ՎԶԵԲ-ը բարելավել է Հայաստանի 2022 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 4,5 տոկոսից մինչեւ 8 տոկոս
 Չորեքշաբթի, 28 Սեպտեմբերի 2022,

Արմինֆո.Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) բարելավել է Հայաստանի 2022թ. ՀՆԱ-ի աճի կանխատեսումը նախկին 4,5% - ից մինչև 8%՝ դրանով իսկ ակնկալելով ավելի կայուն աճ:

 Չորեքշաբթի, 28 Սեպտեմբերի 2022,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 28 Սեպտեմբերի 2022,

Արմինֆո.

1200 ՄՎտ հզորությամբ նոր ատոմային էներգաբլոկ կառուցելու Հայաստանի իշխանությունների մտադրությունները սխալական են. Փորձագետ
 Չորեքշաբթի, 28 Սեպտեմբերի 2022,

Արմինֆո. 1200 ՄՎտ հզորությամբ նոր ատոմային էներգաբլոկ կառուցելու Հայաստանի իշխանությունների մտադրությունները սխալական են և ուղղակի սպառնալիք են պետության էներգետիկ անվտանգության համար։ ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում նման տեսակետ հայտնել է էներգետիկայի նախկին փոխնախարար, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն առընթեր հասարակական խորհրդի անդամ, Շրջակա միջավայրի նախարարությանն առընթեր գիտատեխնիկական խորհրդի անդամ Էդվարդ Արզումանյանը:

Մեկնարկել են Wizz Air ավիաընկերության Հռոմ-Երևան- Հռոմ երթուղով չվերթերը
 Երեքշաբթի, 27 Սեպտեմբերի 2022,

Արմինֆո. Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի սեպտեմբերի 26-ից մեկնարկել է Հռոմ-Երևան-Հռոմ երթուղով չվերթերը:

 Երեքշաբթի, 27 Սեպտեմբերի 2022,

Արմինֆո.

ՊԵԿ. Առցանց անմաքս առեւտրի շեմը կգործի մինչեւ 2023 թվականի ապրիլի 1-ը
 Երկուշաբթի, 26 Սեպտեմբերի 2022,

Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022թ. սեպտեմբերի 23-ին կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի արդյունքում ընդունված որոշման համաձայն, ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար սահմանված առցանց անմաքս առևտրի շեմը (միջազգային փոստային առաքանիներով և (կամ) փոխադրողի կողմից տեղափոխվող ապրանքներ) կգործի մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը՝ 2022թ․ հոկտեմբերի 1-ի փոխարեն:

ՀՀ-ում ՌԴ առեւտրային ներկայացուցիչը և ՊԵԿ փոխնախագահը քննարկել են հարկային և մաքսային վարչարարության բնագավառում համագործակցության  ընդլայնմանն առնչվող հարցեր
 Երկուշաբթի, 26 Սեպտեմբերի 2022,

Արմինֆո.Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի հետ սեպտեմբերի 26-ին քննարկել է հարկային և մաքսային վարչարարության ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:

Կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո գործող Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի երրորդ նիստը
 Երկուշաբթի, 26 Սեպտեմբերի 2022,

Արմինֆո.Սեպտեմբերի 26-ին առցանց ձևաչափով կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո գործող Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի երրորդ նիստը, որը հայկական կողմից նախագահում էր նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։

Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2022թ. արդյունքներով կլինի երկնիշ. տնտեսագետ
 Երկուշաբթի, 26 Սեպտեմբերի 2022,

Արմինֆո.Չնայած սեպտեմբերի 13-ից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային՝ Հայաստանի տնտեսության աճը 2022 թվականի արդյունքներով կարող է գրեթե կրկնակի գերազանցել պետական բյուջեում ամրագրված 7 տոկոս ցուցանիշը: Նման կանխատեսում է արել ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մենեջմենթի և ձեռներեցության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը՝ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:

25 մլն ԱՄՆ դոլար` մասնավոր հատվածին աջակցելու համար
 Երկուշաբթի, 26 Սեպտեմբերի 2022,

Արմինֆո.Ակբա բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) համագործակցության արդյունքում 25 մլն ԱՄՆ դոլար կուղղվի Հայաստանի տնտեսության զարգացմանը՝ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև կանանց կողմից ղեկավարվող ընկերություններին ֆինանսավորելու միջոցով: Ֆինանսավորումը տրամադրվելու է և՛ ՀՀ դրամով, և՛ ԱՄՆ դոլարով:

 Երկուշաբթի, 26 Սեպտեմբերի 2022,

Արմինֆո.

 Երկուշաբթի, 26 Սեպտեմբերի 2022,

Արմինֆո.

"Տինկոֆ" մուտքային SWIFT-փոխանցումները հասանելի կլինեն ԱՊՀ երեք երկրներում, որոնց թվում է Հայաստանը
 Շաբաթ, 24 Սեպտեմբերի 2022,

Արմինֆո. Հոկտեմբերի 12-ից Տինկոֆի հաշվին դոլարով եւ եվրոյով մուտքային SWIFT-փոխանցումներ հնարավոր կլինի ստանալ միայն ԱՊՀ որոշ երկրներից, որոնց թվում են Հայաստանը, Ադրբեջանը եւ Ուզբեկստանը:

Միլանում մեկնարկել է «Տեքստիլ Ալիանս Հայաստան-Իտալիա» համաժողովը՝ Հայաստանի նորաձևության ոլորտի եւ տեքստիլ արդյունաբերության ներկայացուցիչների մասնակցությամբ
 Ուրբաթ, 23 Սեպտեմբերի 2022,

Արմինֆո. Սեպտեմբերի 22-ին Իտալիայի Միլան քաղաքում մեկնարկել է «Տեքստիլ Ալիանս Հայաստան-Իտալիա» համաժողովը։

Դմիտրի Վոլվաչ. Մոսկվայի բորսայում ռուբլի-դրամ արժութային զույգով սակարկությունների ծավալներն աճել են ավելի քան 1000 անգամ
 Ուրբաթ, 23 Սեպտեմբերի 2022,

Արմինֆո. Միայն հուլիս ամսին Մոսկվայի միջազգային արժութային բորսան (ՄՄԱԲ) սկսել է ռուսական ռուբլի-հայկական դրամ (RUB/AMD) արժութային զույգի ուղղակի սակարկությունները, եւ եթե սակարկությունների հենց սկզբում դրանք չնչին գումարներ են եղել, ապա բառացիորեն մի քանի շաբաթվա ընթացքում ծավալներն աճել են ավելի քան 1000 անգամ: Այդ մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը։

Վահան Քերոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրենին
 Ուրբաթ, 23 Սեպտեմբերի 2022,

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը՝ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Արմեն Արզումանյանը։

Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna-ն ձեռք է բերել երկրորդ Airbus 320 ինքնաթիռը
 Ուրբաթ, 23 Սեպտեմբերի 2022,

Արմինֆո.Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը համալրել է ավիապարկը երկրորդ Airbus 320 ինքնաթիռով։

ՎԶԵԲ-ը կլիմայի կառավարման հարթակ է գործարկել Ուկրաինայի, Վրաստանի եւ Հայաստանի առաջատար գործարարների համար
 Ուրբաթ, 23 Սեպտեմբերի 2022,

Արմինֆո.Ուկրաինայի, Վրաստանի եւ Հայաստանի ֆինանսական եւ ոչ ֆինանսական կորպորացիաների վարչության անդամներն ու ղեկավարները կարող են այսօրվանից միանալ նոր գլոբալ ցանցին, որը նպաստում է կլիմայի արդյունավետ կառավարման ընկալմանն ու ընդունմանը: Այդ մասին հաղորդում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի մամուլի ծառայությունից։

 Հինգշաբթի, 22 Սեպտեմբերի 2022,

Արմինֆո.

Արտ. փոխարժեքները
13.03.2026
RUB4.68-0.08
USD377.540.10
EUR432.70-3.55
GBP500.62-4.89
CAD276.06-1.65
JPY23.69-0.09
CNY54.76-0.17
CHF479.17-4.23