ԱՐՄԵՆԱԼ գործարանը նշել է Մետալուրգի օրը
 Ուրբաթ, 14 Հուլիսի 2023,

Արմինֆո. Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը, որը աշխարհում ալյումին արտադրող խոշորագույն ընկերություներից մեկի՝ ՌՈՒՍԱԼ-ի կառույցում է, նշել է իր մասնագիտական տոնը՝ Մետալուրգի  օրը։ Այդ մասին ասվում է ԱՐՄԵՆԱԼ-ի հաղորդագրությունում:

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկել են անշարժ գույքի ոլորտում Կիպրոսի Leptos Estates խոշոր ընկերության հետ համագործակցության հնարավորությունները
 Ուրբաթ, 14 Հուլիսի 2023,

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 13-ին ընդունել է կիպրոսցի խոշոր գործարար, «Leptos Estates» ընկերության համանախագահ Պանտելիս Լեպտոսին: Նախարարության հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները։

 Հինգշաբթի, 13 Հուլիսի 2023,

Արմինֆո.

Վահե Հովհաննիսյան. Վերջին ամիսներին էապես փոխվել է հետաքրքրությունը մեր պարտատոմսերի նկատմամբ
 Հինգշաբթի, 13 Հուլիսի 2023,

Արմինֆո. Վերջին ամիսներին էապես փոխվել է հետաքրքրությունը մեր պետական և գանձապետական պարտատոմսերի նկատմամբ։ Այդ մասին այսօր ՝ հուլիսի 13-ին, կառավարության նիստում հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Հայաստանում կհիմնվեն GIZ-ի եւ KFW-ի տեղական գրասենյակներ. խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին
 Հինգշաբթի, 13 Հուլիսի 2023,

Արմինֆո. Ազգային ժողովը հուլիսի 13-ի արտահերթ նստաշրջանում քննարկել է ««Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-ի եւ վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KFW) տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ» հայտագրերի փոխանակման ձեւով կնքված համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Էկոնոմիկայի նախարար. Այսօր Հայաստանում 521 ընկերություններ աուդիտի մասին հաշվետվություններ են հրապարակում
 Հինգշաբթի, 13 Հուլիսի 2023,

Արմինֆո. 2018 թվին կապիտալի շուկային աջակցելու որոշումը (բորսա դուրս գալու առնչությամբ ընկերությունների ծախսերը սուբսիդավորելու մասին) անարդյունավետ չէր լինի, քանի որ այն ժամանակ մի քանի տարի անընդմեջ աուդիտի մասին հաշվետվություններ հրապարակող ընկերությունների թիվը կարելի էր մատների վրա հաշվել: Այդ մասին հուլիսի 13-ին կառավարության նիստում նշել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Ֆինանսների նախարար. 2023թ. առաջին կիսամյակում պետբյուջեն եկամտային մասով գերակատարվել է մոտ 50 մլրդ դրամով
 Հինգշաբթի, 13 Հուլիսի 2023,

Արմինֆո. 2023 թվականի առաջին կիսամյակում պետբյուջեն եկամտային մասով գերակատարվել է շուրջ 50 մլրդ դրամով։ Այդ մասին այսօր  կառավարության նիստում հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Վահան Քերոբյան: Հայաստանը 4 միաեղջյուրների երկիր է
 Հինգշաբթի, 13 Հուլիսի 2023,

Արմինֆո. Հայաստանը 4 միաեղջյուրների երկիր է (1 մլրդ դոլար և ավելի գնահատվող մասնավոր ընկերություններ - խմբ.): Այդ մասին Եկատերինբուրգում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ Իննոպրոմ-2023 արդյունաբերական ցուցահանդես-ֆորումի շրջանակում պանելային քննարկումների ժամանակ։

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն. Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը շարունակելու է զարգանալ` անկախ սադրանքներից
 Հինգշաբթի, 13 Հուլիսի 2023,

Արմինֆո. Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը շարունակելու է զարգանալ` անկախ սադրանքներից: Այդ մասին ասվում է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության հայտարարությունում՝ ադրբեջանական ՀԿ ների՝ ՀՀ կառավարությանն ուղղված պահանջի վերաբերյալ։

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկել են առեւտրային արտոնությունների համակարգերի կիրառմամբ դեպի Շվեյցարիա արտահանումը խթանելու հնարավորությունները
 Չորեքշաբթի, 12 Հուլիսի 2023,

Արմինֆո. Հուլիսի 12-ին տեղի է ունեցել «Արտահանման խթանման գործիքներ՝ Շվեյցարիայի Համադաշնության կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված համակարգ» (Swiss GSP) հայկական արտահանողների համար» խորագրով իրազեկման միջոցառումը, որը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության կողմից՝ Եվրոպական Բիզնես Ասոցիացիայի աջակցությամբ:

Վաչե Տերտերյան. Կապսի ջրամբարի շինարարությունն արդեն սկսվել է
 Չորեքշաբթի, 12 Հուլիսի 2023,

Արմինֆո. Կապսկի ջրամբարի շինարարությունն արդեն սկսվել է։ Այս մասին հուլիսի 12-ինհաղորդել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նիստի ժամանակ։

 Չորեքշաբթի, 12 Հուլիսի 2023,

Արմինֆո.

Յենս Բրանդենբուրգ. գերմանական կողմը հետաքրքրված է Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցության խորացմամբ
 Չորեքշաբթի, 12 Հուլիսի 2023,

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն ընդունել է ԳԴՀ կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Յենս Բրանդենբուրգի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը:

 Երեքշաբթի, 11 Հուլիսի 2023,

Արմինֆո.

 Երեքշաբթի, 11 Հուլիսի 2023,

Արմինֆո.

Հայ արդյունաբերողները մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել Եկատերինբուրգում կայացած «Իննոպրոմ-2023» ցուցահանդեսում
 Երեքշաբթի, 11 Հուլիսի 2023,

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նրա տեղակալ Նարեկ Տերյանը մասնակցել են ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում անցկացվող «Իննոպրոմ-2023» արդյունաբերական-նորարարական ցուցահանդես-համաժողովին, որն այս տարի կրում է «Կայուն արտադրություն․ նորացման ռազմավարություններ» խորագիրը։

ԵՏՀ-ը մշակում է արդյունաբերական համագործակցությանը ֆինանսական աջակցության մեխանիզմ
 Երեքշաբթի, 11 Հուլիսի 2023,

Արմինֆո.Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) ԵԱՏՄ երկրների պրոֆիլային նախարարությունների հետ համատեղ մշակում է արդյունաբերական կոոպերացիային ֆինանսական աջակցության մեխանիզմ: Այդ մասին հաղորդել է ԵՏՀ արդյունաբերության և ԱԱՀ հարցերով նախարար Արտակ Քամալյանը՝ Եկատերինբուրգում կայացած "ԻՆՆՈՊՐՈՄ" միջազգային ցուցահանդեսի շրջանակներում կայացած ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստում:

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկել են Հայաստանում առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրման ընթացքը՝ միջազգային փորձագետների մասնակցությամբ
 Երեքշաբթի, 11 Հուլիսի 2023,

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանում առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրման աշխատանքների քննարկմանը նվիրված աշխատանքային հանդիպում։

 Երեքշաբթի, 11 Հուլիսի 2023,

Արմինֆո.

ՏԿԵՆ. 2023 թվականի ընթացքում պետբյուջեի միջոցներով Կոտայքի մարզում կհիմնանորոգվի հանրապետական նշանակության 70 կմ ճանապարհ
 Երեքշաբթի, 11 Հուլիսի 2023,

Արմինֆո. 2023 թվականի ընթացքում պետբյուջեի միջոցներով Կոտայքի մարզում նախատեսվում է հիմնանորոգել հանրապետական նշանակության 70 կմ ճանապարհ: Եվս 30 կմ ճանապարհ կհիմնաորոգվի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում:

Արտ. փոխարժեքները
12.10.2026
RUB4.300.03
USD362.210.28
EUR404.88-0.70
GBP479.200.55
CAD253.93-0.27
JPY22.84-0.02
CNY54.120.04
CHF434.77-0.71