ՀԱԷԿ-ի ղեկավարությունը չեխ գործընկերների հետ քննարկել է աշխատած միջուկային վառելիքի պահման տեխնոլոգիաների հետ կապված հարցեր
 Երկուշաբթի, 20 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.Դեկտեմբերի 13-ից 17-ը Skoda JS ընկերության հրավերով Չեխիայի Հանրապետությունում էին գտնվում “ՀԱԷԿ” ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և “ՀԱԷԿ” ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը: Աշխատանքային այցի նպատակն էր տեղում ծանոթանալ ռեակտորի բաղադրատարրերի և աշխատած միջուկային վառելիքի պահման կոնտեյներների արտադրության հրապարակներին, ինչպես նաև վառելիքի խտացված պահման համար նախատեսված դարակաշարերին:

Հայաստանը 4 տարում 100 մլն եվրոյի չիր, պահածոներ եւ բուսական թեյեր է արտահանել ԵՄ շուկա
 Երկուշաբթի, 20 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո. Վերջին 4 տարիների ընթացքում Հայաստանը Եվրոպական միության շուկա է արտահանել 100 մլն եվրոյի չիր, պահածոներ և բուսական թեյեր։ Հայաստանում ԵՄ առաքելության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, այդ ծավալի 20 տոկոսը բաժին է ընկնում ԵՄ կողմից ֆինանսավորվող Ready4Trade ("պատրաստ է առեւտրի") ծրագրի շահառու ընկերություններին:

Հայաստանի ԿԲ-ն եւ KfW բանկը ստորագրել են 70 մլն եվրոյի վարկային պայմանագիր՝ ամենախոշորը հայ-գերմանական միջկառավարական համագործակցության ընթացքում
 Երկուշաբթի, 20 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին 2020 թ․ համաձայնագրի շրջանակում դեկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և գերմանական KfW բանկի միջև ստորագրվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության վարկավորման ծրագրի 3-րդ փուլի վարկային պայմանագիրը, որն ուղեկցվելու է տեխնիկական օժանդակության միջոցառմամբ։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմում է 70 միլիոն եվրո, որն, ըստ էության, մինչ օրս հայ-գերմանական միջկառավարական համագործակցության շրջանակում ՀՀ ԿԲ-ի և KfW-ի միջև կնքված ամենախոշոր վարկային պայմանագիրն է։

Կառավարությունը 155 մլն դրամ կհատկացնի կանանց ձեռնարկատիրության և զբաղունակության զարգացման աքսելերատորի ստեղծման նախագծի համար
 Երկուշաբթի, 20 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.Դեկտեմբերի 17-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի  Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Ռաֆայել Գևորգյանը, Արշակ Ասլանյանը, Անի Իսպիրյանը, նախարարության և ՄԱԶԾ-ի ներկայացուցիչներ։  

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 13-17-ը դոլարային գործարքներն աճել են
 Երկուշաբթի, 20 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 13-17 - ը դոլարային գործարքներն աճել են 37,2 տոկոսով՝ նախորդ շաբաթվա 2,4 տոկոս անկումից հետո (դեկտեմբերի 6-10-ը): Բացի այդ, հաշվետու շաբաթ՝ չորեքշաբթի արտարժույթի միջբանկային շուկայում կատարվել են նաեւ եվրոյով գործարքներ:

 Երկուշաբթի, 20 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.

Մինչեւ դեկտեմբերի 10-ը Հայաստանի պետական գանձարան հարկային մուտքերը հասել են ծրագրային ցուցանիշի 99.9%-ի կամ ճշգրտված ցուցանիշի 92.9%-ի
 Ուրբաթ, 17 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.2021 թվականի դեկտեմբերի 10-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջե է մուտքագրվել 1 տրլն 438.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ, ինչը 13.9%-ով կամ 175.3 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվա մուտքերից:

 Ուրբաթ, 17 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.

FLYONE ARMENIA-ն չեղարկել է դեկտեմբերի 20-ից մինչեւ հունվարի 31-ը ռուսական քաղաքների ուղղությամբ նախատեսված բոլոր չվերթները
 Ուրբաթ, 17 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.FLY ONEARMENIA ավիաընկերությունը չեղարկել է բոլոր չվերթները դեպի ռուսական քաղաքներ, որոնք նախատեսված էին դեկտեմբերի 20-ից մինչեւ հունվարի 31-ը: Այդ մասին ասվում է ընկերության տարածած հայտարարությունում:

Հայաստանի կառավարությունը շուրջ 1,27 մլն դոլար է հատկացրել ռազմարդյունաբերության զարգացման համար
 Ուրբաթ, 17 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 16-ին պաշտպանության ոլորտի գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների համար հատկացրել է շուրջ 621 մլն դրամ (ընթացիկ փոխարժեքով ՝ մոտ 1,27 մլն ԱՄՆ դոլար): Փաստաթուղթը, որի երկու կետերը "միանգամայն գաղտնի" մակագրությամբ են, հավանության է արժանացել չքննարկվող կարգով։

Շուռնուխում և Որոտանում անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին սոցիալական օգնություն կտրամադրվի ևս 5 ամիս
 Ուրբաթ, 17 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, ՀՀ բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին սոցիալական օգնությունը կտրամադրվի ևս 5 ամիս: Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, գործադիրն այսօրվա նիստում ընդունել է համապատասխան որոշում:

 Ուրբաթ, 17 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.

 Ուրբաթ, 17 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.

Ներկայացվել է Երեւանի բյուջեի նախագիծը.  սեփական եկամուտների աճ եւ ավելի մեծաթիվ ծրագրերի իրագործման խոստումներ
 Ուրբաթ, 17 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.2022 թվականին Երևանի սեփական եկամուտները 2021 թվականի համեմատ կաճեն 3.8 մլրդ դրամով։ Մայրաքաղաքի վարչակազմը ներկայացրել է հաջորդ ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը։

 Հինգշաբթի, 16 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.

 Հինգշաբթի, 16 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.

Ամերիաբանկը 20 մլն ԱՄՆ դոլարի նոր վարկային պայմանագրեր է կնքել «responsAbility» ընկերության և «Կլիմայական գործընկերության համաշխարհային հիմնադրամի» հետ
 Հինգշաբթի, 16 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.Դեկտեմբերի 16, 2021 Ամերիաբանկը 20 մլն ԱՄՆ դոլարի նոր վարկային պայմանագրեր է կնքել «responsAbility»  ընկերության և «Կլիմայական գործընկերության համաշխարհային հիմնադրամի» հետ (GCPF)` Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների և «կանաչ» նախագծերի ֆինանսավորման նպատակով:

Էկոնոմիկայի նախարարը կարծում է, որ այս տարի Հայաստանի քաղաքացիներն ավելի լավ են ապրել, քան մեկ տարի առաջ
 Հինգշաբթի, 16 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.Նույնիսկ բարձր գնաճի պայմաններում, միջին հաշվով, Հայաստանի քաղաքացիներն այս տարի ավելի լավ են ապրում, քան մեկ կամ երկու տարի առաջ։ Դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք է հայտնել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Կառավարությունը լրացուցիչ 8 մլրդ դրամ կհատկացնի կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների համար
 Հինգշաբթի, 16 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում վերաբաշխում է կատարել պետբյուջեում, փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին և երկրորդ միջոցառումների և «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներով սահմանված վարկերի կամ լիզինգի փաստացի տոկոսադրույքների առավելագույն չափ և արտոնյալ պայմաններ սահմանելու մասին» որոշումներով ստանձնած ֆինանսական պարտավորությունների կատարումն ապահովելու համար:

Ինեկոբանկը երկու տարվա ընդմիջումից հետո վերսկսել է իր պարտատոմսերի թողարկումը
 Հինգշաբթի, 16 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո. Ինեկոբանկը երկու տարվա դադարից հետո վերսկսել է իր պարտատոմսերի թողարկումը. դա դրամային տրանշ է՝ 2 մլրդ ծավալով: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի կայքում զետեղված  թողարկման ազդագրում, որի համաձայն, սկզբնական տեղաբաշխումը մեկնարկել է 2021թ. դեկտեմբերի 16-ին և նախատեսվում է ավարտել 2022 թ.մարտի 16-ին:

Արտ. փոխարժեքները
25.06.2026
RUB4.87-0.05
USD368.260.33
EUR417.750.52
GBP484.890.84
CAD258.56-0.09
JPY22.75-0.01
CNY54.150.13
CHF453.130.35