Փաշինյանը հայտարարում է Հայաստանում ցածր աշխատավարձերի մասնաբաժնի նվազման մասին
 Հինգշաբթի, 3 Փետրվարի 2022,

Արմինֆո. 2021 թվականի վերջին Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 659 471 աշխատատեղ, ինչը բացարձակ ռեկորդ է երրորդ հանրապետության պատմության մեջ ։ Այդ մասին փետրվարի 3-ին կառավարության նիստում հայտարարել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ֆինանսների նախարարը կանխատեսում է 2023 թվականի սկզբից վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետեւողական նվազում
 Հինգշաբթի, 3 Փետրվարի 2022,

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը կարծում է, որ 2021 թվականի վերջից գնաճի տեմպերի նվազման լույսի ներքո վերաֆինանսավորման տոկոսադրույքը հետեւողականորեն նվազելու է՝ արդեն 2023 թվականի սկզբից: Դա թույլ կտա հասնել ՀՆԱ-ի 7%  նպատակային աճի։ Այդ մասին նա հայտարարել Է փետրվարի 3-ին կառավարության նիստում։

Բաբկեն Թունյան. Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը հարկադրված միջոց է
 Չորեքշաբթի, 2 Փետրվարի 2022,

Արմինֆո. Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումն օբյեկտիվ պատճառներ ուներ. դա ոչ թե ինչ-որ մեկի ցանկությունն էր, այլ այլընտրանքի բացակայություն։ Այդպիսի կարծիք է հայտնել "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

Բաբկեն Թունյան. Արտահանման աճի գերիշխող տեմպերը կզսպեն Հայաստանի առեւտրի բացասական հաշվեկշռի աճը
 Չորեքշաբթի, 2 Փետրվարի 2022,

Արմինֆո.Ներմուծման նկատմամբ արտահանման աճի գերիշխող տեմպերը 2021 թվականի արդյունքներով կկարողանան զսպել Հայաստանի բացասական առևտրային հաշվեկշռի ավելացումը։ Այդ մասին հարցազրույցում հայտարարել է տնտեսագետ, "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է VTB-in ծառայությունը՝ Բանկի հաճախորդների քարտերի և հաշիվների համալրման համար
 Չորեքշաբթի, 2 Փետրվարի 2022,

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է իր հաճախորդներին, որոնք փոխանցումներ են ստանում  Հայաստանի ներսում և արտերկրից, VTB-in նոր ծառայությունը, որի միջոցով փոխանցումն իրականացնող անձինք կարող են արագ փոխանցել գումար իրենց հարազատների և բարեկամների՝ ՎՏԲ-Հայաստան Բանկում գործող բանկային և քարտային հաշիվներին՝ Բանկի պաշտոնական կայքի  միջոցով: Ծառայությունը հասանելի է նաև ՀՀ այլ բանկերի քարտերից դեպի ՎՏԲ-Հայաստան Բանկում գործող բանկային և քարտային հաշիվներին փոխանցումների, ինչպես նաև Բանկի ներսում փոխանցումների համար:

Երեւանում կանցկացվի հայ-ավստրիական գործարար համաժողով
 Չորեքշաբթի, 2 Փետրվարի 2022,

Արմինֆո. Երեւանն ու Վիեննան հայտարարել են Ավստրիայից 20 ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հայ-ավստրիական գործարար համաժողովի անցկացման մասին:

 Երեքշաբթի, 1 Փետրվարի 2022,

Արմինֆո.

 Երեքշաբթի, 1 Փետրվարի 2022,

Արմինֆո.

ՀՀ ԿԲ. Կորոնավիրուսի հերթական ալիքի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա գնահատվում է մեղմ
 Երեքշաբթի, 1 Փետրվարի 2022,

Արմինֆո.Կենտրոնական բանկի սպասումներով ՝ Հայաստանի տնտեսության վրա արտաքին հատվածից գնաճային ազդեցությունը դեռ պահպանվում է։ Այդ մասին փետրվարի 1-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական բարձրացման առնչությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել  է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Կարգավորիչի սպասումներով հիփոթեքային վարկավորման շուկայում ակտիվությունը կպահպանվի
 Երեքշաբթի, 1 Փետրվարի 2022,

Արմինֆո. Հայաստանում կպահպանվի հիփոթեքային վարկավորման շուկայի ակտիվությունը։ Փետրվարի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ՝ իր գնահատականը պայմանավորելով անշարժ գույքի շուկայում պահանջարկի և առաջարկի պահպանվող բարձր մակարդակով։

Հայաստանի Կենտրոնական բանկը 2022 թվականի վերջին ակնկալում է գնաճի մոտեցում նպատակային շեմին
 Երեքշաբթի, 1 Փետրվարի 2022,

Արմինֆո.Հայաստանի Կենտրոնական բանկն ակնկալում է, որ 2022 թվականի վերջին գնաճը կմոտենա նպատակային շեմին (4%, +/-1,5): Այդ մասին փետրվարի 1-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է  ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ 2022 թվականի համար կանխատեսելով 5-5, 5 տոկոս գնաճ։

Ակբա բանկի բաժնետոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
 Երեքշաբթի, 1 Փետրվարի 2022,

Արմինֆո.Ակբա բանկի բաժնետոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում։ Այսօրվանից ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձինք հնարավորություն ունեն գնելու Ակբա բանկի ցուցակված բաժնետոմսերը:

 Երեքշաբթի, 1 Փետրվարի 2022,

Արմինֆո.

Փետրվարի 1-ից, ջրի սակագնից հետո, բարձրացել է էլեկտրաէներգիայի սակագինը
 Երեքշաբթի, 1 Փետրվարի 2022,

Արմինֆո. Փետրվարի 1-ից Հայաստանում բարձրացել է էլեկտրաէներգիայի սակագինը։ Ընդ որում, հունվարի 1-ից 20.47 դրամով բարձրացել է ջրի սակագինը, իսկ ապրիլի 1-ից սպասվում է գազի սակագնի բարձրացում, իսկ գնաճը 2021 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 7.2 տոկոս: Մինչդեռ, ՀՀ կառավարությունը հրաժարվել է բարձրացնել նվազագույն աշխատավարձը և ինդեքսավորել կենսաթոշակները՝ հղում անելով տվյալ փուլում համապատասխան ռեսուրսների բացակայությանը։

Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 7.75 տոկոսից բարձրացրել է մինչեւ 8 տոկոս
 Երեքշաբթի, 1 Փետրվարի 2022,

Արմինֆո. Փետրվարի 1-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.0%:

Հայաստանի և ԱՄԷ միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր
 Երեքշաբթի, 1 Փետրվարի 2022,

Արմինֆո.«Expo 2020 Dubai» ցուցահանդեսում հունվարի 30-ին կայացած Հայաստանի ազգային օրվա շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո Հայաստանի «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և Աբու Դաբիի առևտրաարդյունաբերական պալատի միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր։

 Երկուշաբթի, 31 Հունվարի 2022,

Արմինֆո.

Կցուցակվեն Ակբա բանկի բաժնետոմսերը
 Երկուշաբթի, 31 Հունվարի 2022,

Արմինֆո.Ակբա բանկն ամփոփում է 2021 թվականը։ Նախորդ տարի բանկը Հայաստանում իրականացրեց 500 հազար հատ բաժնետոմսի հրապարակային տեղաբաշխում՝ ընդհանուր 7,5 միլիարդ դրամ ծավալով։

Դուբայում Expo-2020-ին նշել են "Հայաստանի ազգային օրը"
 Երկուշաբթի, 31 Հունվարի 2022,

Արմինֆո. «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում մեկնարկել է Հայաստանի Ազգային օրը. ցուցահանդեսի գլխավոր՝ Ալ Վասլ Պլազա կենտրոնական հրապարակում ՀՀ պետական օրհներգի ներքո բարձրացվեց հայկական եռագույնը։ Այդ մասին ասվում է Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրությունում:

Նախարար. Հայաստանում 500 նորաստեղծ ընկերություններից միայն մեկին է հաջողվում աճել
 Երկուշաբթի, 31 Հունվարի 2022,

Արմինֆո.Հայաստանում նորաստեղծ 500 ընկերություններից միայն մեկին է հաջողվում աճել, մինչդեռ, Եվրոպայում խոշոր է դառնում է 40-42 նոր ձեռնարկություններից մեկը։ Այդ մասին հերթական հարցազրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Արտ. փոխարժեքները
13.03.2026
RUB4.68-0.08
USD377.540.10
EUR432.70-3.55
GBP500.62-4.89
CAD276.06-1.65
JPY23.69-0.09
CNY54.76-0.17
CHF479.17-4.23