Հինգշաբթի, 16 Հունիսի 2022,

Արմինֆո.

Առանց Ջուլֆայի սահմանակետի տարածաշրջանի ապաշրջափակման մասին բոլոր խոսակցություններն արժեք չունեն. փորձագետ
 Հինգշաբթի, 16 Հունիսի 2022,

Արմինֆո.Դեռեւս 2016 թվականին Իրանն առաջ էր քաշել "Պարսից ծոց-Սեւ ծով" միջազգային տրանսպորտային-տարանցիկ միջանցքի ընդլայնման վերաբերյալ տարածաշրջանային նախաձեռնություն, որի մեջ, բուն Իսլամական Հանրապետությունից զատ, մտնում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Բուլղարիան եւ Հունաստանը:

 Չորեքշաբթի, 15 Հունիսի 2022,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 15 Հունիսի 2022,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 15 Հունիսի 2022,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 15 Հունիսի 2022,

Արմինֆո.

Փոխվարչապետը չի բացառում գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների վերանայումը՝ դեպի իջեցում
 Չորեքշաբթի, 15 Հունիսի 2022,

Արմինֆո.ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի բացառում ազգային արժույթի՝ դրամի արժեւորման շարունակական բնույթը եւ գազի ու էլեկտրաէներգիայի սակագների վերանայումը իջեցման ուղղությամբ: Այդ մասին նա հայտարարել Է հունիսի 15-ին Ազգային ժողովում կառավարական ժամի ընթացքում ՝ պատասխանելով "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին։

Քերոբյան. Պետք է գնաճը մեկ այլ գործիքակազմով կանգնեցնելու միջոցներ գտնել, այլ ոչ թե՝ դրամի արհեստական արժեւորմամբ
 Չորեքշաբթի, 15 Հունիսի 2022,

Արմինֆո. Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հերթական անգամ իր անհամաձայնությունն է հայտնել Հայաստանի Կենտրոնական բանկի հետ՝ վկայակոչելով տնտեսական աճի կարգավորիչի վերջին կանխատեսումները (հունիսի 14 - ին հնչեցվել է 2022թ. 4,9%): Այդ մասին նա լրագրողներին հայտարարել է հունիսի 15-ին՝ "Գիտության եւ գործարարության օրեր" համաժողովի բացման հանդիսավոր արարողության շրջանակում։

Քերոբյան. Զբոսաշրջությունը Հայաստանում վերականգնվում է լավ տեմպերով
 Չորեքշաբթի, 15 Հունիսի 2022,

Արմինֆո. Մայիսին Հայաստան է այցելել 116 հազար զբոսաշրջիկ։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հաղորդել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՝ "Գիտության և գործարարության օրեր" համաժողովի հանդիսավոր բացման շրջանակում։

«ՄՏՍ Հայաստանը» նոր գլխավոր տնօրեն ունի
 Չորեքշաբթի, 15 Հունիսի 2022,

Արմինֆո.Շարժական կապի ռուսաստանյան խոշորագույն օպերատոր և թվային ու մեդիա ծառայությունների առաջատար մատակարար «ՄՏՍ» ՀԲ ընկերությունը (NYSE: MBT, MOEX: MTSS) հայտարարում է, որ 100% բաժնեմասով հայաստանյան իր դուստր ընկերության՝ «ՄՏՍ Հայաստան» («Վիվա-ՄՏՍ», «Viva-MTS») ՓԲ ընկերության տնօրենների խորհուրդը Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն է նշանակել Արմեն Ավետիսյանին:

 Չորեքշաբթի, 15 Հունիսի 2022,

Արմինֆո.

ԵՏՀ ԱԱՀ նախարարը և Ղազախստանի գյուղատնտեսության նախարարը քննարկել են ԵԱՏՄ ագրոարդյունաբերական համալիրում ինտեգրման հեռանկարները
 Չորեքշաբթի, 15 Հունիսի 2022,

Արմինֆո.Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական համալիրում ինտեգրման զարգացման հեռանկարներն են եղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանի և Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Երբոլ Կարաշուկեևի հանդիպման ուշադրության կենտրոնում:

Վահան Քերոբյան. Հայաստանի ապագան տեխնոլոգիական զարգացումն է
 Չորեքշաբթի, 15 Հունիսի 2022,

Արմինֆո.Հայաստանն այսօր հնարավորությունների երկիր է ՝ ժամանակակից, կրթված, աշխատասեր մարդկային կապիտալով, որը տարբեր ձևաչափերով համագործակցում է բազմաթիվ երկրների հետ։ Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ "Գիտության և գործարարության օրեր-2022 " համաժողովի բացման հանդիսավոր արարողության ժամանակ իր ելույթում։

 Չորեքշաբթի, 15 Հունիսի 2022,

Արմինֆո.

ՊԵԿ նախագահը, ԵՄ պատվիրակության և ՎԶԵԲ Երևանի գրասենյակի ղեկավարները այցելել են Մեղրիի մաքսային կետ-բաժին
 Չորեքշաբթի, 15 Հունիսի 2022,

Արմինֆո. ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիի մասնակցությամբ հունիսի 15-ին աշխատանքային այց է կատարել Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժին՝ մաքսային ծառայության աշխատանքային գործընթացի կազմակերպմանը տեղում հետևելու համար: 

ՊԵԿ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Մեղրիի անցակետում ներկայացվել են քաղաքացիների և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների սպասարկման համար ստեղծված պայմանները: Դիտարկվել են նաև սահմանահատման գործընթացի բոլոր փուլերի պատշաճ կազմակերպման ընթացակարգերը: 

Կոմիտեի ղեկավարն ընդգծել է, որ տնտեսվարողների և քաղաքացիների համար սահմանային անցակետերով դյուրին և արագ տեղաշարժ ապահովելը Պետական եկամուտների կոմիտեի առաջնահերթություններից է, և Հայաստանի հարավային սահմանային անցակետի արդիականացումը ևս կարևոր նշանակություն ունի: Ռուստամ Բադասյանը հայտնել է, որ առաջիկայում, ԵՄ և ՎԶԵԲ ֆինանսական աջակցությամբ, կմեկնարկի Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագիրը: ՊԵԿ նախագահը հյուրերի հետ շրջել է տարածքում, ծանոթացել անցակետի արդիականացմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների ընթացքին: Ռուստամ Բադասյանը վստահություն է հայտնել, որ անցակետի արդիականացումը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի հարավային տնտեսական սահմանով իրականացվող ուղևորափոխադրումների և առևտրաշրջանառության աշխուժացմանը: 

Ընդգծվել է, որ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Մեղրիի անցման կետի վերակառուցումն ու արդիականացումը պայմանավորված է անցակետով անձանց և ապրանքներ փոխադրող տրանսպորտային միջոցների հոսքերի շարունակաբար ավելացող աճով: Այն կնպաստի նաև «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի ակտիվացմանը՝ խթանելով նաև տարանցիկ փոխադրումը:

«Հազար դոլար տարբերությունը»՝ որպես արդար մրցույթների օգտին փաստարկ
 Չորեքշաբթի, 15 Հունիսի 2022,

Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը "հազար դոլարի տրաբերությունը" դիտարկում որպես բավարար փաստարկ  երկրում անցկացվող ճանապարհային մրցույթների մաքրության օգտին:

ԿԲ-ն պարզաբանել է դրամի արժեւորմանն առնչվող իրավիճակը
 Չորեքշաբթի, 15 Հունիսի 2022,

Արմինֆո.Արտարժույթի պատկառելի ներհոսքը հայկական շուկա, որը մի քանի անգամ գերազանցել է նախորդ տարվա մակարդակը, դարձել է դրամի արժեւորման պատճառներից մեկը։ Այդ մասին հունիսի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի մակրոտնտեսական վարչության տնօրեն Արմեն Նուրբեկյանը։

Հայաստանի Կենտրոնական բանկը 2022 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը նախկին 1,6 տոկոսից բարելավել է մինչեւ 4,9 տոկոս
 Երեքշաբթի, 14 Հունիսի 2022,

Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը բարելավել է 2022 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 1,6 տոկոսից մինչեւ 4,9 տոկոս: Այդ մասին հունիսի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ։

Apple Pay-ն այսուհետ հասանելի է ԱրարատԲանկի հաճախորդներին
 Երեքշաբթի, 14 Հունիսի 2022,

Արմինֆո.iPhone-ի և Apple Watch-ի միջոցով վճարելու ավելի ապահով, անվտանգ և վստահելի միջոց

2022 թվականի հունիսի 10-ի դրությամբ հարկային հավաքագրումները 23 տոկոսով գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը
 Երեքշաբթի, 14 Հունիսի 2022,

Արմինֆո. 2022 թվականի հունիսի 10-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջե է մուտքագրվել 786 մլրդ դրամ հարկային եկամուտ, ինչը 23% - ով կամ 146,8 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվա մուտքերից:

Արտ. փոխարժեքները
13.03.2026
RUB4.68-0.08
USD377.540.10
EUR432.70-3.55
GBP500.62-4.89
CAD276.06-1.65
JPY23.69-0.09
CNY54.76-0.17
CHF479.17-4.23