Կառավարությունը շարունակելու է մինչև հոկտեմբերի 1-ը սուբսիդավորել ագրովարկերը հակաճգնաժամային միջոցառումների 2 փաթեթի շրջանակներում  
 Հինգշաբթի, 25 Մարտի 2021,

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում՝ ՀՀ-ում Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառման շրջանակում մինչև 1 մլն դրամ գումարի սուբսիդավորված վարկերի հասանելիության շարունակականության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված։

Կառավարությունը նախատեսում է բարձրացնել մրցակցության աստիճանը գնման ընթացակարգերում
 Հինգշաբթի, 25 Մարտի 2021,

Արմինֆո. Այսօր կառավարության հերթական նիստում գործադիրը, գնումների ընթացակարգերում որակավորման ապահովման համակարգի կիրառման պայմանների դիվերսիֆիկացման և այլընտրանքների ձևավորման անհրաժեշտությամբ պայմանավորված,  փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ:

2021թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվությունը նվազել է տարեկան 6,7%-ով  
 Հինգշաբթի, 25 Մարտի 2021,

Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2021թ.հունվար-փետրվարին 2020թ.հունվար - փետրվարի նկատմամբ նվազել է 6,7%-ով, 2021թ. փետրվարին 2020թ.

Առաջիկա 5 տարիներին Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում առնվազն 20,000 նոր մասնագետների կարիք կլինի
 Հինգշաբթի, 25 Մարտի 2021,

Արմինֆո. Առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում առնվազն 20,000 նոր մասնագետների կարիք կլինի։  Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ։

ԱրարատԲանկն ավստրիական Raiffeisen Bank-ի կողմից արժանացել է «Որակի գերազանցություն 2020» մրցանակին
 Հինգշաբթի, 25 Մարտի 2021,

Արմինֆո.Հերթական՝ ութերորդ անգամ, ԱրարատԲանկն արժանացավ ավստրիական Raiffeisen Bank International AG-ի «Որակի գերազանցություն» (STP Quality Award) մրցանակին։

Ամերիաբանկ. 2021 թ. լավագույն բանկը Հայաստանում ` ըստ «Global Finance» հեղինակավոր ամսագրի
 Չորեքշաբթի, 24 Մարտի 2021,

Արմինֆո.«Global Finance»-ի կողմից անցկացվող աշխարհի լավագույն բանկերի ամենամյա 28-րդ մրցանակաբաշխության ընթացքում Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել «Լավագույն բանկ 2021թ.» անվանակարգում: Մրցանակը շնորհվել է` հաշվի առնելով Բանկի ունեցած ձեռքբերումները, նորարար մոտեցումներն ու հնարավորությունները:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է ավտովարկավորման հնարավորությունները KIA MOTORS ավտոսրահի հետ համատեղ
 Չորեքշաբթի, 24 Մարտի 2021,

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է ընդլայնել իր գործընկերների շրջանակը և զարգացնել ավտովարկավորման հնարավորությունները՝ հաճախորդներին ներկայացնելով ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռք բերման  գրավիչ առաջարկներ:

IDream. Նոր ծրագիր ուսանողների համար IDBank-ից
 Չորեքշաբթի, 24 Մարտի 2021,

Արմինֆո.Ուսանո՞ղ ես, երազու՞մ ես աշխատել բանկային ոլորտում և ստանալ մրցունակ գիտելիքներ ու անփոխարինելի փորձ, շարունակի՛ր կարդալ․ քեզ կհետաքրքրի մեր նոր առաջարկը։

«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի 21-րդ թողարկման պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում
 Չորեքշաբթի, 24 Մարտի 2021,

Արմինֆո.Ինչպես նշել են բանկում, «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի քսանմեկերորդ թողարկման անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվելու են սույն թվականի մարտի 24-ին Հայաստանի ֆոնդային բորսայի Abond հարթակում։

 Չորեքշաբթի, 24 Մարտի 2021,

Արմինֆո.

Կայացել են "Հյուսիս-Հարավ" ավտոճանապարհի հարավային հատվածի կառուցման նախագծի շուրջ առաջին հանրային լսումները
 Երեքշաբթի, 23 Մարտի 2021,

Արմինֆո. Սյունիքի մարզի Քաջարան և Մեղրի քաղաքներում կայացել է հանրային իրազեկման հանդիպումների առաջին փուլը՝ նվիրված Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցման ծրագրին։

Վարչապետը կառավարության տնտեսական բլոկի հետ քննարկել է հանրային ներդրումային ծրագրերի գնահատման համակարգի հայեցակարգը  
 Երեքշաբթի, 23 Մարտի 2021,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կայացած խորհրդակցության շրջանակում քննարկվել է հանրային ներդրումային ծրագրերի գնահատման հայեցակարգի նախագիծը: Այն մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից, Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում և արդեն շրջանառվել է շահագրգիռ գերատեսչություններում:

Հայաստանում կհայտնվի առցանց խաղերի մշակման եւս մեկ խոշոր ընկերություն  
 Երեքշաբթի, 23 Մարտի 2021,

Արմինֆո. Շուտով Հայաստանում կհայտնվի առցանց խաղերի մշակման եւս մեկ խոշոր ներդրող։ Երկրում իր ներկայացուցչությունը բացելու մտադրության մասին հայտարարել է առցանց խաղատուն մշակող EVOLUTION ընկերությունը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

 Երկուշաբթի, 22 Մարտի 2021,

Արմինֆո.

 Երկուշաբթի, 22 Մարտի 2021,

Արմինֆո.

 Երկուշաբթի, 22 Մարտի 2021,

Արմինֆո.

2021 թվականին Հայաստանում ագրոապահովագրությունն աճի բարձր տեմպեր է հավաքում
 Երկուշաբթի, 22 Մարտի 2021,

Արմինֆո. 2021թվի փետրվարին Հայաստանում ագրոապահովագրության ծրագրի շրջանակներում կնքվել է 1 800 համաձայնագիր ֆերմերների և ապահովագրական ընկերությունների միջև, մինչդեռ ողջ 2020 թկականի ընթացքում դրանց թիվը կազմել է 1 500: Այդ մասին հաղորդել է էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման վարչության պետ Իրա Փանոսյանը։

Էկոնոմիկայի փոխնախարար. Թուրքական էմբարգոյից Հայաստանի տնտեսությանը աղետալի հարված մենք չենք զգացել  
 Երկուշաբթի, 22 Մարտի 2021,

Արմինֆո.Այժմ քննարկվում է Հայաստան թուրքական ապրանքների ներմուծման էմբարգոն ևս 6 ամսով երկարաձգելու հարցը։ Այդ մասին մարտի 22-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը։

 Շաբաթ, 20 Մարտի 2021,

Արմինֆո.

ԵՏՀ. 2020 թվականին Հայաստանը կրճատել է մշակող արդյունաբերության մասնաբաժինը ընդհանուր արդյունաբերական արտադրանքում
 Ուրբաթ, 19 Մարտի 2021,

Արմինֆո. 2020 թվականին Հայաստանը ընդհանուր արդյունաբերական արտադրության մեջ մշակող արդյունաբերության մասնաբաժինը 69,8 տոկոսից կրճատել է մինչեւ 67,1 տոկոս: Բացարձակ թվերով մշակող արդյունաբերությունը 2019 թվականին արձանագրված 3.057 մլրդ դոլարից նվազել է մինչեւ 2.825 մլրդ դոլար ՝ 2020 թվականի արդյունքներով:

Արտ. փոխարժեքները
16.03.2026
RUB4.66-0.02
USD377.41-0.13
EUR432.960.26
GBP500.790.17
CAD275.64-0.42
JPY23.700.01
CNY54.760.00
CHF478.76-0.41