Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում գործարար համայնքի ներկայացուցիչների հետ
 Չորեքշաբթի, 20 Հուլիսի 2022,

Արմինֆո.Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է հանդիպում Wildberries ընկերության ղեկավարության, Մանթաշյան միջազգային բիզնես ակումբի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և այլ բիզնես ներկայացուցիչների հետ:

 Չորեքշաբթի, 20 Հուլիսի 2022,

Արմինֆո.

Իրանի արտահանումը Հայաստան 21 տոկոսով աճել է
 Չորեքշաբթի, 20 Հուլիսի 2022,

Արմինֆո.Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Հայաստան Իրանի արտահանումը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ աճել է 21 տոկոսով։ Այդ մասին հաղորդել է «իրան.ռու»-ն՝ վկայակոչելով Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության (IRICA) ներկայացուցիչ Ռուհոլա Լաթիֆիին:

 Երեքշաբթի, 19 Հուլիսի 2022,

Արմինֆո.

ՎՏԲ-ն աշնանը գործարկում է ֆիզիկական անձանց անդրսահմանային փոխանցումների փորձնական նախագիծ՝ ԱՎՀ-ի միջոցով
 Երեքշաբթի, 19 Հուլիսի 2022,

Արմինֆո. ՎՏԲ-ն նախատեսում է աշնանը գործարկել ԱՊՀ երկրներ ֆիզիկական անձանց անդրսահմանային փոխանցումների փորձնական նախագիծը արագ վճարումների համակարգի (ԱՎՀ) միջոցով: Այս մասին "Ռոսիա 24" հեռուստաալիքին տված հարցազրույցում հաղորդել է ՎՏԲ - ի նախագահի տեղակալ-վարչության նախագահ Անատոլի Պեչատնիկովը։

Ֆինանսների նախարարն ու ԵՆԲ տարածաշրջանային գրասենյակի ղեկավարը քննարկել են համատեղ նախագծերի իրականացումը
 Երեքշաբթի, 19 Հուլիսի 2022,

Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մացիեյ Ցզուրային:

Հայաստանի հանքարդյունաբերության արդիական խնդիրներն արտացոլված չեն մշակված ռազմավարությունում. ոլորտի փորձագետներ
 Երեքշաբթի, 19 Հուլիսի 2022,

Արմինֆո.Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը տապալված է, և առկա խնդիրների լուծման համար պահանջում է բարձր նշաձողի սահմանում։ Այդ մասին հուլիսի 19-ին "Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության" քննարկման ժամանակ հայտարարել է "Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն" հասարակական կազմակերպության ղեկավար Օլեգ Դուլգարյանը։

Ռուսական "Մագնիտ" խանութների ցանցը հետաքրքրված է հայկական արտադրանքի մատակարարումներով
 Երեքշաբթի, 19 Հուլիսի 2022,

Արմինֆո. Ռուսական "Մագնիտ" խանութների ցանցը հետաքրքրված է հայկական արտադրանքի մատակարարումներով։ Հայաստանում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցչության հաղորդագրության համաձայն, այդ մասին հայտարարել է "Մագնիտ " խանութների ցանցի թարմ ապրանքների ներմուծման բաժնի մենեջեր Անատոլի Վիլկովը՝ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյի հետ բանակցությունների ընթացքում։

Ամերիաբանկն արժանացել է Euromoney ամսագրի 2022թ. Գերազանցության մրցանակին՝ որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում
 Երկուշաբթի, 18 Հուլիսի 2022,

Արմինֆո.Ամերիաբանկին շնորհվել է Euromoney ամսագրի` «2022թ. լավագույն բանկը Հայաստանում» Գերազանցության մրցանակը Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ: Հեղինակավոր մրցանակաբաշխությունը, որն առաջատար եվրոպական ֆինանսական ամսագրի կողմից անցկացվում է 1992 թ-ից ի վեր, գնահատում է բանկային ոլորտի մասնակիցների ֆինանսական արդյունքները, սպասարկման որակը, պրոդուկտների նորարարությունը, թվայնացման մակարդակը և այլ ձեռքբերումները:

 Երկուշաբթի, 18 Հուլիսի 2022,

Արմինֆո.

Վահան Քերոբյանը մասնակցել է ԱՄՆ առևտրի պալատի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպում-քննարկմանը
 Երկուշաբթի, 18 Հուլիսի 2022,

Արմինֆո.  Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 18-ին մասնակցել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպում-քննարկմանը։

Դավիթ Անանյան. Հայաստանի տնտեսությունն իր ներուժը մեծացնող հրատապ կառուցվածքային փոփոխությունների կարիք ունի
 Երկուշաբթի, 18 Հուլիսի 2022,

Արմինֆո.Ռուսական ռուբլին փետրվարի վերջին սկսել էր սրընթաց էժանանալ ամերիկյան դոլարի նկատմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտության և արևմտյան պատժամիջոցների ֆոնին։ Դրա փոխարժեքը բարձրացել է մինչեւ 120 ռուբլի:

 Երկուշաբթի, 18 Հուլիսի 2022,

Արմինֆո.

 Երկուշաբթի, 18 Հուլիսի 2022,

Արմինֆո.

FLYONE ARMENIA-ի ղեկավարը պատմել է թռիչքների աշխարհագրության ընդլայնման ծրագրերի մասին
 Ուրբաթ, 15 Հուլիսի 2022,

Արմինֆո.Այսօր FLYONE ARMENIA-ն ապահովում է թռիչքների ամենալայն ցանցը։ Այդ մասին հուլիսի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։

Իվան Տելեգինը լքում է ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրենի պաշտոնը
 Ուրբաթ, 15 Հուլիսի 2022,

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է, որ հուլիսի 18-ին Բանկի գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը լքում է ՎՏԲ խումբը՝ ընտանեկան հանգամանքներով պայմանավորված։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 2018թ․ փետրվարից։

"Անկանխիկ գործառնությունների մասին" օրենքը բիզնեսի վրա կնստի ամսական մոտ 1 մլն դոլար՝ միայն բանկային միջնորդավճարների գծով. տնտեսագետ
 Ուրբաթ, 15 Հուլիսի 2022,

Արմինֆո.Հուլիսի 1-ից ուժի մեջ մտած "Անկանխիկ գործառնությունների մասին" օրենքը, ամենահամեստ հաշվարկներով, բիզնեսի վրա կնստի ամսական մոտ 1 մլն դոլար՝ միայն բանկային միջնորդավճարների գծով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը։

ՀՀ վարչապետն ու ՌԴ տրանսպորտի նախարարը հաստատել են.  տրանսպորտային հաղորդակցության զարգացումը կակտիվացնի տնտեսական շփումները
 Ուրբաթ, 15 Հուլիսի 2022,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ստացեք գումարը «Տինկոֆ» բանկից՝ նշելով  հեռախոսահամարը
 Ուրբաթ, 15 Հուլիսի 2022,

Արմինֆո.ԱրարատԲանկը միանգամայն նոր առաջարկով է հանդես գալիս ԱրարատԲանկի հաշվետերերի համար։

15 տարվա ընթացքում 400 մլն դոլարի ներդրումներ հանքարդյունաբերության ոլորտում
 Ուրբաթ, 15 Հուլիսի 2022,

Արմինֆո. Ամեն տարի հուլիսի երրորդ կիրակի օրը իրենց տոնն են նշում խիզախ մասնագիտության տեր մարդիկ՝ հանքագործներն ու մետալուրգները: Հայաստանում Հանքագործի և մետալուրգի օրը կառավարության որոշմամբ վերականգնել են 2008 թվականին: Որոշման հիմնավորման մեջ նշվել է, որ այդ ոլորտները առաջնայիններից են Հայաստանի տնտեսության մեջ, և դրանց զարգացման հետ մեծ հույսեր են կապվում, այդ թվում՝ այլ ոլորտների վրա դրանց ազդեցության տեսանկյունից:

Արտ. փոխարժեքները
13.03.2026
RUB4.68-0.08
USD377.540.10
EUR432.70-3.55
GBP500.62-4.89
CAD276.06-1.65
JPY23.69-0.09
CNY54.76-0.17
CHF479.17-4.23