Չորեքշաբթի, 21 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո.

IFC-ն և Ամունդի-Ակբան Հայաստանի ենթակառուցվածքներում ներդրումների ավելացմանն ուղղված գործընկերություն են սկսում
 Չորեքշաբթի, 21 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո.Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ ընկերությունը մեկնարկում են նոր համագործակցություն՝ Հայաստանի ենթակառուցվածքներում մասնավոր հատվածի ներդրումների արագացմանը նպաստելու, ինչպես նաև երկրում աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական աճին օժանդակելու նպատակով։

Վահան Քերոբյան. Մենք, պարզապես, աութսորսինգի երկրից վերածվել ենք ապրանքի երկրի
 Չորեքշաբթի, 21 Դեկտեմբերի 2022,

ԱրմինֆոCovid-19 համավարակից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը որոշել է արմատապես բարելավել ներդրումների աջակցման համակարգը և թվայնացնել որոշումների կայացման գործընթացը ՝ դրանով իսկ ավելի շատ ներդրողներ ներգրավելով երկիր:

Կորեայի Հանրապետությունը կաջակցի Հայաստանին ՓՄՁ մրցունակության բարձրացման գործում
 Երեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո.Գիտելիքի փոխանակման ծրագրի (Knowledge Sharing Program) շրջանակներում Հայաստան է ժամանել Կորեայի Հանրապետության պատվիրակությունը՝ «Հավաստագրման համակարգի օգտագործումը նորարարական ՓՄՁ-ների բացահայտման և խթանման համար» ծրագիրը քննարկելու և Էկոնոմիկայի նախարարության հետ վերջինիս իրականացման գործողությունների ծրագիրը երկուստեք հաստատելու նպատակով։

 Երեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո.

Բարձր անորոշության պայմաններում աճում է կառուցվածքային բարեփոխումների անհրաժեշտությունը
 Երեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո.Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը հաստատեց 128.8 միլիոն ՓՀԻ (շուրջ 171.1 միլիոն ԱՄՆ դոլարի) չափով 36-ամսյա «Պահուստային ծրագիր» (SBA) Հայաստանի համար՝ օգնելու մակրոտնտեսական կայունության պահպանմանը, նվազման ռիսկերից ապահովագրության ապահովմանը և կառուցվածքային բարեփոխումների օրակարգի օժանդակությանը։ Այս առիթով Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ պրն. Մեհդի Ռաիսսին սիրով համաձայնել է «Արմինֆո»-ի հետ հարցազրույցի ընթացքում պատասխանել մի շարք հարցերի։

Փորձագետներ. Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ազգային անվտանգության առանցքային բաղադրիչն է
 Երեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո. Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ազգային անվտանգության առանցքային բաղադրիչն է։ Այդ մասին խոսվել է "ժողովրդավարական Համախմբում" կուսակցության կազմակերպած հանրային քննարկման ժամանակ, որը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերի 17-ին։

Վահե Հովհաննիսյանը նշանակվել է ֆինանսների նախարար
 Երեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո.Վահե Հովհաննիսյանը նշանակվել է ֆինանսների նախարար։ Համապատասխան հրամանագիրն ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Առաջինը Հայաստանում․ IDBank-ը ներկայացնում է Travel քարտ ճանապարհորդության սիրահարների համար
 Երկուշաբթի, 19 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո.Քարտ քարտեզը բացահայտելու համար․ IDBank-ը թողարկել է բազմաթիվ  առավելություններով Visa Travel քարտը։ Դարձրեք Ձեր ճանապարհորդությունը էլ ավելի հաճելի և հարմար:

Wildberries-ը գործարկել է Հայաստանից ապրանքների ուղիղ վաճառք
 Երկուշաբթի, 19 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո. Հայ գործարարներն այսուհետեւ կարող են իրենց ապրանքներն իրացնել Wildberries առցանց հարթակի միջոցով՝ նոր շուկաներում։ Ինչպես հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը, Wildberries-ը հայաստանցի գործարարներին այլ երկրներ ապրանքների ուղղակի վաճառքի հնարավորություն է ընձեռում: Առաջին երկիրը Ռուսաստանն էր։ Դրա շնորհիվ հայաստանյան արտադրողները կկարողանան ընդլայնել իրենց արտադրանքի տեսականին առցանց հարթակում և ավելացնել եկամուտները։

Պարտատոմսերի ձեռքբերում՝ acba digital-ի միջոցով
 Երկուշաբթի, 19 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո.Ակբա բանկի կողմից տեղաբաշխվող պարտատոմսերն այսուհետ հնարավոր է ձեռք բերել նաև acba digital-ի միջոցով:

Փորձագետ. Հայաստանի նման երկրի համար չոր նավահանգիստը իդեալական լուծում է
 Երկուշաբթի, 19 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո. Հայաստանի տնտեսության թույլ կողմը արտաքին աշխարհի հետ կապն է, ուստի նման երկրի համար չոր նավահանգիստը իդեալական լուծում է ազատ տնտեսական գոտու կարգավիճակ ունեցող տարածքում առեւտրի կենտրոնացման եւ զարգացման համատեքստում։ Նման կարծիք է հայտնել լոգիստիկայի և նավահանգիստների կառավարման ոլորտի միջազգային փորձագետ, այժմ արդեն ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Չարլզ Մալասը։

 Երեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո.

Վահան Քերոբյան. Տնտեսության արդիականացման ծրագրից օգտվել է 614 ձեռնարկություն ՝ գնելով 42 մլրդ դրամի ընդհանուր ծավալով սարքավորումներ
 Երկուշաբթի, 19 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է "Մանթաշյանց" բիզնես ակումբի ներկայացուցիչների հետ: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Քերոբյան. Կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի շուտափույթ հանգուցալուծվի և վերականգնվի Լեռնային Ղարաբաղի հետ կապը, բայց ոչինչ չպետք է շեղի մեզ զարգացման ճանապարհից
 Ուրբաթ, 16 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 16-ին մասնակցել է «Հայք-21» գործարանի բացման արարողությանը։

Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում ունեն անշարժ գույքի մինչեւ 100, իսկ Ադրբեջանի քաղաքացիները՝ մինչեւ 10 օբյեկտ
 Ուրբաթ, 16 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո. Թուրքիայի քաղաքացիների կողմից Հայաստանում ձեռք բերված անշարժ գույքի օբյեկտների թիվը չի հասնում 100 միավորի, իսկ Ադրբեջանի քաղաքացիները՝ 10-ից ոչ ավելի։

Փաշինյանը հանձնարարել է մինչեւ 2050 թվական ապահովել Հայաստանի բնակչության թվի մինչեւ 5 մլն աճ
 Ուրբաթ, 16 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Բաբկեն Թունյան. ՏՏ ոլորտի հարկային արտոնությունները ծախսեր են, որոնք ընկնում են մյուս հարկատուների ուսերին
 Ուրբաթ, 16 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո.ՏՏ ոլորտին տրամադրվող հարկային արտոնությունները ոչ այլ ինչ են, քան ծախսեր, որոնք ընկնում են այլ հարկատուների ուսերին։ Այդ մասին այսօր ՝ դեկտեմբերի 16-ին, ԱԺ ամբիոնից հայտարարել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ ՏՏ ոլորտի համար հարկային արտոնությունների ռեժիմի երկարաձգման մասին օրինագծի քննարկման ժամանակ։

 Ուրբաթ, 16 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո.

Կառավարությունը 2022 թվականի բյուջեն վերաբաշխելու է ոչ թե 3 տոկոսի, այլ 5 տոկոսի սահմաններում
 Ուրբաթ, 16 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո.: Հայաստանի 2022 թվականի պետական բյուջեում կատարվելու են վերաբաշխումներ։ Երկրի խորհրդարանը դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում քննարկում է "2022 թվականի պետական բյուջեի մասին" օրենքի ուղղումները։

Արտ. փոխարժեքները
13.03.2026
RUB4.68-0.08
USD377.540.10
EUR432.70-3.55
GBP500.62-4.89
CAD276.06-1.65
JPY23.69-0.09
CNY54.76-0.17
CHF479.17-4.23