Շաբաթ, 2 Մայիսի 2026,
Արմինֆո. Արտաշատի թեթև արդյունաբերության գործարանում իր ելույթում «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո նոր կառավարությունը կսկսի իրականացնել մի շարք տնտեսական միջոցառումներ, որոնցից մեկը նա անվանեց երկրի սոցիալ-տնտեսական երևույթի՝ այսպես կոչված «աղքատության թակարդի» հաղթահարման անհրաժեշտություն։
|
Ուրբաթ, 1 Մայիսի 2026,
Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարարության հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման, հաշվետվությունների մշտադիտարկման վարչության պետ Կարեն Ալավերդյանը Փարիզում մասնակցել է Աուդիտի անկախ կարգավորող մարմինների միջազգային ֆորումի (IFAR) 20-րդ լիագումար նիստին։
|
Հինգշաբթի, 30 Ապրիլի 2026,
Արմինֆո. Հայաստանում կձեւավորվի ինստիտուցիոնալ համակարգ, որպեսզի քաղաքաշինական նորմերի նկատմամբ տեխնիկական հսկողությունը ձեւական բնույթ չկրի։ Այդ մասին ապրիլի 30-ին շինարարական եւ տեխնիկական հսկողության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։
|
Հինգշաբթի, 30 Ապրիլի 2026,
Արմինֆո. "Չեստնիյ զնակ" մակնշման համակարգը «Ռոսպոտրեբնադզոր»-ի հանձնարարությամբ արգելափակել է Հայաստանում արտադրված ևս մոտ 1,1 մլն շիշ "Ջերմուկ" հանքային ջրի վաճառքը: Այդ մասին հաղորդում է ՌԲԿ-ն՝ հղում անելով «Ռոսպոտրեբնադզոր»-ի մամուլի ծառայությանը։
|
Հինգշաբթի, 30 Ապրիլի 2026,
Արմինֆո.Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2026թ.ապրիլի 27-30-ն ընկած ժամանակահատվածում դոլարով գործարքները սկսել են կրճատվել, իսկ ռուբլով գործարքները աճի են հասել։ Եվրոյով գործարքներ արդեն երկու ամսից ավելի չեն իրականացվում։
|
Հինգշաբթի, 30 Ապրիլի 2026,
Արմինֆո. Հայաստանում հեղուկ գազի շուկայում ստեղծված իրավիճակը պայմանավորված էր «Վերին Լարս» անցակետի փակմամբ։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտարարել է Մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
|
Հինգշաբթի, 30 Ապրիլի 2026,
Արմինֆո. Հայաստանում Բարգուշատի թունելը կկառուցի ֆրանսիական երկու ընկերությունների՝ «Vinci Construction Grands Projects» և «Razel - Bec Sas» կոնսորցիումը: ՀՀ կառավարությունն ապրիլի 30-ի նիստում հավանություն է տվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և կոնսորցիումի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը:
|
Հինգշաբթի, 30 Ապրիլի 2026,
Արմինֆո. Փոքր մոդուլային ռեակտորներով ԱԷԿ-ի կառուցման ժամկետները շատ ավելի կարճ են, քան՝ ավանդական բլոկներինը։ Այդ մասին ապրիլի 30-ին ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության նախընտրական ծրագրի վերաբերյալ հարցին, որում նշված է, որ մինչեւ 2027 թվականի ավարտը պետք է ընտրել շինարարության համար տեխնոլոգիա։ Վարչապետը կարծում է, որ ՓՄՌ-ով ԱԷԿ-ը կարելի է կառուցել մինչև 2036 թվականը։
|
Հինգշաբթի, 30 Ապրիլի 2026,
Արմինֆո. Հայաստանում ձեռնամուխ են եղել առևտրային բանկերի բաժնետերերի ստացած շահաբաժինների հարկման փոփոխության հարցի լուծմանը։ ՀՀ կառավարությունն ապրիլի 30-ի նիստում հավանություն է տվել Հարկային օրենսգրքում և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններին։
|
Հինգշաբթի, 30 Ապրիլի 2026,
Արմինֆո. ՀՀ տարբեր մարզերում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար կհատկացվի ընդհանուր առմամբ 1.059 միլիարդ դրամ։ Այս մասին որոշումն ընդունվել է կառավարության ապրիլի 30-ի նիստում։
|
Հինգշաբթի, 30 Ապրիլի 2026,
Արմինֆո. Պետությունը կավելացնի R&D (հետազոտություններ և մշակումներ) ոլորտով զբաղվող ընկերությունների աջակցության ծավալը։ Համապատասխան օրինագիծն արժանացել է հավանության Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
|
Հինգշաբթի, 30 Ապրիլի 2026,
Արմինֆո. Համայնքների խոշորացման գործընթացը կշարունակվի Հայաստանում: Ապրիլի 30-ի նիստում Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով հանձնաժողովը հաստատել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունները։
|
Հինգշաբթի, 30 Ապրիլի 2026,
Արմինֆո. Վիեննայում տեղի է ունեցել հայ-ավստրիական գործարար համաժողով՝ Հայաստանի և Ավստրիայի էկոնոմիկայի նախարարությունների, Հայկական ներդրումների աջակցության կենտրոնի և Ավստրիայի դաշնային տնտեսական պալատի ներկայացուցիչների մասնակցությամբ։
|
Հինգշաբթի, 30 Ապրիլի 2026,
Արմինֆո. ՀՀ դեսպանատանը ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի և Միջազգային Ֆրանշիզային Ասոցիացիայի նախագահ և գործադիր տնօրեն Մեթ Հալլերի հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները։
|
Հինգշաբթի, 30 Ապրիլի 2026,
Արմինֆո. Հայաստանի իշխող ուժի մաթեմատիկական գիտելիքները սահմանափակվում են 5-րդ դասարանով, քանի որ նրանք կարծում են, թե զուտ մաթեմատիկորեն Հայաստանում իրատեսական չէ 5 տարում 300 հազար նոր աշխատատեղի ստեղծումը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է խոշորագույն ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար, հայտնի գործարար և բարերար Սամվել Կարապետյանը։
|
Չորեքշաբթի, 29 Ապրիլի 2026,
Արմինֆո.«Լեսնոյ» համալիրն արդեն ավելի քան 10 տարի հանդիսանում է ընտանեկան հանգստի, զբոսաշրջության և հյուրասիրության սիրված վայրերից մեկը ոչ միայն լոռեցիների, այլևՀայաստանի տարբեր անկյուններից ու արտերկրից այստեղ ժամանող զբոսաշրջիկների համար։
|
Չորեքշաբթի, 29 Ապրիլի 2026,
Արմինֆո. Մատենադարանում մեկնարկել է «Հիշողության կերպարանքները․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» խորագրով 15-րդ հոբելյանական սեմինարը՝ ԱրարատԲանկի համաֆինանսավորմամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Եվրամիության պատվիրակության աջակցությամբ:
|
Չորեքշաբթի, 29 Ապրիլի 2026,
Արմինֆո. Այս պահին Առողջապահության նախարարությունում չի քննարկվում 2027 թվականի համար քաղաքացիների ապահովագրական վճարների չափը վերանայելու նախաձեռնություն։ Այդ մասին ապրիլի 29-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
|
Չորեքշաբթի, 29 Ապրիլի 2026,
Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարարությունն առաջարկել է սահմանափակել բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքների անդամների հետ կապված ընկերությունների մասնակցությունը պետական գնումներին: ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովն ապրիլի 29-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության կողմից երկրորդ ընթերցմամբ ներկայացված "Գնումների մասին" օրենքում փոփոխություններին:
|
Չորեքշաբթի, 29 Ապրիլի 2026,
Արմինֆո. Ֆրանսիան մտադիր է ավելի ակտիվորեն մասնակցել Հայաստանում ներդրումային ծրագրերին և նպաստել Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը։ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովն ապրիլի 29-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության կողմից վավերացման ներկայացված Ֆրանսիայի Հանրապետության կառավարության հետ 2018 թվականի մայիսի 28-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրության նախագծին:
|