Ուրբաթ, 1 Հոկտեմբերի 2021,

Արմինֆո.

Հայաստանի ԿԲ-ը ԱՊՀ 30-ամյակին նվիրված հուշադրամ է թողարկել
 Ուրբաթ, 1 Հոկտեմբերի 2021,

Արմինֆո.ՀՀ կենտրոնական բանկը 2021 թվականի հոկտեմբերի 1-ից շրջանառության մեջ է դնում «Անկախ Պետությունների Համագործակցության 30-ամյակ» արծաթե հուշադրամը: Այդ մասին հաղորդել է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Հայաստանի կառավարությունը որպես նվիրատվություն ընդունել է "Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ" ՓԲԸ բաժնետոմսերի 25%-ը՝ ռուսական ընկերությունից
 Ուրբաթ, 1 Հոկտեմբերի 2021,

Արմինֆո.Հայաստանի կառավարությունը "Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ"ՓԲԸ բաժնետոմսերի 25%-ը ընունել է որպես նվիրատվություն ռուսական "Արդյունաբերական ընկերություն" ԲԸ-ից: Որոշումը կայացվել է "գրավոր քվեարկության" կարգով եւ սեպտեմբերի 30-ի ուշ երեկոյան հրապարակվել կառավարության պաշտոնական կայքում:

2021 թվականի հոկտեմբերի 1-ից Պետեկամուտների կոմիտեն գործարկում է "մեկ պատուհան" էլեկտրոնային համակարգը
 Հինգշաբթի, 30 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2021թ. հոկտեմբերի 1-ից կգործարկվի «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգը: Գործընթացն իրականացվելու է փուլերով:

 Հինգշաբթի, 30 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.

ՎԶԵԲ-ը 5 մլն դոլար է տրամադրել Հայաստանի ՓՄՁ-ների կանաչ տեխնոլոգիաների անցման համար
 Հինգշաբթի, 30 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո. Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD) Ինեկոբանկին տրամադրել է 5 մլն դոլարի ֆինանսական փաթեթ' մասնավոր հատվածին ավելի կայուն, ցածր ածխածնային եւ կլիմայի կայուն գործունեության անցման հարցում աջակցելու համար:

Ասիական զարգացման բանկը ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ին արժանացրել է առևտրի ֆինանսավորման ոլորտում 2021թ․«Առաջատար գործընկեր բանկ ՀՀ-ում» մրցանակին
 Հինգշաբթի, 30 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո. Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) առևտրի ֆինանսավորման ոլորտի նախորդ տարվա ցուցանիշների ամփոփման արդյունքում ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն արժանացել է առևտրի ֆինանսավորման ոլորտում 2021թ․-ի «Առաջատար գործընկեր բանկ ՀՀ-ում» մրցանակին: Մրցանակի շնորհումը ԱԶԲ-ի հետ Առևտրի ֆինանսավորման ոլորտում Բանկի տարեցտարի ընդլայնվող արդյունավետ համագործակցության արդյունք է:

Անկանխիկ հաշվարկը՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի գործիք. 2022 թվականից Հայաստանն առավելագույնս կսահմանափակի "կանխիկ" շրջանառությունը
 Հինգշաբթի, 30 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.  Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել  «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» և հարակից մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների  նախագծերի փաթեթին:

Հայաստանի պետբյուջեն շարունակում է ծածկել Արցախի բնակիչների կոմունալ ծախսերը եւ միջպետական վարկ տրամադրել
 Հինգշաբթի, 30 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում վերաբաշխում է կատարել  պետբյուջեում և փոփոխություններ, նախկինում ընդունած որոշումներում՝  Արցախի բնակչության 2021թ. հոկտեմբեր ամսվա Էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ծախսերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության 2021թ. պետբյուջեով նախատեսված հոկտեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի ֆինանսավորման համար ֆինանսավորում տրամադրելու նպատակով:  Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, որոշմամբ նախատեսվում է հատկացնել 13 մլրդ 473 մլն դրամ:

Հայաստանի 2022 թվականի պետբյուջեի նախագիծը նախատեսում Է ՀՆԱ 7 տոկոս աճ ՝ 2021 թվականի վերջին սպասվող 6,5 տոկոսից
 Հինգշաբթի, 30 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.Հայաստանի 2022 թվականի պետական բյուջեի ծախսերը 2021 թվականի պետբյուջեում ամրագրված ցուցանիշի համեմատ կաճեն 18,2 տոկոսով՝ մինչեւ 2 տրլն 188,4 մլրդ դրամ, հայտարարել է  ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը սեպտեմբերի 30-ին կառավարության նիստում ներկայացնելով "ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին" օրենքի նախագիծը:

"ԻՆԳՈ Արմենիա" ԱԸ-ն այցելել է ԱՐՄԵՆԱԼ գործարան  
 Հինգշաբթի, 30 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո. ԱՐՄԵՆԱԼ գործարան է այցելել հայկական շուկայի առաջատար "ԻՆԳՈ Արմենիա" ապահովագրական ընկերության պատվիրակությունը եւ նրա գլխադասային "Ինգոսստրախ" կազմակերպության ներկայացուցիչները, որը ռուսական ապահովագրողների առաջին եռյակում է, տնօրենների խորհրդի անդամ Ալեքսեյ Սոկոլովի գլխավորությամբ: Այս մասին ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Կայացել է Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ծրագրի շնորհանդեսը
 Չորեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.Երեւանում տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի շուկայի եւ առեւտրի ազատականացման ծրագրի (MLET) շնորհանդեսը, որը նախապատրաստվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից այդ աշխատանքներին ներգրավված մասնագետների հետ համատեղ, եւ որը Հայաստանին ավելի վաղ 8.5 մլն դոլարի չափով դրամաշնորհ էր հատկացրել դրա նախապատրաստման համար:

Նյութական ապրանքների առցանց վաճառքն ու առցանց-տաքսի ծառայությունները նոր կարգավորումներից դուրս են մնացել. Ում վրա կանդրադառնան նոր հարկային կանոնները
 Չորեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.Էլեկտրոնային ծառայությունների մատուցման ոլորտում հարկային նոր կարգավորումները չեն անդրադառնա առցանց տաքսի ծառայություններին եւ նյութական ապրանքների առցանց վաճառքին, սեպտեմբերի 29-ին տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, պատասխանելով հանձնաժողովի նախագահ, "Հայաստան" խմբակցության անդամ Վահե Հակոբյանի հարցին, թե փոփոխությունները կհանգեցնեն առցանց տաքսիների սակագների նոր թռիչքի:

 Չորեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.

Իրանում հայտարարել են "Հյուսիս-Հարավ" միջազգային փոխադրամիջանցքի գործարկումն արագացնելու մասին
 Չորեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո. Բացի Իրանի եւ Ռուսաստանի տնտեսական զարգացումից, "Հյուսիս-Հարավ" միջազգային փոխադրամիջանցքի ակտիվացումը  օգուտ կբերի նաեւ տարածաշրջանի մյուս երկրներին, մասնավորապես, Չինաստանին եւ Հնդկաստանին: Այդ մասին հայտարարել է Իրանի ազատ եւ հատուկ տնտեսական գոտիների բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Մոհամադը։

 Ջրի սակագինը կբարձրացվի. ՀԾԿՀ-ում սխալ և աննպատակահարմար են համարում սակագնի պահպանումը բյուջետային մուտքերի հաշվին
 Չորեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության կառավարությունը բանակցություններ է վարում ջրամատակարարման համակարգի միասնական օպերատոր "Վեոլիա Ջուր" ընկերության հետ վարձակալության պայմանագրի վերանայման շուրջ՝ առաջիկա 10-ամյակի համար ավելի կայուն գնային քաղաքականություն ձևավորելու նպատակով: Այդ մասին այսօր ՝ սեպտեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ անդրադառնալով ջրի սակագնի բարձրացման վերաբերյալ ընկերության հայտին։

British Petroleum-ը հաղորդել է ռուսական "Լուկօյլ"-ին "Ծանծաղ Ապշերոն"  նախագծի բաժնեմասի վաճառքի մասին
 Չորեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.Բրիտանական British Petroleum (BP) նավթային ընկերությունը հաղորդել է "Ծանծաղ Ապշերոն" երկրաբանահետախուզական նախագծում իր մասնաբաժնի 25%-ը ռուսական "Լուկօյլ"-ին վաճառելու մասին:

 Չորեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցները 7 ամսում Հայաստանի պետբյուջե են փոխանցել 94,9 տոկոսով ավելի, քան 2020 թվականի նույն ժամանակահատվածում
 Չորեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո. 2021 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի պետական գանձարանի եկամուտները 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 10,4 տոկոսով կամ 86,8 մլրդ դրամով, ինչը մեծապես պայմանավորված է հարկային եկամուտների աճով: Հարկերը ապահովել են բյուջեի բոլոր եկամուտների շուրջ 95%-ը։ Այդ մասին են վկայում ՀՀ ֆինանսների նախարարության տվյալները։

Արտ. փոխարժեքները
16.03.2026
RUB4.66-0.02
USD377.41-0.13
EUR432.960.26
GBP500.790.17
CAD275.64-0.42
JPY23.700.01
CNY54.760.00
CHF478.76-0.41