C-POS. Հավելված՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
 Հինգշաբթի, 15 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո.Կոնվերս Բանկը հեշտ ու արագ անհպում վճարումներ ընդունելու հնարավորություն է ընձեռում առևտրի, սպասարկման և ծառայությունների ոլորտի կազմակերպություններին:

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է սպառողական վարկերի տրամադրումը
 Հինգշաբթի, 15 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են ստանալ սպառողական վարկ՝ առանց եկամուտների և զբաղվածության հաստատման՝ իրենց գործող դրական վարկային պատմության հիման վրա: Վարկը ձևակերպելու համար անհրաժեշտ են միայն անձնագիր և սոցիալական քարտ։

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են Գյումրիում իրականացվող ներդրումային նախագծերը
 Հինգշաբթի, 15 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանի, Գյումրի համայնքի ղեկավար Վադգես Սանոսյանի, Գյումրիի համայնքապետարանի ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Շիրակի մարզում` օդանավակայանին մոտ ընկած հատվածում, «չոր նավահանգիստ» կամ արդյունաբերական պարկ կառուցելու ներդրումային ծրագիրը, ինչպես նաև Գյումրիում «Դիստրիկտ»-ի կառուցման ներդրումային ծրագրի հետագա աշխատանքների հետ կապված հարցեր։

Նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ներդրումային այս երկու ծրագրերը դրական են գնահատվել ներկաների կողմից և պայմանավորվածություն է ձեռք բերվել նշված ծրագրերի շուրջ համագործակցելու վերաբերյալ։

ՀԱԷԿ-ի տնօրեն. Նախատեսում ենք մեզ մոտ կառուցել ռադիոակտիվ թափոնների վերամշակման համալիր՝ Լենինգրադի ԱԷԿ-ի համալիրի նման
 Հինգշաբթի, 15 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո. Ռուսաստան կատարած այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պատվիրակությունն այցելել է Լենինգրադի ԱԷԿ-ի էներգաբլոկներից մեկը և ծանոթացել ռադիոակտիվ թափոնների (ՌԱԹ) վերամշակման համալիրին: Այցը տեղի է ունեցել 2022 թվականին մեկնարկած էներգետիկ և ոչ էներգետիկ նախագծերի ոլորտում ռուս-հայկական համագործակցության համալիր ծրագրի իրականացման շրջանակում, հաղորդում է "Ռոսատոմի" մամուլի ծառայությունը։

 Հինգշաբթի, 15 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո.

Հայաստանում աշխատանքն է սկսել սոցիալական ազդեցության ներդրումային ֆոնդը՝ VIA Fund-ը
 Հինգշաբթի, 15 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո.Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է Հայաստանում սոցիալական ձեռներեցության զարգացման համար նախատեսված առաջին սոցիալական ազդեցության ներդրումային ֆոնդի (VIA Fund) գործունեության պաշտոնական մեկնարկին։ Այդ մասին նախարարը հաղորդել է «Ֆեյսբուքի» իր էջում:

Խելացի լուծումների կիրառումը ֆինանսական ընկերություններում. Ամերիաբանկը` Silicon Mountains 2022-ի գործընկեր
 Չորեքշաբթի, 14 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո.Երևանում կայացավ Silicon Mountains 2022 միջազգային տեխնոլոգիական 4-րդ գագաթնաժողովը, որը համախմբել էր ֆինանսական ու տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներին և այս անգամ նվիրված էր տնտեսության տարբեր ճյուղերում խելացի լուծումների կիրառմանը:

Team Telecom Armenia-ն հայտարարել է ամանորյա ակցիայի մասին
 Չորեքշաբթի, 14 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո.Team Telecom Armenia ընկերությունը ամանորյա տոներին ընդառաջ հայտարարել է ակցիայի մասին, որը թույլ կտա ամենամտերիմներին նվիրել ամանորյա հրաշք:

ԵԱԶԲ. 2022 թվականին Հայաստանի տնտեսական աճի դրայվերը դառնում է ռիսկ  2023 թվականի համար
 Չորեքշաբթի, 14 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո. 2022 թվականին Հայաստանի տնտեսական աճի դրայվերը դառնում է ռիսկ 2023 թվականի, կարծում են Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանները։ Նրանք նշում են, որ Հայաստանի տնտեսությանն այս տարի աջակցություն է ցուցաբերել օտարերկրյա քաղաքացիների ներհոսքը և դրամական փոխանցումների կտրուկ աճը։ Սակայն 2023թ. եկածների արտահոսքի հավանականությունը դառնում է տնտեսության համար էական վտանգ։

 Չորեքշաբթի, 14 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո.

Եկամուտների համընդհանուր հայտարարագրման մասին օրինագիծը լրամշակված չէ, իսկ դրա հապճեպ ընդունումը վտանգավոր է. Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի նախագահ
 Չորեքշաբթի, 14 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո.Հայաստանում եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը կգործարկվի 2023 թվականից։ Նախաձեռնությունը կիրականացվի երեք փուլով և արդեն 2025 թվին այն պարտադիր կդառնա Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բոլոր քաղաքացիների համար։

 Չորեքշաբթի, 14 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո.

Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջությանը նվիրված նոր հարթակ
 Չորեքշաբթի, 14 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո.Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է Armenia.travel կայքի շնորհանդեսին, որի հարթակում ներկայացված է ամբողջական և հետաքրքիր տեղեկատվություն Հայաստանի զբոսաշրջության մասին:

 Երեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո.

Կենտրոնական բանկի կանխատեսմամբ՝ գների նկատմամբ արտաքին պահանջարկի ճնշումը կպահպանվի
 Երեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական բարձրացումը' այս անգամ մինչեւ 10,75 տոկոս, պայմանավորել է արտաքին պահանջարկի ավելացման հետ կապված ռիսկերի կառավարման անհրաժեշտությամբ: Այդ մասին դեկտեմբերի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

 Երեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո.

Փաշինյանին պատմել են "Amundi - ACBA Asset Management" - ի կառավարման ներքո գործող կենսաթոշակային հիմնադրամների ընթացիկ արդյունքների մասին
 Երեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ֆրանսիական «Ամունդի Գրուպ» ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Բերնար դը Վիթին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Wizz Air ավիաընկերությունը սկսել է թռիչքներ իրականացնել Միլան-Երևան-Միլան ուղղությամբ
 Երեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո. Դեկտեմբերի 13-ից Wizz Air ավիաընկերությունը սկսել է թռիչքներ իրականացնել Միլան - Երևան-Միլան ուղղությամբ: Այդ մասին հաղորդնում է "Արմենիա միջազգային օդանավակայաններ" ՓԲԸ-ն ։

ԵԱԶԲ. Տնտեսությունը պահպանում է աճի բարձր տեմպերը
 Երեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո.Հայաստանի տնտեսությունը պահպանում է աճի բարձր տեմպերը, որի հիմնական դրայվերը ծառայությունների ոլորտն է։ Այդ մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի դեկտեմբեր ամսվա  այսօր հրապարակված "Մակրոամփոփագրում"։

Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է մինչեւ նոր պատմական առավելագույնը՝ 10,75 տոկոս
 Երեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո.Հայաստանի Կենտրոնական բանկը շարունակում է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այս անգամ՝ 10,5%-ից մինչեւ 10,75%' գերազանցելով նախկին պատմական առավելագույնը (10,5%՝ 2015թ.)՝ հասնելով նոր ռեկորդային մակարդակի: Ինչպես ԱրմԻինֆո-ին հաղորդել են ԿԲ մամուլի ծառայությունից, այդ որոշումը կայացվել է դեկտեմբերի 13-ին ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի նիստում:

Արտ. փոխարժեքները
13.03.2026
RUB4.68-0.08
USD377.540.10
EUR432.70-3.55
GBP500.62-4.89
CAD276.06-1.65
JPY23.69-0.09
CNY54.76-0.17
CHF479.17-4.23