Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2025,
|
Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2025,
Արմինֆո. Ֆիլմեր, գրադարան, մասնագիտական տեղեկություններ, ճանապարհորդություններ… Մենք հաճախ բաժանորդագրվում կամ կցում ենք մեր քարտերը տարբեր հարթակների և հաճախ մոռանում ենք այդ մասին։ Կամ էլ փոխվում են հետաքրքրությունները, ուզում ենք հրաժարվել բաժանորդագրություններից, բայց անընդհատ հետաձգում ենք՝ կամ ժամանակ չկա, կամ չենք հիշում այն բոլոր հարթակները, որտեղ կցել ենք քարտը… |
Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2025,
ԱրմինֆոՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-սեպտեմբերին դանդաղել է միննչեւ տարեկան 7,6% (2024թ.նույն ժամանակահատվածի 8,7% - ից)։ Ընդ որում, արդյունաբերության հատվածը, որը մեկ տարի առաջ հանդես էր գալիս որպես աճի շարժիչ ուժ, ներկայիս անկմամբ թուլացնում է տնտեսական աճի տեմպերը։ Ինչպես վկայում են ՀՀ հիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները, դա ուղեկցվում է արտաքին առևտրի միտման վատթարացմամբ ՝ էական աճից մինչև ծանրակշիռ անկում ։ |
Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2025,
Արմինֆո.Հակակոռուպցիոն կոմիտեին բյուջետային հատկացումները 2026 թվականին կկազմեն 3 մլրդ 516,9 մլն դրամ, ինչը 1,5 տոկոսով կամ 53,1 մլն դրամով ավելի է 2025 թվականի ցուցանիշից։ Այդ մասին նոյեմբերի 5-ին հայտարարել է ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։ |
Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2025,
Արմինֆո. Հայաստանում "Չափումների միասնականության ապահովման մասին" օրենքում կատարված փոփոխություններն ուղղված են ապրանքների վերաբերյալ տեղեկատվության ճշգրտության և թափանցիկության բարձրացմանը: ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 5-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է օրենքում կատարված փոփոխությունները: |
Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2025,
Արմինֆո. Հայաստանի իշխանություններն իրենց առջեւ խնդիր են դրել կրճատել բեռնատար տրանսպորտի կուտակումները երկրի ցամաքային սահմաններին, որոնք առաջացել են հարկերի եւ մաքսատուրքերի վճարման մասին արձանագրությունների կազմման անհրաժեշտությունից: ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 5-ի նիստում դրական եզրակացություն է տվել կառավարության կողմից առաջին ընթերցմամբ ներկայացված Հարկային օրենսգրքում եւ "Պետական տուրքի մասին"օրենքում փոփոխություններին: |
Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2025,
Արմինֆո. 30.09.2025թ. դրությամբ Ամերիաբանկի կորպորատիվ բիզնեսի վարկային պորտֆելը կազմել է 943 մլրդ դրամ, տարեկան աճը կազմել է շուրջ 33%։ Աճի նման տեմպի շնորհիվ Բանկը շարունակում է մնալ Հայաստանի ամենախոշոր կորպորատիվ ֆինանսավորողը՝ Հայաստանում գործող տեղական և միջազգային ընկերություններին առաջարկելով անհատական ֆինանսական լուծումներ։ Նշենք, որ հաշվետու ժամանակահատվածում կորպորատիվ վարկավորման շուկայում Բանկի մասնաբաժինը կազմել է 24%` տարեկան ավելանալով 1.5 տոկոսային կետով։ |
Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2025,
Արմինֆո. Հայաստանի անշարժ գույքի շուկան կկարգավորվի նոր մեխանիզմների և էլեկտրոնային հարթակների կիրառմամբ։ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 5-ի նիստում դրական եզրակացություն է տվել "Ռիելթորական գործունեության մասին" օրենքում եւ հարակից փաստաթղթերի փաթեթում ՀՀ կառավարության կողմից երկրորդ ընթերցմամբ ներկայացված փոփոխություններին: |
Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2025,
Արմինֆո. Աշխարհի տարբեր երկրներից ժամանած փորձագետները, ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտների ղեկավար մասնագետները Հայաստանում մասնակցել են Black Swan Summit միջազգային համաժողովին և քննարկել, թե ինչպես կարող են տեխնոլոգիական արագ փոփոխությունները վերածվել նոր հնարավորությունների և տնտեսական առաջընթացի։ |
Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2025,
|
Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2025,
|
Երեքշաբթի, 4 Նոյեմբերի 2025,
|
Երեքշաբթի, 4 Նոյեմբերի 2025,
Արմինֆո.Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` նոյեմբերի 4-ի համատեղ նիստում Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտի 2026 թվականի բյուջետային հատկացումներն ու իրականացվելիք ծրագրերը: |
Երեքշաբթի, 4 Նոյեմբերի 2025,
|
Երեքշաբթի, 4 Նոյեմբերի 2025,
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վաշինգտոնյան պայմանավորվածությունները նոր հեռանկարներ են ստեղծում ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլև Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համար: Այդ մասին նա հայտարարել է ՝ ելույթ ունենալով նոյեմբերի 4-ին Երեւանում «Օրբելի ֆորում 2025. Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագրով համաժողովում։ |
Երեքշաբթի, 4 Նոյեմբերի 2025,
Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ ևս որոշել է պահպանել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6.75% մակարդակում: Նման որոշում է կայացվել նոյեմբերի 4-ին ՀՀ ԿԲ խորհրդի նիստում։ 2025 թվականին սա Կենտրոնական բանկի արդեն վեցերորդ որոշումն է ՝ հիմնական տոկոսադրույքը նույն մակարդակի վրա պահպանելու վերաբերյալ, մասնավորապես, առաջինն ընդունվել է մարտին (փետրվարին 7% - ից մինչև 6,75% իջեցումից հետո), այնուհետև՝ մայիսին, հունիսին, օգոստոսին, սեպտեմբերին և այսօրվանը՝ նոյեմբերին։ |
Երեքշաբթի, 4 Նոյեմբերի 2025,
Արմինֆո. 2026 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կարիքների համար նախատեսվում է ուղղել 400 մլրդ դրամից մի փոքր ավելի գումար, որը կազմում է հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի ողջ ծախսային մասի 11,6%-ը։ Այդ մասին նոյեմբերի 4-ին հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թվականի պետական գանձարանի նախագծի քննարկման ժամանակ։ |