի տեղակալ Սեյեդ Մասուդ Միրքազեմիի աշխատանքային հանդիպումը։
Հանձնախմբի աշխատանքների շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, շրջակա միջավայրի նախարարների տեղակալների մասնակցությամբ տեղի են ունեցել առանձին թեմատիկ քննարկումներ՝ հայ-իրանական համագործակցության փոխշահավետ ուղղություններով առկա խնդիրները վերհանելու և դրանց լուծման ուղղությամբ համատեղ միջոցառումներ իրականացնելու նպատակով։

Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի պայմանավորվածությունները մշտադիտարկող հանձնախմբի նիստի ավարտին փոխվարչապետը, նշելով, որ Իրանը Հայաստանի համար բարեկամ երկիր և կարևոր գործընկեր է, շնորհակալություն է հայտնել իրանական կողմին ցուցաբերած ջերմ ընդունելության համար և կարևորել է նման ձևաչափով պարբերական քննարկումների անցկացումը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԻԻՀ նախագահի տեղակալ Սեյեդ Մասուդ Միրքազեմիին հրավիրել է Երևան հաջորդ նման ձևաչափով նիստը անկացնելու համար։

Երկուստեք նշվել է, որ արձանագրված խնդիրների լուծումները մշտապես կլինեն երկու երկրների կառավարությունների ուշադրության կենտրոնում։

 Երեքշաբթի, 31 Հունվարի 2023,

Արմինֆո.

Տնտեսական արդյունավետության խաթարումն այստեղից է սկսվում. Փաշինյանը հանձնարարել է մտածել ջրահաշվարկի արդյունավետ մեխանիզմի մասին
 Երեքշաբթի, 31 Հունվարի 2023,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտե՝ կառույցի 2022թ. գործունեության հաշվետությունը քննարկելու նպատակով:

 Երեքշաբթի, 31 Հունվարի 2023,

Արմինֆո.

 Երեքշաբթի, 31 Հունվարի 2023,

Արմինֆո.

 Երեքշաբթի, 31 Հունվարի 2023,

Արմինֆո.

 Երեքշաբթի, 31 Հունվարի 2023,

Արմինֆո.

Հայաստանի Կենտրոնական բանկը ՀՆԱ-ի աճի 2023 թվականի կանխատեսումը պահպանել է 4,6 տոկոսի մակարդակում
 Երեքշաբթի, 31 Հունվարի 2023,

Արմինֆո.Կենտրոնական բանկը պահպանել է 2023 թվականի տնտեսական աճի իր կանխատեսումը ։ Ինչպես հունվարի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ընթացիկ տարում Հայաստանի ՀՆԱ աճը կկազմի 4,6 տոկոս, եւ հիմնական դրայվերները կլինեն շինարարության, արդյունաբերության եւ ծառայությունների ոլորտները:

 Երեքշաբթի, 31 Հունվարի 2023,

Արմինֆո.

Բժշկական ապահովագրությունը Հայաստանում. Ինչու է Առողջապահության նախարարության ՊԲԱ մասին հայեցակարգում սոցիալական արդարությունը հակասում սոցիալական համերաշխությանը, եւ ինչով է հղի պետական հիմնադրամի վերահսկողությունը
 Երեքշաբթի, 31 Հունվարի 2023,

Արմինֆո.Համընդհանուր պարտադիր բժշկական ապահովագրության (ՊԲԱ) մոդելը, որը կոնցեպտուալ կերպով առաջարկվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից, արդարացված չէ եւ իր մեջ լուրջ ռիսկեր է պարունակում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայարարել է ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը։

 Երեքշաբթի, 31 Հունվարի 2023,

Արմինֆո.

Ընթացիկ տարվա հունվարից մեկնարկել է ԵՄ և Հայաստանի միջև Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի վարչական կիրառումը
 Երեքշաբթի, 31 Հունվարի 2023,

Արմինֆո. 2023 հունվարի 11-ից մեկնարկել է Եվրոպական միության և Հայաստանի միջև Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի (ԸԱԳՀ) վարչական կիրառումը:

Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 10.75 տոկոս
 Երեքշաբթի, 31 Հունվարի 2023,

Արմինֆո.2023թ. հունվարի 31-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 10.75%:  Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

 Երեքշաբթի, 31 Հունվարի 2023,

Արմինֆո.

 Երեքշաբթի, 31 Հունվարի 2023,

Արմինֆո.

Հայաստանում կկայանա տնտեսական խոշոր համաժողով
 Երկուշաբթի, 30 Հունվարի 2023,

Արմինֆո.«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթը» հունվարի 31-ին Հայաստանում կազմակերպում է «Ամունդի-Ակբա տնտեսական համաժողով 2023»  խորագրով տնտեսական համաժողով։

Արտ. փոխարժեքները
13.03.2026
RUB4.68-0.08
USD377.540.10
EUR432.70-3.55
GBP500.62-4.89
CAD276.06-1.65
JPY23.69-0.09
CNY54.76-0.17
CHF479.17-4.23