Երեքշաբթի, 21 Դեկտեմբերի 2021,
Արմինֆո.Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD) տրամադրում է 5 մլն եվրոյի չափով ֆինանսական աջակցության փաթեթ Հայէկոնոմբանկին ' մասնավոր հատվածի ավելի կայուն, ցածր ածխածնային եւ կլիմայի նկատմամբ կայուն մեթոդների անցմանը նպաստելու համար: Նախագծին աջակցում է Եվրոպական միությանը (ԵՄ)։ Այս մասին ասվում է ՎԶԵԲ-ի հաղորդագրության մեջ, որտեղ նշված է, որ ի լրումն վարկերի, նախատեսվում են տեխնիկական խորհրդատվություն եւ ԵՄ խթանիչ դրամաշնորհներ: |
Երեքշաբթի, 21 Դեկտեմբերի 2021,
Արմինֆո.IDBank-ը սույն թվականի դեկտեմբերի 21-ին հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է AMANLBB2EER3 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հերթական տրանշը։ |
Երեքշաբթի, 21 Դեկտեմբերի 2021,
Արմինֆո. Հայկական գինիների հասանելիությունը Եվրամիության երկրներում ապահովելու նպատակով Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ), ԱԿԲԱ ֆեդերացիայի հետ համագործակցությամբ, ստեղծել են www.winesofarmenia.store հայկական գինիների առցանց վաճառքի հարթակը: |
Երեքշաբթի, 21 Դեկտեմբերի 2021,
Արմինֆո. Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդը եզրափակել է 2021 թ․ IV հոդվածի շուրջ խորհրդակցությունը, ինչպես նաև ավարտել ԱՄՀ եռամյա «Պահուստային ծրագրի» (Stand-By Arrangement) (SBA) օժանդակությամբ իրականացվող Հայաստանի Հանրապետության տնտեսական ծրագրի չորրորդ և հինգերորդ ամփոփիչ ստուգումները։ Այս ամփոփիչ ստուգումների ավարտը իշխանություններին տալիս է 51.43 միլիոն ՓՀԻ (շուրջ 72 միլիոն ԱՄՆ դոլար) ներգրավելու հնարավորություն։ Այդ մասին ասվում է ԱՄՀ հաղորդագրությունում: |
Երեքշաբթի, 21 Դեկտեմբերի 2021,
|
Երեքշաբթի, 21 Դեկտեմբերի 2021,
|
Երեքշաբթի, 21 Դեկտեմբերի 2021,
Արմինֆո. ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը, անդամներ Մխիթար Զաքարյանն ու Հռիփսիմե Ստամբուլյանը դեկտեմբերի 20-ին հանդիպել են Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գեւորգ Պապոյանը: |
Երկուշաբթի, 20 Դեկտեմբերի 2021,
|
Երկուշաբթի, 20 Դեկտեմբերի 2021,
Արմինֆո. 2021 թվականի դեկտեմբերի 23-ին ժամը 16:00-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների և էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների, այդ թվում՝ մատակարարի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի կունենա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման վերաբերյալ աշխատանքային քննարկում: Այդ մասին ասվում է ՀԾԿՀ հաղորդագրությունում: |
Երկուշաբթի, 20 Դեկտեմբերի 2021,
Արմինֆո.Դեկտեմբերի 13-ից 17-ը Skoda JS ընկերության հրավերով Չեխիայի Հանրապետությունում էին գտնվում “ՀԱԷԿ” ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և “ՀԱԷԿ” ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը: Աշխատանքային այցի նպատակն էր տեղում ծանոթանալ ռեակտորի բաղադրատարրերի և աշխատած միջուկային վառելիքի պահման կոնտեյներների արտադրության հրապարակներին, ինչպես նաև վառելիքի խտացված պահման համար նախատեսված դարակաշարերին: |
Երկուշաբթի, 20 Դեկտեմբերի 2021,
Արմինֆո. Վերջին 4 տարիների ընթացքում Հայաստանը Եվրոպական միության շուկա է արտահանել 100 մլն եվրոյի չիր, պահածոներ և բուսական թեյեր։ Հայաստանում ԵՄ առաքելության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, այդ ծավալի 20 տոկոսը բաժին է ընկնում ԵՄ կողմից ֆինանսավորվող Ready4Trade ("պատրաստ է առեւտրի") ծրագրի շահառու ընկերություններին: |
Երկուշաբթի, 20 Դեկտեմբերի 2021,
Արմինֆո.Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին 2020 թ․ համաձայնագրի շրջանակում դեկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և գերմանական KfW բանկի միջև ստորագրվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության վարկավորման ծրագրի 3-րդ փուլի վարկային պայմանագիրը, որն ուղեկցվելու է տեխնիկական օժանդակության միջոցառմամբ։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմում է 70 միլիոն եվրո, որն, ըստ էության, մինչ օրս հայ-գերմանական միջկառավարական համագործակցության շրջանակում ՀՀ ԿԲ-ի և KfW-ի միջև կնքված ամենախոշոր վարկային պայմանագիրն է։ |
Երկուշաբթի, 20 Դեկտեմբերի 2021,
|
Երկուշաբթի, 20 Դեկտեմբերի 2021,
|
Ուրբաթ, 17 Դեկտեմբերի 2021,
|
Ուրբաթ, 17 Դեկտեմբերի 2021,
|