2022 թ․-ի հունվար ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
 Երկուշաբթի, 7 Փետրվարի 2022,

Արմինֆո.Հայաստանի ֆոնդային բորսայի 2022 թ․-ի հունվար ամսվա ամփոփ տվյալները 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ցույց են տալիս առևտրի և շուկայի ծավալների համեմատական աճ։

IDBank-ը թողարկում է դոլարային պարտատոմսերի 2022 թվականի առաջին տրանշը
 Երկուշաբթի, 7 Փետրվարի 2022,

Արմինֆո.IDBank-ը սույն թվականի փետրվարի 7-ին հրապարակային առաջարկի միջոցով կթողարկի AMANLBB2FERO տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի 2022 թվականի առաջին (ԿԲ նախագահի 23 հուլիսի 2021թ. թիվ 1/392 Ա որոշմամբ հաստատված ծրագրային ազդագրի շրջանակում 3-րդ) դոլարային տրանշը` հետևյալ պայմաններով.

Մոսկվայում կանցկացվեն "Հայկական գինու օրեր"
 Երկուշաբթի, 7 Փետրվարի 2022,

Արմինֆո.Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը մեկնել են Մոսկվա՝ «ՊրոդԷքսպո 2022» սննդարդյունաբերության միջազգային ցուցահանդեսին հայ արտադրողների կողմից ներկայացված «միասնական հայկական տաղավարին» ծանոթանալու նպատակով։

Wizz Air Abu Dhabi-ն սկսել է չվերթներ իրականացնել Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի երթուղով
 Երկուշաբթի, 7 Փետրվարի 2022,

Արմինֆո.Այս տարվա փետրվարի 7-ից Wizz Air Abu Dhabi ավիաընկերությունը սկսել է թռիչքներ իրականացնել Աբու Դաբի - Երևան - Աբու Դաբի ուղղությամբ ։

 Երկուշաբթի, 7 Փետրվարի 2022,

Արմինֆո.

"Պարսից ծոց-Սև ծով" փոխադրամիջանցքի շուրջ բանակցությունների վեցերորդ փուլը նախատեսված է 2023 թվականի ապրիլ-մայիս ամիսներին. ԻԻՀ փոխարտգործնախարար
 Շաբաթ, 5 Փետրվարի 2022,

Արմինֆո.Իրանի արտաքին գործերի նախարարի տնտեսական դիվանագիտության գծով տեղակալ Մեհդի Սաֆարին հայտարարել է, որ "Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքի մասին համաձայնագրի" շուրջ բանակցությունները շարունակվում են:

Եվրամիությունը հույսեր է կապում ադրբեջանական գազի հետ. Քադրի Սիմսոն
 Ուրբաթ, 4 Փետրվարի 2022,

Արմինֆո.Եվրամիությունում հույս ունեն, որ TAP-ի (Տրանս-Ադրիատիկ գազատար) արտահանման հնարավորությունները կաճեն արդեն ամենամոտ ժամանակներս եւ կհասնեն նախագծային տարեկան  10 մլրդ խմ-ի: Այդ մասին հայտարարել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը՝ Բաքվում նախարարների 8-րդ նիստի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Այդ մասին հաղորդում է Turan-ը։

ԵԱՏՄ հետազոտություն. Հայաստանը "Տնտեսական ազատության ինդեքս" վարկանիշում հայտնվել է թոփ-15-ում
 Ուրբաթ, 4 Փետրվարի 2022,

Արմինֆո.ԵԱՏՄ-ն լավ ներուժ ունի կրթության, ՏՀՏ տեխնոլոգիաների զարգացման, մարդկային կապիտալի և հետազոտությունների, շրջակա միջավայրի որակի ոլորտում, թույլ կողմեր են մնում ֆինանսական շուկայի զարգացումը, կարգավորման որակը, բնակչության առողջության ապահովումը, հասարակության անձնական իրավունքներն ու ներառականությունը:

Վահան Քերոբյան. Իտալական մի շարք ընկերություններ շահագրգռված են ներդրումներով Հայաստանի գյուղատնտեսության, էներգետիկայի ոլորտներում
 Ուրբաթ, 4 Փետրվարի 2022,

Արմինֆո. Իտալական մի շարք ընկերություններ շահագրգռված են ներդրումներ կատարել Հայաստանի գյուղատնտեսության, էներգետիկայի ոլորտներում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

ԱրարատԲանկը հանդես կգա որպես «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ի պարտատոմսերի տեղաբաշխող
 Ուրբաթ, 4 Փետրվարի 2022,

Արմինֆո.2022 թվականի  փետրվարի 10-ին «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից նախատեսվում է իրականացնել անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն հանդես կգա որպես պարտատոմսերի տեղաբաշխող։

 Ուրբաթ, 4 Փետրվարի 2022,

Արմինֆո.

Փորձագետը 2022 թվականին հայկական գինու արտահանման 50% աճ է կանխատեսում
 Հինգշաբթի, 3 Փետրվարի 2022,

Արմինֆո.Անցյալ տարի Հայաստանը կարողացել է 30-35 տոկոսով ավելացնել գինու արտահանման ծավալները։ Այդ մասին հայտարարել է "Գինու ազգային կենտրոն" ՀԿ նախագահ Ավագ Հարությունյանը։ Նա նշել է, որ եթե 2022 թվականին բնակլիմայական պայմանները բարենպաստ լինեն, Հայաստանից արտահանվող գինու ծավալները կավելանան եւս 50 տոկոսով:

Հաշվի առնելով դառը փորձը՝ Հայաստանի իշխանությունները որոշակիություն են պահանջում ներդրողից
 Հինգշաբթի, 3 Փետրվարի 2022,

Արմինֆո. ՀՀ կառավարությունը փետրվարի 3-ին հաստատել է դեռևս 2021 թվականի հուլիսի 29-ին կառավարության որոշմամբ հաստատված ներդրումային ծրագրի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Myler Mountain Resort ՓԲԸ-ի միջև կնքվող պայմանագիրը: Փաստաթղթով, մասնավորապես, սահմանվում են ներդրումային ծրագրի իրականացման ժամկետները եւ պայմանագրով պարտավորությունները չկատարելու դեպքում պայմանագիրը միակողմանի լուծելու հիմքերը:

Ֆոնդային բորսայից կարող եք ձեռք բերել Ակբա բանկի բաժնետոմսեր
 Հինգշաբթի, 3 Փետրվարի 2022,

Արմինֆո.Արդեն քաղաքացիներն ու գործարար աշխարհը կարող են գնել Ակբա բանկի ցուցակված բաժնետոմսերը: 2021-ին բանկը իրականացրել էր 500,000 հատ բաժնետոմսի հրապարակային տեղաբաշխում՝ ընդհանուր 7,5 միլիարդ դրամ ծավալով։

Հայաստանում միշտ ներկա է եղել թուրքական կապիտալը. էկոնոմիկայի նախարար
 Հինգշաբթի, 3 Փետրվարի 2022,

Արմինֆո. Թուրքիայի քաղաքացիները միշտ էլ Հայաստանում գույք են ձեռք բերել: Փետրվարի 3-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, մեկնաբանելով  այն խոսակցությունները, որ վերջին շրջանում թուրքերն ակտիվորեն ներդրումներ են կատարում ՀՀ-ում՝ անշարժ գույքում:

"Ջերմուկ գրուպ" ՓԲԸ-ն և "Ռոյալ գլաս գրուպ" ՍՊԸ-ն հարկային արտոնություն են ստացել կառավարությունից
 Հինգշաբթի, 3 Փետրվարի 2022,

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում բավարարել է «Ռոյալ գլաս գրուպ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ:

Հայաստանն ու Սլովակիան տնտեսական համագործակցության շուրջ համաձայնագիր կստորագրեն
 Հինգշաբթի, 3 Փետրվարի 2022,

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը փետրվարի 3-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սլովակիայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Հայաստանն ու Ավստրիան ձևավորել են հետագա համագործակցության հիմքերը. ստորագրվել է 2 հուշագիր զբոսաշրջության և էներգետիկայի ոլորտում
 Հինգշաբթի, 3 Փետրվարի 2022,

Արմինֆո. Փետրվարի 3-ին Երևանում հայ-ավստրիական գործարար համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Ավստրիայի միջև էներգետիկայի և զբոսաշրջության բնագավառներում երկկողմ համագործակցության հուշագրերի ստորագրում:

Երևանն արդեն քննարկում է Երասխ-Հորադիզ երկաթուղու կառուցման գործնական հարցերը. Փաշինյան
 Հինգշաբթի, 3 Փետրվարի 2022,

Արմինֆո.Երեւանն արդեն քննարկում է Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման գործնական հարցերը: Այդ մասին փետրվարի 3-ին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մեկնարկել են Pegasus ավիաընկերության Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթերը
 Հինգշաբթի, 3 Փետրվարի 2022,

Արմինֆո. Pegasus ավիաընկերությունը մեկնարկել է Ստամբուլ- Երևան- Ստամբուլ երթուղով չվերթերը:  Այդ մասին հաղորդել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի ծառայությունը:

Արտ. փոխարժեքները
13.03.2026
RUB4.68-0.08
USD377.540.10
EUR432.70-3.55
GBP500.62-4.89
CAD276.06-1.65
JPY23.69-0.09
CNY54.76-0.17
CHF479.17-4.23