Հինգշաբթի, 7 Մայիսի 2026,
Արմինֆո.Ակբա բանկը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ նոր համագործակցությամբ 100 միլիոն եվրո կուղղի Հայաստանում գործող բիզնեսների զարգացմանը, ընդ որում՝ ֆինանսավորման 50 միլիոն եվրոյի ռիսկը կկրի ՎԶԵԲ-ը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ EFSD+ ծրագրի շրջանակում:
|
Հինգշաբթի, 7 Մայիսի 2026,
Արմինֆո. Շրջանառության հարկի համակարգը չի ազդում բիզնեսի խոշորացման և հաջողության վրա։ Այդ մասին մայիսի 7-ին ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
|
Հինգշաբթի, 7 Մայիսի 2026,
Արմինֆո.Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում 20,5 հեկտար տարածք կամրագրվի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին: Այդ մասին որոշում է ընդունվել է մայիսի 7-ին կառավարության նիստում։
|
Հինգշաբթի, 7 Մայիսի 2026,
Արմինֆո.Թվային վճարումների համաշխարհային առաջատար Visa-ն (NYSE: V) այսօր հայտարարել է Սերգեյ Մարտինչուկի նշանակման մասին՝ որպես ընկերության ավագ փոխնախագահ եւ Ուկրաինայի, Մոլդովայի, Հարավային և Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների խմբի մենեջեր: Կիևում աշխատող Մարտինչուկը պատասխանատու կլինի 17 երկրներում Visa-ի գործունեության և ռազմավարության համար: Այդ մասին նշվում է Visa-ի հաղորդագրությունում։
|
Հինգշաբթի, 7 Մայիսի 2026,
Արմինֆո.Հայաստանի կառավարությունը 25,2 մլն դրամ կհատկացնի տիպային նախագծի մշակմանը, որը թույլ կտա ավազի արդյունահանում իրականացնել սահմանամերձ Արաքս գետի գետաբերանում: Այդ մասին որոշումն ընդունվել է մայիսի 7-ին կառավարության նիստում։
|
Հինգշաբթի, 7 Մայիսի 2026,
Արմինֆո.«Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու միջոցառումների ծրագրի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը մայիսի 7-ի նիստում ընդունել է որոշում։
|
Հինգշաբթի, 7 Մայիսի 2026,
Արմինֆո.Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Philip Morris International ընկերության կորպորատիվ հարաբերությունների տնօրեն (գլխավոր տնօրենի տեղակալ) Քրիստոս Հարպանտիդիսի գլխավորած պատվիրակությանը։
Նախագահը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել Հայաստան այցելության, ինչպես նաև «Երևանյան երկխոսություն 2026» համաժողովին մասնակցելու համար։ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում կարևորել է ընկերության հետ ձևավորված բազմամյա արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն ընդգրկում է տնտեսության, կրթության և գիտության ոլորտները։
ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն, Վահագն Խաչատուրյանը միաժամանակ շեշտել է, որ կրթության և գիտության զարգացումը, ժամանակակից տեխնոլոգիաները և արհեստական բանականության ոլորտը Հայաստանի համար հանդիսանում են առաջնահերթություններ։ Այս ուղղությունները, ըստ նախագահի, լրացուցիչ խթան և անխոչընդոտ զարգացման հնարավորություններ են ստացել 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթից հետո ձևավորված նոր իրողությունների և Հայաստանի ու տարածաշրջանի համար բացված հնարավորությունների համատեքստում։ Նա հույս է հայտնել, որ առկա գործընկերությունը շարունակաբար կընդլայնվի՝ նպաստելով նոր նախաձեռնությունների կյանքի կոչմանը Հայաստանում։
Քրիստոս Հարպանտիդիսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ ուրախ է առաջին անգամ այցելել Հայաստան և մասնակցել «Երևանյան երկխոսություն 2026» համաժողովին։ Նա բարձր է գնահատել Հայաստանի հետ համագործակցության ներկայիս մակարդակը և պատրաստակամություն հայտնել այն առավել զարգացնելու ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերության գիտահետազոտական կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցեր՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կրթության և գիտության զարգացման կարևորությանը, ինչպես նաև ինժեներական քաղաքում ձևավորված համագործակցության արդյունավետությանը։
Անդրադարձ է կատարվել Philip Morris International ընկերության և Հայաստանի պետական մարմինների միջև համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման հնարավորություններին։
Կողմերը կարևորել են նաև հումանիտար և հանրային շահին ուղղված ծրագրերի իրականացումը՝ ընդգծելով դրանց դերը սոցիալական պատասխանատվության խթանման գործում։ Հանդիպման ավարտին վերահաստատվել է փոխադարձ պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու համագործակցության ընդլայնման և խորացման ուղղությամբ։
|
Հինգշաբթի, 7 Մայիսի 2026,
Արմինֆո.Հայաստանում 58 կմ ավտոմոբիլային ճանապարհների վերակառուցման համար կուղղվի 13 մլրդ դրամ։ Այդ մասին որոշում է ընդունվել ՀՀ կառավարության մայիսի 7-ի նիստում։
|
Հինգշաբթի, 7 Մայիսի 2026,
Արմինֆո.Հայաստանում զբոսաշրջության ոլորտում զարմանալի գործընթացներ են տեղի ունենում։ Այդ մասին մայիսի 7-ին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
|
Հինգշաբթի, 7 Մայիսի 2026,
Արմինֆո. Երևանի քաղաքապետարանը մտադիր է 45 նոր տրոլեյբուս գնել։ ՀՀ կառավարությունը մայիսի 7-ի նիստում ընդունել է որոշում՝ "Երևանի էլեկտրատրանսպորտ" ընկերությանը ազատել մաքսատուրքերից ներմուծվող տեխնիկայի համար:
|
Հինգշաբթի, 7 Մայիսի 2026,
Արմինֆո. Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպական և Եվրասիական հարցերով փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերի գլխավորած պատվիրակությանը։
|
Հինգշաբթի, 7 Մայիսի 2026,
Արմինֆո. Մայիսի 8-ին Հայաստանում տեղի կունենա նշանակալի իրադարձություն, որը վերաիմաստավորում է երկրի տեխնոլոգիական զարգացման ուղղությունը։ Հանդիսավոր ձևաչափով կներկայացվի Zeyro-ն՝ առաջին հայկական արհեստական բանականությունը, որը ստեղծվել է նոր ստանդարտներ սահմանելու և ժամանակակից շարժունակության ու թվային ծառայությունների տրամաբանությունը վերաձևակերպելու համար։ Այդ մասին ասվում է Zeyro թիմի հաղորդագրությունում։
|
Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026,
|
Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026,
|
Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026,
Արմինֆո.Moneytun միջազգային արագ դրամական փոխանցման համակարգը նշում է իր 20-ամյակը, իսկ ԱրարատԲանկն ու Moneytun-ը՝ համագործակցության հոբելյանական 10-ամյակը։
|
Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026,
Արմինֆո.Արդշինբանկը շարունակում է աջակցել Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը՝ բարելավելով ֆինանսավորման պայմանները և ընդլայնելով բիզնեսի համար հասանելի հնարավորությունները։
|
Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026,
|
Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026,
Արմինֆո.ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Ղազախստանի Հանրապետության ատոմային էներգիայի գործակալության նախագահ Ալմասադամ Սատկալիևի գլխավորած պատվիրակությանը։
|
Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026,
Արմինֆո.Հայաստանում, երկու տարվա պասիվությունից հետո, վերջապես 2026 թվականից աշխուժացել է գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրությունը։ Ըստ Ագրոապահովագրողների ազգային գործակալության (AINA) տվյալների, 2026թ.առաջին եռամսյակում կնքվել է 3626 պայմանագիր, ապահովագրավճարների ընդհանուր ծավալը կազմել է 705.5 մլն դրամ (1.9 մլն դոլար), որի 55% - ը (387.7 մլն դրամ) ապահովագրական ընկերությունների մասնաբաժինն է, իսկ 45% - ը (317.9 մլն դրամ)՝ սուբսիդավորվող գումարը ։ Ապահովագրված հողատարածքների ընդհանուր մակերեսը կազմում է 3775 հա:
|
Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026,
Արմինֆո. Evocabank-ը և Proparco-AFD-ն ստորագրել են 20 մլն եվրոյի վարկային համաձայնագիր՝ ուղղված Հայաստանում կանանց ձեռներեցության և վերականգնվող էներգիայի զարգացմանը։
|