Գերմանիան մինչև 2027 թվականը Հայաստանին կտրամադրի 152 մլն եվրո՝ ի աջակցություն ռազմավարական համագործակցության. ԳԴՀ դեսպանատուն
 Հինգշաբթի, 6 Նոյեմբերի 2025,

Արմինֆո. Գերմանիան մինչև 2027 թվականը Հայաստանին կտրամադրի 152 մլն եվրո ռազմավարական համագործակցությանն աջակցության համար։ 2025 թվականի հոկտեմբերի 31-ին Գերմանիան և Հայաստանը հաջողությամբ ավարտել են միջկառավարական երկրորդ բանակցությունները։ Այդ մասին ասվում է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության հաղորդագրությունումեջ:

Հոկտեմբերի վերջին Հայաստանում փաստացի հարկային հավաքագրումները 13,7%-ով գերազանցել են տարեկան ցուցանիշը
 Հինգշաբթի, 6 Նոյեմբերի 2025,

Արմինֆո. 2025 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի պետական գանձարանում հարկային մուտքագրումները կազմել են 2 տրլն 240.5 մլրդ դրամ՝ ընթացիկ տարում նախատեսված 2 տրլն 720.3 մլրդ դրամի դեպքում: Այդ մասին հաղորդում է ՀՀ Ազգային ժողովի Բյուջետային գրասենյակը:

Բիզնես վարկի նոր, շահավետ առաջարկ ԱրարատԲանկից․ «Արի մեզ մոտ»
 Հինգշաբթի, 6 Նոյեմբերի 2025,

Արմինֆո. ԱրարատԲանկը շարունակում է հանդես գալ նոր պրոդուկտներով, բիզնեսի և տնտեսության զարգացմանն ուղղված մրցունակ առաջարկներով։

Տնտեսագետ. Դեպի Հայաստան և նրա տարածքով բեռների հոսքի նոր երթուղիների տնտեսական օգուտների մասին դատելը վաղաժամ է
 Հինգշաբթի, 6 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.Թրամփի երթուղու (TRIPP) կամ Ադրբեջանի տարածքով Հայաստանին հացահատիկի մատակարարման տնտեսական օգուտների մասին դատելը դեռ վաղ է։ Այդ մասին հայտարարել է "Մեր ձեւով" շարժման անդամ, տնտեսագետ Աշոտ Ֆարսյանը։

Արդեն ապահովվել է 2025թ. նախատեսված հարկային մուտքերի և պետական տուրքերի 82%-ը․ ՊԵԿ նախագահ
 Հինգշաբթի, 6 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.Հոկտեմբեր ամսվա արդյունքներով ապահովվել է 2025 թվականի համար նախատեսված հարկային մուտքերի և պետական տուրքերի 82% - ը ։ Այդ մասին նոյեմբերի 6-ին կառավարության նիստում հայտարարել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, նշելով, որ հարկային եկամուտների գծով արձանագրվել է 14 տոկոս աճ։

Հուսով եմ՝ աչքով չենք տա․ Փաշինյանը գովել է իրանական ընկերությանը՝ "շինարարության աննախադեպ տեմպերի" համար
 Հինգշաբթի, 6 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.«Չեմ հիշում այնպիսի բան, որ շինարարը ցույց տա մեզ համար աննախադեպ շինարարության տեմպեր։ Հոսով եմ՝ աչքով չենք տա", - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նոյեմբերի 6-ին կառավարության նիստում, որի ընթացքում հավանության է արժանացել "Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի" Տրանշ-4-ի շինարարական աշխատանքների ֆինանսավորման համար շուրջ 8,5 մլրդ դրամի հատկացումը: Նշենք, որ Ագարակից դեպի վեր տանող Քաջարան-Ագարակ (Տրանշ-4) 32 - կիլոմետրանոց հատվածի շինարարության կապալառուն իրանական Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana ընկերությունների ՀՁ - ն է:

Վարչապետ․ Հայաստան հացահատիկի մատակարարումներին առնչվող իրավիճակը բավականին դինամիկ է զարգանում
 Հինգշաբթի, 6 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.  Հացահատիկի մատակարարումներին առնչվող իրավիճակը բավականին դինամիկ է զարգանում։ Այդ մասին նոյեմբերի 6-ին ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Երկու շաբաթ ժամանակ ունեք: Փաշինյանը կարգադրել է բոլորին կենսաթոշակ տրամադրել բացառապես անկանխիկ եղանակով
 Հինգշաբթի, 6 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.  Հայաստանում կենսաթոշակները կվճարվեն բացառապես անկանխիկ․ հրաման է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 6-ին ՝ կառավարության նիստում։

Կառավարությունը լրացուցիչ 11 մլն դոլար կհատկացնի Պաշտպանության նախարարությանը
 Հինգշաբթի, 6 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.  ՀՀ կառավարությունը որոշել է Պաշտպանության նախարարությանը լրացուցիչ հատկացնել 4 մլրդ 371 մլն դրամ (մոտ 11 մլն դոլար): Որոշումը կառավարությունը հաստատել է նոյեմբերի 6-ին։

Հայաստանում առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկման ապահովման վարկային ծրագրի իրականացման համար պատասխանատու  կլինի "Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակը"
 Հինգշաբթի, 6 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.  ՀՀ առողջապահության նախարարության "Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ" նշանակվել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից ֆինանսավորվող առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկման վարկային ծրագրի իրականացման համար պատասխանատու մարմին: Որոշումը հավանության է արժանացել ՀՀ կառավարության նոյեմբերի 6-ի հերթական նիստում։

Ակնկալվում է, որ Ռուսաստանից և Ղազախստանից դեպի Հայաստան հետագա բեռնափոխադրումները կիրականացվեն Ադրբեջանի տարածքով. ԱԵՈՒ
 Հինգշաբթի, 6 Նոյեմբերի 2025,

Արմինֆո. Ղազախական ցորեն փոխադրող գնացքը Ադրբեջանից ուղևորվել է Հայաստան: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդումների համաձայն, գնացքն արդեն մեկնել է Բալաջարի կայարանից։

Ռուսաստանի և Հայաստանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում. Օվերչուկ
 Հինգշաբթի, 6 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.  Ռուսաստանի և Հայաստանի միջև Ադրբեջանի և Վրաստանի տարածքով ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում, այն ընդգծում է համագործակցության ընդհանուր ձգտումը: Ըստ "ՌԻԱ Նովոստի"-ի՝ այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

ՌԴ գյուղնախարարություն. Ռուսաստանը հացահատիկի առաջին մատակարարումն է իրականացրել Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով անցնող նոր երկաթուղային երթուղով
 Հինգշաբթի, 6 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.  Ռուսաստանը հացահատիկի առաջին մատակարարումն է իրականացրել Հայաստան ՝ Ադրբեջանի տարածքով նոր երկաթուղային երթուղով: Ըստ "ՌԻԱ Նովոստի"-ի՝ այդ մասին հաղորդել է ՌԴ գյուղնախարարությունը:

Ռուսական հացահատիկի առաջին խմբաքանակը երկաթուղով հասել է Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով
 Հինգշաբթի, 6 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.  Ռուսաստանից Հայաստան առաքված ռուսական ցորենի առաջին խմբաքանակը՝ 1050 տոննա ընդհանուր քաշով, ժամանել է Հայաստան Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։

IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Khaleej Times-ին
 Հինգշաբթի, 6 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը հարցազրույց է ունեցել աշխարհահռչակ ճանաչում ունեցող թերթի՝ Khaleej Times-ի հետ։ IDBank-ի ծառայությունների թվայնացման կարևորության, միջազգային համագործակցությունների, նոր ծառայությունների, ապագայի անելիքների և Բանկի համար նշանակալի այլ կարևոր թեմաների մասին է խոսել Մհեր Աբրահամյանն իր հարցազրույցում։

 Հինգշաբթի, 6 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.

ԿԲ նախագահ․ Մակրոկայունությունը դարձել է Հայաստանի Հանրապետության այցեքարտը
 Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.2026 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կհասնի 11 տրլն 934 մլրդ դրամի։ Այդ մասին նոյեմբերի 5-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ամփոփելով ԱԺ-ում քննարկումների արդյունքները։

ԱրարատԲանկը` «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավոր
 Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2025,

Արմինֆո. «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲ ընկերությունը հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին։ Նոյեմբերի 4-ին՝ ակումբի մարզաբազայում, կայացել է պաշտոնական ստորագրման արարողությունը, որի արդյունքում ԱրարատԲանկը դարձել է ակումբի տիտղոսային հովանավորը։

ՀԿԵ-ն և Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիան համագործակցության մասին հուշագիր են կնքել
 Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2025,

Արմինֆո."Հարավկովկասյան երկաթուղի" ընկերությունը և Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիան համագործակցության մասին հուշագիր են կնքել: Նոյեմբերի 5-ին Երևանում փաստաթուղթն ստորագրել են ՀԿԵ տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը և Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

Արտ. փոխարժեքները
12.03.2026
RUB4.760.02
USD377.440.17
EUR436.25-1.65
GBP505.51-1.80
CAD277.71-0.37
JPY23.78-0.06
CNY54.93-0.01
CHF483.40-1.27