Մարտի 31-ին Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում տեղի կունենա «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների երրորդ միջազգային ցուցահանդեսի բացումը
 Չորեքշաբթի, 30 Մարտի 2022,

Արմինֆո.: Մարտի 31-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացումը:

Արդշինբանկը հայտարարել է ՎՏԲ-Հայաստան Բանկի սպառողական վարկերի մանրածախ պորտֆելի մի մասի ձեռքբերման մասին:
 Չորեքշաբթի, 30 Մարտի 2022,

Արմինֆո.Արդշինբանկ ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ համաձայնություն է ձեռք բերվել ՎՏԲ-Հայաստան բանկ ՓԲԸ-ի հետ` վերջինիս սպառողական վարկերի մանրածախ պորտֆելի մի մասի փոխանցման վերաբերյալ:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մանրածախ վարկային պորտֆելի մի մասը վաճառել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ին
 Չորեքշաբթի, 30 Մարտի 2022,

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը  թվայնացման և գործընթացների օպտիմալացման շրջանակներում ​​ համաձայնագիր է կնքել «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հետ՝ իր վարկային պորտֆելի մոտ 11%-ի վաճառքի մասով։ Գործարքի  ծավալը կազմում է 24 մլրդ ՀՀ դրամ:

 Չորեքշաբթի, 30 Մարտի 2022,

Արմինֆո.

2021 թվականին Հայաստանը դիվերսիֆիկացրել է ալյումինե փայլաթիթեղի արտահանման շուկաները
 Չորեքշաբթի, 30 Մարտի 2022,

Արմինֆո.2021 թվականի արդյունքներով Հայաստանն արտահանել է 33.9 հազ. տոննա ալյումինե փայլաթիթեղ, ինչը 3,5%-ով ցածր է մեկ տարի վաղեմության ցուցանիշից (2019թ.7.9% աճի դիմաց): Սակայն, մաքսային արժեքը տարեկան կտրվածքով, ալյումինի բորսայական գների աճի պատճառով, 25 տոկոսով բարձրացել է՝ մինչեւ 118.3 մլն դոլար: Այդ մասին են վկայում ՀՀ մաքսային ծառայության տվյալները:

 Չորեքշաբթի, 30 Մարտի 2022,

Արմինֆո.

"Մասդարն" "Այգ-1" արևային կայանի գործարկումը նախատեսում է մինչև 2023 թվականի դեկտեմբեր
 Չորեքշաբթի, 30 Մարտի 2022,

Արմինֆո. Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում մարտի 29-ին հանդիպել է էմիրաթական «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահիին։

 Չորեքշաբթի, 30 Մարտի 2022,

Արմինֆո.

UNCTAD-ը պատրաստ է Հայաստանում ներդրումների աջակցության ոլորտում կոնկրետ նախաձեռնությունների մշակմանը
 Չորեքշաբթի, 30 Մարտի 2022,

Արմինֆո. Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի շրջանակում, մարտի 29-ին հանդիպել է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման կոնֆերանսի (UNCTAD) գլխավոր քարտուղար Ռեբեկա Գրինսպանին, քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։

Փոխվարչապետ. Հայաստանը խելացի ներդրումների համառ ջատագովն է  
 Չորեքշաբթի, 30 Մարտի 2022,

Արմինֆո.Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մարտի 29-ին մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրություններում (Դուբայ) տեղի ունեցող «Ամենամյա ներդրումային համաժողով-2022» միջոցառմանն ու իր ելույթում անդրադարձել ներդրողների համար Հայաստանի կառավարության «բաց դռների» քաղաքականությանը։

Հայաստանը կարող է Ռուսաստանի հանդեպ պարտքի մի մասը մարել համատեղ կլիմայական նախագծերի միջոցով
 Չորեքշաբթի, 30 Մարտի 2022,

Արմինֆո. Ռուսաստանի հանդեպ Հայաստանի պարտքը կարող է հաշվվել համատեղ կլիմայական նախագծերի, այդ թվում հիդրոօդերևութաբանության և հասարակական տրանսպորտի էլեկտրաֆիկացման միջոցով:

ՀՀ ԿԲ-ը վատթարացրել է 2022թ. ՀՆԱ-ի աճի կանխատեսումը մինչև 1,6% ՝ ակնկալելով արտահանման և ներմուծման 1,8-0,1% անկում և 6,6%  գնաճ
 Չորեքշաբթի, 30 Մարտի 2022,

Արմինֆո.Հայաստանի Կենտրոնական բանկը 2022 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը նախկին 5,3 տոկոսից իջեցրել է մինչեւ 1,6 տոկոս (2021թ.փաստացի 5,7 տոկոս աճի դիմաց) ՝ ակնկալելով արտահանման եւ ներմուծման 1,8-0,1 տոկոսով անկում եւ 6,6 տոկոս գնաճ:

Մարտի 20-ի դրությամբ պետական գանձարան հարկային մուտքերը 20,7 տոկոսով գերազանցել են 2021 թվականի հաշվետու ժամանակաշրջանի ցուցանիշը
 Երեքշաբթի, 29 Մարտի 2022,

Արմինֆո.Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 20-ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքը կազմել են 322.1 մլրդ դրամ կամ 2022 թվականի առաջին եռամսյակի համար նախատեսված  394.5 մլրդ դրամ ցուցանիշի  81.5% - ը:

 Երեքշաբթի, 29 Մարտի 2022,

Արմինֆո.

Տնտեսագետ. ԵԱՏՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցների  
 Երեքշաբթի, 29 Մարտի 2022,

Արմինֆո.Մեծ հավանականությամբ կարելի է ակնկալել, որ ԱՄՆ-ի և հավաքական Արևմուտքի պատժամիջոցները կանդրադառնան նաև ԵԱՏՄ երկրների վրա։ Այդպիսի կարծիք է հայտնել տնտեսական գիտությունների դոկտոր, Եվրասիական տեղեկատվական-վերլուծական կոնսորցիումի ուղղության ղեկավար, ՌԳԱ տնտեսական ռազմավարությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ագեևը՝ "Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի դերն ու տեղը արդի պայմաններում" տեսակամուրջի ընթացքում։

 Երկուշաբթի, 28 Մարտի 2022,

Արմինֆո.

 Երկուշաբթի, 28 Մարտի 2022,

Արմինֆո.

Իրանի նավթի նախարարն ու ՀՀ վարչապետի խորհրդականը քննարկել են էներգետիկ ոլորտում երկկողմ համագործակցությունը
 Երկուշաբթի, 28 Մարտի 2022,

Արմինֆո. Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին երկուշաբթի օրը հանդիպել է ՀՀ վարչապետի էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության հարցերով խորհրդական Արտաշես Թումանյանի հետ: Հանդիպման նպատակն է քննարկել էներգետիկայի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր:

ՀԾԿՀ-ի ղեկավարը՝ ռուսական գազի դիմաց ռուբլիով վճարելու մասին. ես կնախընտրեի գազ գնել ավելի կայուն արժույթով  
 Երկուշաբթի, 28 Մարտի 2022,

Արմինֆո.ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանը կարծում է, որ ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու նպատակահարմարության հարցը պահանջում է մանրամասն քննարկում' բոլոր շահագրգիռ կառույցների ներգրավմամբ: Այդ մասին նա հայտարարել է մարտի 28-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե արդյոք նպատակահարմար է համարում ռուսական գազի դիմաց ռուբլով վճարել։

Անշարժ գույքի քանի օբյեկտ են ձեռք բերել Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում՝ վերջին 20 տարվա ընթացքում. պարզաբանում է Կադաստրի կոմիտեի ղեկավարը
 Երկուշաբթի, 28 Մարտի 2022,

Արմինֆո. 2002 թվականից մինչ օրս Հայաստանում անշարժ գույքի 72  օբյեկտ են ձեռք բերել Թուրքիայի քաղաքացիները։ Այդ մասին այսօր՝ մարտի 28-ին, լրագրողների հետ զրույցում հաղորդել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։

Արտ. փոխարժեքները
13.03.2026
RUB4.68-0.08
USD377.540.10
EUR432.70-3.55
GBP500.62-4.89
CAD276.06-1.65
JPY23.69-0.09
CNY54.76-0.17
CHF479.17-4.23