Վարչապետի որոշմամբ Հայաստանում Ներդրումային կոմիտե կստեղծվի
 Ուրբաթ, 18 Փետրվարի 2022,

Արմինֆո.Հայաստանում կստեղծվի Ներդրումային կոմիտե։ Ինչպես ասվում է կառավարության պաշտոնական կայքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր որոշում է ստորագրել կոմիտեի աշխատանքի կարգը հաստատելու մասին:

GeoProMining Gold-ը շարունակում է աշխատել տեխնիկական նախագծերի վրա, որոնք ուղղված են հանքի աշխատանքի վերակազմակերպմանը
 Ուրբաթ, 18 Փետրվարի 2022,

Արմինֆո. Սոթքի ոսկու հանքավայրը եւ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան շահագործող "GeoProMining Gold" ընկերությունը 2021 թվականն ավարտել է արտադրական պլանի համաձայն: Ներկայում ընկերությունը շարունակում է աշխատել տեխնիկական նախագծերի վրա, որոնք ուղղված են հանքի աշխատանքի վերակազմակերպմանը:

Եվրասիական ոսկերչական արտահանման բյուրոն սկսել է ակտիվ աշխատանքը
 Ուրբաթ, 18 Փետրվարի 2022,

Արմինֆո.ԵԱՏՄ հարթակում ստեղծվել է Եվրասիական ոսկերչական արտահանման բյուրո, որը ձևավորել է իր կառավարման մարմինները և սկսել ակտիվ աշխատանքը։

2021 թվականին Հայաստանում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցչությունն աջակցել է 75.5 մլն դոլարի 130 նախագծերի
 Ուրբաթ, 18 Փետրվարի 2022,

Արմինֆո.2021 թվականին Հայաստանում ՌԴ առեւտրային ներկայացուցչությունը աջակցություն է ցուցաբերել, ընդհանուր առմամբ, 75.5 մլն դոլարի 130 արտաքին տնտեսական նախագծերի եւ պայմանագրերի իրականացմանը: Այդ մասին փետրվարի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Հայաստանում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն: "Կարծում եմ, դա աջակցության վատ ցուցանիշ չէ, որը առեւտրային ներկայացուցչությունը մատուցում է ռուսական բիզնեսին", - նշել է նա:

Հայաստանը հինգերորդ տեղն է զբաղեցրել Աշխատաշուկայի կայունության գլոբալ ինդեքսում
 Ուրբաթ, 18 Փետրվարի 2022,

Արմինֆո. Հայաստանը հինգերորդ հորիզոնականն է զբաղեցնում աշխատաշուկայի կայունության վարկանշային աղյուսակում։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Whiteshield Partners խորհրդատվական ընկերությունը, որը մասնագիտացած է գլոբալ ռազմավարությունների եւ պետական քաղաքականությունների մշակման գործում, ներկայացրել է 2022 թվականին աշխատաշուկայի կայունության իր գլոբալ ինդեքսը (Global Labour Resilience Index, GLRI) կառավարչական կրթության բնագավառի գլոբալ դաշինքի (Global Alliance in Management Education, CEMS) հետ համատեղ:

Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Լառնակա-Երևան-Լառնակա և Հռոմ-Երևան-Հռոմ երթուղիներով
 Ուրբաթ, 18 Փետրվարի 2022,

Արմինֆո. Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Լառնակա- Երևան- Լառնակա և Հռոմ- Երևան- Հռոմ երթուղիներով: Այդ մասին հաղորդում է  «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի ծառայությունը:

 Հինգշաբթի, 17 Փետրվարի 2022,

Արմինֆո.

 Հինգշաբթի, 17 Փետրվարի 2022,

Արմինֆո.

 Հինգշաբթի, 17 Փետրվարի 2022,

Արմինֆո.

ԵԱԶԲ-ն ապահովել է Հայաստանի, Բելառուսի եւ Ղրղզստանի 12 գործընկեր բանկերի հասանելիությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախագծին
 Հինգշաբթի, 17 Փետրվարի 2022,

Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) նախաձեռնությամբ աջակցություն է ցուցաբերվել Հայաստանի, Բելառուսի և Ղրղզստանի ԵԱԶԲ 12 գործընկեր բանկերին՝ ֆինանսական գործիքների տրամադրման և փոքր ու միջին ձեռնարկություններից ստացվող նախագծերի գնահատման ժամանակ դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար:

ԵԱԶԲ-ն հայտարարել է հաշվարկային-վճարային ենթակառուցվածքի միջոցով Հայաստանի առաջին հաճախորդի համար հաշիվ բացելու մասին
 Հինգշաբթի, 17 Փետրվարի 2022,

Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկում (ԵԱԶԲ) բացվել են հաշիվներ Հայաստանի Հանրապետությունից առաջին հաճախորդի համար ՝ վճարահաշվարկային ենթակառուցվածքի շրջանակներում: Դա Հայաստանի խոշորագույն պողպատաձուլական ընկերությունն է՝ ԱՍԿԵ Գրուպը։

 Հինգշաբթի, 17 Փետրվարի 2022,

Արմինֆո.

Շենգավիթում նախատեսվում է կառուցել ավտոբուսների նոր հավաքակայան
 Հինգշաբթի, 17 Փետրվարի 2022,

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցի և Արշակունյաց պողոտայի հատման վայրի հետնամասում գտնվող տարածքում առկա գույքերի նախնական ուսումնասիրման մասին» որոշում:

Սևան համայնքում արդյունաբերական ջերմոցային համալիրի կառուցման գործում կներդրվի  48 մլն եվրո
 Հինգշաբթի, 17 Փետրվարի 2022,

Արմինֆո.Կառավարությունը հավանություն է տվել Էդուարդ Օհանյանի կողմից ներկայացված ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում Արդյունաբերական ջերմոցային համալիրի կառուցման ներդրումային ծրագրին:

Հայաստանը հայտարարել է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթ
 Հինգշաբթի, 17 Փետրվարի 2022,

Արմինֆո. Այսօր հայտարարվել է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթը:  Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մինչ օրակարգի հարցերի քննարկումը ներկայացնելով Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք նախագծի մանրամասները:

ԿԶԵՀ-ը Հայաստանին 518 հազար դոլարի դրամաշնորհ կտրամադրի աշխատանքի էլեկտրոնային բորսայի կայացման համար
 Հինգշաբթի, 17 Փետրվարի 2022,

Արմինֆո. Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ) Հայաստանին 518 հազար դոլարի դրամաշնորհ կտրամադրի աշխատանքի էլեկտրոնային բորսայի կայացման համար: Կառավարությունը փետրվարի 17-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Աշխատանքի էլեկտրոնային բորսա» ծրագրի ֆինանսավորման համար դրամաշնորհի տրամադրման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

 Հինգշաբթի, 17 Փետրվարի 2022,

Արմինֆո.

Սեյրան Սարգսյան. Բանկերի կողմից սեփական պրոցեսինգային կենտրոնների ստեղծումը լրացուցիչ մրցակցություն է հաղորդում ոլորտին
 Չորեքշաբթի, 16 Փետրվարի 2022,

Արմինֆո.Սեփական պրոցեսինգի առկայությունը բանկերում բավականին ծախսատար, բարդ և աշխատանքային ռեսուրսներ պահանջող գործընթաց է, բայց, կարծում եմ, որ բանկերն ունեն իրենց հիմնավորումները, երբ դիմում են նման որոշման: Փետրվարի 16-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կստանան cashback Visa քարտերով գնումներ կատարելիս
 Չորեքշաբթի, 16 Փետրվարի 2022,

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa միջազգային վճարային համակարգը մեկնարկել են #boomerangcashback համատեղ ակցիան Visa քարտապանների համար։ Բանկի հաճախորդները կկարողանան բոնուսային միավորներ կուտակել և փոխանակել դրանք cashback-ի հետ: Ակցիան գործում է մինչև 15.05.2022թ․

Արտ. փոխարժեքները
13.03.2026
RUB4.68-0.08
USD377.540.10
EUR432.70-3.55
GBP500.62-4.89
CAD276.06-1.65
JPY23.69-0.09
CNY54.76-0.17
CHF479.17-4.23