IDBank-ն արժանացել է Commerzbank-ի STP Excellence Award 2025 մրցանակին
 Չորեքշաբթի, 1 Ապրիլի 2026,

Արմինֆո.Եվրոպական առաջատար Commerzbank-ը IDBank-ին շնորհել է STP Excellence Award 2025 որակի գերազանցության մրցանակը՝ 2025 թվականի ընթացքում առևտրային վճարումների և ֆինանսական հաստատությունների փոխանցումների կատարման գործում ցուցաբերած բարձր որակի համար։ Commerzbank-ից նշում են, որ այս մրցանակը շնորհվում է սահմանափակ թվով գործընկերների։

Huawei-ն ուսումնասիրում է Հայաստանում կուտակիչ էլեկտրակայանների կառուցման հնարավորությունները
 Չորեքշաբթի, 1 Ապրիլի 2026,

Արմինֆո.ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը մարտի 31-ին ընդունել է Huawei ընկերության տարածաշրջանային մասնաճյուղի ներկայացուցիչներին: Այդ մասին ապրիլի 1-ին հաղորդել Է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

Հայաստանի ՌԱՀ ընկերությունները 2025 թվականին պետբյուջե են փոխանցել 13.3 մլրդ դրամ հարկեր
 Չորեքշաբթի, 1 Ապրիլի 2026,

Արմինֆո.Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) ընկերությունները 2025 թվականին պետական բյուջե են փոխանցել 13.3 մլրդ դրամի հարկեր։ Այդ մասին հարցազրույցում հայտարարել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ "Իմ կարծիքով, դա շատ լուրջ ցուցանիշ է", - ասել է նա:

Ապրիլի 1-ից կենսաթոշակների և նպաստների վճարումները Հայաստանում կիրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով. նախարար
 Չորեքշաբթի, 1 Ապրիլի 2026,

Արմինֆո.Ապրիլի 1-ից կենսաթոշակների և նպաստների վճարումները Հայաստանում կիրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով։ Այդ մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:.

Կառավարությունը փոխհատուցում է արտադրության որոշակի կատեգորիայի սերտիֆիկացման ծախսերի 50 տոկոսը
 Չորեքշաբթի, 1 Ապրիլի 2026,

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը փոխհատուցում է ISO (9001, 14001, 22000, FSSC 22000), ինչպես նաև Global G.A.P., «հալալ», «օրգանական» և թեթև արդյունաբերության սերտիֆիկացման ծախսերը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Հայաստանի Ջրային կոմիտեում ԱԶԲ-ի հետ քննարկվել են ջրային ռեսուրսների կառավարմանը և կեղտաջրերի մաքրմանն առնչվող ծրագրեր
 Չորեքշաբթի, 1 Ապրիլի 2026,

Արմինֆո.Ջրային կոմիտեն հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը՝ ԱԶԲ-ի հայաստանյան մշտական առաքելության նորանշանակ տնօրեն Լազիզա Սաբիրովայի գլխավորությամբ։

Հայաստանի համախառն միջազգային պահուստները նոր ռեկորդ են սահմանել․ ավելի քան 5.5 մլրդ դոլար՝ տարեկան 64% աճով
 Չորեքշաբթի, 1 Ապրիլի 2026,

Արմինֆո. Հայաստանի համախառն միջազգային պահուստները (ՀՄՊ) մինչեւ 2026թ. մարտ աճել են տարեկան 64%-ով կամ 2.15 մլրդ դոլարով ՝ սահմանելով նոր ռեկորդ՝ 5.521 մլրդ դոլար, այն դեպքում, երբ 2025թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0,3%-ով կամ 9.4 մլն դոլար անկում՝ մինչև 3.372 մլրդ դոլար:

Հայաստանի ՆԳՆ․ Էլեկտրամոբիլների համար գույքահարկը էապես նվազել է
 Չորեքշաբթի, 1 Ապրիլի 2026,

Արմինֆո. Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության որոշումը, համաձայն որի, էլեկտրամոբիլների համար գույքահարկը նոր հաշվարկային կարգով էակապես նվազել է: Այդ մասին հաղորդել է ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Ֆինանսների նախարար․ ArCa քարտերով ապրանքների ձեռք բերման դեպքում հունվարի 1-ից մեկնարկած 2% հետվճարի ծրագիրը հաջողությամբ իրականացվում է
 Չորեքշաբթի, 1 Ապրիլի 2026,

Արմինֆո ArCa քարտերով ապրանքների ձեռք բերման դեպքում 2026թ․ հունվարի 1-ից մեկնարկած 2% հետվճարի ծրագիրը հաջողությամբ իրականացվում է: Այդ մասին իր տեսաուղերձում հաղորդել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

C360 պրեմիում՝ ճկունություն և առավելություններ ճամփորդության ամեն պահի
 Երեքշաբթի, 31 Մարտի 2026,

Արմինֆո.Յուրաքանչյուր ճամփորդություն նոր փորձառություն է, էմոցիաներ և բացահայտումներ։ Ճամփորդությունը սկսվում է օդանավակայանից և ավատվում օդանավակայանով: Օդանավակայանում անցած ժամանակը և սպասարկման որակը դարձել են տուրիստական փորձառության անբաժանելի մասը, իսկ հարմարավետությունը՝ բնական պահանջ:

Երևանում քննարկվել են ԱԶԲ-ի հետ իրականացվող ծրագրերը
 Երեքշաբթի, 31 Մարտի 2026,

Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին:

Համաշխարհային բանկը Հայաստանին 200 մլն դոլար կտրամադրի՝ ի աջակցություն անցմանն ավելի մրցունակ և գլոբալ ինտեգրված տնտեսության
 Երեքշաբթի, 31 Մարտի 2026,

Արմինֆո. Համաշխարհային բանկը հավանություն է տվել 200 մլն դոլար (170.3 մլն եվրո) արժողությամբ "Տնտեսական զարգացման քաղաքականություն" ծրագրին՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և գլոբալ ինտեգրված տնտեսության, որը պատասխանատու կերպով կառավարում է արտանետումները: Բացի այդ, ՕՊԵԿ հիմնադրամը մտադիր է զուգահեռ մինչև 92.8 մլն դոլարի (80 մլն եվրո) ֆինանսավորում տրամադրել: Արդյունքում՝ աջակցության ընդհանուր փաթեթը կկազմի մոտավորապես 290 մլն դոլար (250 մլն եվրո)։ Այդ մասին նշվում է ՀԲ հաղորդագրությունում։

Հայաստանը հրաժարվել է 400 քմ-ից պակաս մակերեսով հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումից
 Երեքշաբթի, 31 Մարտի 2026,

Արմինֆո Ավելի քան 45 000 փոքր հողամասի սեփականատերեր տուն կառուցելու հնարավորություն են ստանում։

ԵԱԶԲ-ն աջակցել է Հայաստանի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի կառավարչական հմտությունների զարգացմանը
 Երեքշաբթի, 31 Մարտի 2026,

Արմինֆո. Երեւանում տեղի է ունեցել Հայաստանի Ֆինանսների նախարարության ստորաբաժանումների ղեկավարների համար կառավարչական իրավասությունների զարգացման ծրագրի ամփոփիչ միջոցառումը: Ծրագիրը կազմակերպվել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) տեխնիկական աջակցության հիմնադրամի աջակցությամբ:

Այսօրվանից վերսկսվել են Կապան-Երևան-Կապան ավիաչվերթները
 Երեքշաբթի, 31 Մարտի 2026,

Արմինֆո. Այսօրվանից վերսկսվել են Կապան-Երևան-Կապան երթուղով ավիաչվերթները։ Այդ մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ֆեյսբուքյան իր էջում։

ՏԿԵՆ պաշտոնյաներն ու ԱՄՀ ներկայացուցիչը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ
 Երկուշաբթի, 30 Մարտի 2026,

Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Արմեն Սիմոնյանը, Առնակ Ավետիսյանը և Նարեկ Ապիտոնյանը ընդունել են Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանի գլխավորած պատվիրակությանը։

Հայաստանի և Ուզբեկստանի կենտրոնական դեպոզիտարիաների միջև գործառնական համագործակցություն նոր փուլ
 Երկուշաբթի, 30 Մարտի 2026,

Արմինֆո.Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան (CDA) և Ուզբեկստանի արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիան (UzCSD) ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որի շրջանակում Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան բացում է օտարերկրյա անվանատիրոջ հաշիվ Ուզբեկստանի արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիայում, ինչը հնարավորություն կտա իրականացնել արժեթղթերի հաշվառում, պահառություն, ինչպես նաև գործարքների սպասարկում և կորպորատիվ գործողությունների իրականացում՝ միջազգային ստանդարտներին համապատասխան։

ԶՊՄԿ-ը չորրորդ անգամ անընդմեջ արդյունաբերական փոխակերպման գործընկեր է դարձել Doing Digital Forum-ում
 Երկուշաբթի, 30 Մարտի 2026,

Արմինֆո. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) չորրորդ անգամ անընդմեջ դարձել է արդյունաբերական փոխակերպման գործընկեր ապրիլի 8-ին Երեւանում կայանալիք Doing Digital Forum (DDF) ֆորումում: Այս տարի միջոցառումն անցկացվում է "Միացնելով հարթակները և տնտեսությունները" խորագրի ներքո ՝ համախմբելով տեղական և միջազգային առաջատար փորձագետների, ձեռնարկությունների ղեկավարների և պետական հատվածի ներկայացուցիչների:

TOON EXPO 2026-ին IDBank-ը ներկայացավ հատուկ առաջարկով
 Երկուշաբթի, 30 Մարտի 2026,

Արմինֆո.Նոր տուն գնելու բոլոր ճանապարհները վերջին օրերին տանում էին TOON EXPO՝ անշարժ գույքի ոլորտի տարվա ամենամեծ ցուցահանդես, որտեղ այցելուներին սպասում էին 30 հազարից ավելի բնակարանի ընտրություն, 100-ից ավելի կառուցապատողներ և իհարկե, լավագույն ֆինանսական գործընկերը՝ IDBank-ը՝ տան ընտրության, գնման, հետո արդեն վերանորոգման ճանապարհին։

Հայաստանի Ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ-ում ԱՄՀ առաքելության ամփոփիչ նիստը
 Երկուշաբթի, 30 Մարտի 2026,

Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ամփոփիչ հանդիպումը՝ առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ։

Արտ. փոխարժեքները
05.08.2026
RUB4.50-0.02
USD366.14-0.87
EUR422.560.06
GBP493.12-0.21
CAD260.38-0.97
JPY23.22-0.03
CNY54.24-0.11
CHF452.36-0.74