Արտերկրյա ուղևորություններից մինչև այլ թանկարժեք նվերներ. Միանգամից 3 վիճակահանություն Ամերիաբանկի կողմից
 Երեքշաբթի, 14 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.Ամերիաբանկի շնորհակալությունն իր հաճախոդներին՝ փոխադարձ վստահության  և Ամերիա ուղին միասին անցնելու համար

ՀՀ ԿԲ նոր կանխատեսումը 2021 թվականի համար. ՀՆԱ-ի 4.2% աճ եւ մոտ 8.4% գնաճ
 Երեքշաբթի, 14 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.Հայաստանի Կենտրոնական բանկի 2021թ. նոր կանխատեսման համաձայն, ՀՆԱ-ի աճը կկազմի 4,2% (նախկինում կանխատեսվող 5,4% - ի դիմաց), իսկ գնաճը տարեվերջին կձեւավորվի 8,4% - ի մոտ: 2022 թվականին, ԿԲ-ի նորացված կանխատեսումներով, ՀՆԱ-ի աճը կարագանա մինչեւ 5,3 տոկոս։ Այդ մասին հաղորդել է ՀՀ ԿԲ ղեկավար Մարտին Գալստյանը՝ դեկտեմբերի 14-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման առնչությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

Էստոնիան պատրաստ է ընդլայնել Հայաստանի հետ համագործակցության ուղղությունները բարձր տեխնոլոգիաների ոլորտում
 Երեքշաբթի, 14 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդի գլխավորած պատվիրակությանը։ 

Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 7.25%-ից մինչեւ 7.75%
 Երեքշաբթի, 14 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.Հայաստանի Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 0,5 տոկոսային կետով՝ սահմանելով 7.75%: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՀ ԿԲ մամլո ծառայությունից, այդ որոշումը կայացվել է դեկտեմբերի 14-ին Կենտրոնական բանկի խորհրդի նիստում:

Հայաստանն ու Սերբիան նախանշել են տնտեսական համագործակցության ուղղությունները
 Երկուշաբթի, 13 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Սերբիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին: Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալներ Արշակ Ասլանյանն ու Ռաֆայել Գևորգյանը։ 

Ֆրանսիան նախատեսում է Հայաստանում գործունեություն ծավալել արևային էներգիայի ոլորտում
 Երկուշաբթի, 13 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո. էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ։ Հանդիպման հիմնական նպատակն էր նախանշել 2022 թվականին երկու երկրների տնտեսական համագործակցության  առաջնահերթ ուղղությունները։

Արմենալը կադրային ռեզերվ է պատրաստում
 Երկուշաբթի, 13 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.Արմենալի շուրջ քսան երիտասարդ աշխատակիցներ ներգրավված են ՌուսԱլի "Նոր սերունդ" ծրագրում, որի նպատակը հեռանկարային կադրերի պատրաստման եւ ներուժի բացահայտման համար պայմանների ստեղծումն է։ Այդ մասին ԱրմԻնֆո-ինհաղորդել են ընկերության մամուլի ծառայությունից, նշելով, որ ծրագիրը հնարավորություն է տալիս մասնակիցներին անցնել ստաժավորում և հավակնել համապատասխան թափուր հաստիքի:

Արծվիկ Մինասյանը թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրումն արգելելու կառավարության գործողությունները որակել է ոչ լիարժեք
 Երկուշաբթի, 13 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.ԱԺ "Հայաստան" խմբակցության քարտուղար, էկոնոմիկայի նախկին նախարար Արծվիկ Մինասյանը թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրումն արգելելու կառավարության գործողությունները որակել է ոչ լիարժեք:

Իրանում մտադիր են ընդլայնել հարեւանների հետ առեւտուրն ու զբոսաշրջությունը
 Երկուշաբթի, 13 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո. Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հարևան երկրներում Իսլամական Հանրապետության առաքելությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է այդ պետությունների հետ զբոսաշրջության զարգացման անհրաժեշտությունը:

Արդշինբանկի նախաձեռնությամբ թարգմանվել և հրատարակվել է Միլթոն Ֆրիդմենի Կապիտալիզմ և ազատություն աշխատությունը
 Ուրբաթ, 10 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.Դեկտեմբերի 10-ին, կայացավ  20–րդ դարի երկրորդ կեսի ամենաազդեցիկ գիտական աշխատություններից մեկի՝«Կապիտալիզմ և ազատություն» գրքի շնորհանդեսը: Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած Միլթոն Ֆրիդմենն իր այս գրքով կարևոր ներդում է ունեցել աշխարհի բազմաթիվ երկրների ինչպես տնտեսագիտության մեջ, այնպես էլ տնտեսության զարգացման  գործում:

acba digital-ը համալրվել է նոր հնարավորություններով
 Ուրբաթ, 10 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.Ակբա բանկը շարունակում է զարգացնել իր acba digital հարթակը: Հարթակի նոր՝ acba share գործիքը համալրվել է միանգամից 4 նոր հնարավորությամբ: Այսուհետև հաճախորդները, օգտվելով բանկային ծառայություններից, չեն զգա բարդություններ. ամեն ինչ սմարթֆոնից ու րոպեների ընթացքում:

ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է օնլայն վճարել գույքահարկը
 Ուրբաթ, 10 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ֆիզիկական անձանց վճարել անշարժ և շարժական գույքի գույքահարկը համայնքների եկամուտների կառավարման ժամանակակից միասնական օնլայն համակարգի միջոցով:

Արման Բարսեղյան. 2022 թվականին Ամերիաբանկում կորպորատիվ վարկավորման աճի տեմպերը կարագանան
 Ուրբաթ, 10 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո. 2022 թվականին Ամերաբանկում կորպորատիվ վարկավորման աճի տեմպերը կարագանան։ Այդպիսի կարծիք է հայտնել Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը՝ մամուլի ասուլիսի ժամանակ  պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:

Նիկոլ Փաշինյան. Հայաստանն ունի որոշակի ներուժ, որը կարող է պահանջված լինել ԵԱՏՄ տարածքում թվային տեխնոլոգիաների ոլորտում «մեգանախագծեր» ձևավորելիս
 Ուրբաթ, 10 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով:

Ամերիաբանկը գործարկել է բիզնես վարկերի գծով երկու աննախադեպ ակցիա կիսամյակային արտոնյալ ժամանակահատվածով
 Ուրբաթ, 10 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո. Ամերիաբանկն Ամանորի նախաշեմին գործարկել է երկու աննախադեպ ակցիա ' կիսամյակային արտոնյալ ժամանակահատվածով բիզնես վարկերի գծով, որոնք ազատում են հիմնական եւ տոկոսագումարների վճարումներից:

Հայաստանը վերանայում է կանոնավոր ուղեւորափոխադրումների համար պետական տուրքի վճարման կարգը
 Ուրբաթ, 10 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո. Հայաստանում կանոնավոր ուղևորափոխադրումների տարեկան սպասարկման համար սահմանված տարեկան պետական տուրքը փոխարինվում է ծառայության իրավունքի տրամադրման համար սահմանված միանվագ պետական տուրքով՝ 100 հազար դրամ: Ազգային ժողովը դեկտեմբերի 10-ին երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է "Պետական տուրքի մասին" եւ "Ավտոմոբիլային տրանսպորտի մասին" օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

2022 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ կմտնեն էլեկտրոնային ծառայությունների հարկման ոլորտի նոր կարգավորումները
 Ուրբաթ, 10 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.2022 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ կմտնեն էլեկտրոնային ծառայությունների մատուցման ոլորտում նոր հարկային կարգավորումները։ Ազգային ժողովը դեկտեմբերի 10-ին երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

 Հինգշաբթի, 9 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.

 Հինգշաբթի, 9 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.

Կառավարությունը հերթական հարկային արտոնություններն է տրամադրել ԷՎԱ և օրգանական կոսմետիկայի ոլորտի ընկերություններին
 Հինգշաբթի, 9 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.Կառավարությունը դեկտեմբերի 9-ի նիստում բավարարել է «Շարոսոլար» ՍՊԸ-ի հայտը՝ ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ:

Արտ. փոխարժեքները
13.03.2026
RUB4.68-0.08
USD377.540.10
EUR432.70-3.55
GBP500.62-4.89
CAD276.06-1.65
JPY23.69-0.09
CNY54.76-0.17
CHF479.17-4.23