Չորեքշաբթի, 2 Դեկտեմբերի 2020,
|
Չորեքշաբթի, 2 Դեկտեմբերի 2020,
Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020 թվականի հոկտեմբեր ամսից սկսած «Q87․1-առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ» ոլորտը դադարում է համարվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման իմաստով աջակցության ենթակա ոլորտ, քանի որ ՀՀ կառավարության 13.08.2020թ. թիվ 1358-Լ որոշման 1-ին հավելվածի 5.1-րդ կետով նախատեսված վերլուծության արդյունքներով` նշված ոլորտի շահառու հանդիսացող 15 տնտեսվարող սուբյեկտների` 2019 թվականի 3-րդ եռամսյակի իրացման շրջանառությունները կազմել են շուրջ 843 մլն դրամ, իսկ 2020թ. 3-րդ եռամսյակինը` շուրջ 1.2 մլրդ դրամ (այսինքն` գերազանցում են նախորդ տարվա նույն եռամսյակի համապատասխան ոլորտի իրացման շրջանառությունների 70%-ը):
|
Չորեքշաբթի, 2 Դեկտեմբերի 2020,
Արմինֆո. Ընդհանուր բորսային տարածքի ստեղծման միջոցառումների ճանապարհային քարտեզը բաժանված է 7 փուլերի եւ կիրականացվի մինչեւ 2030 թվականը: Այդ մասին դեկտեմբերի 2-ին ճեպազրույցի ընթացքում հաղորդել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի անդամ Իյա Մալկինան։
|
Չորեքշաբթի, 2 Դեկտեմբերի 2020,
|
Չորեքշաբթի, 2 Դեկտեմբերի 2020,
Արմինֆո."Լեռնափրկարարական ծառայություն" ՓԲԸ-ն կընդգրկվի սեփականաշնորհման ենթակա ձեռնարկությունների ցանկում: ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը դեկտեմբերի 2-ի նիստում դրական եզրակացություն է տվել "Պետական գույքի օբյեկտների մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին" ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին" ՀՀ օրենքի նախագծին: Փաստաթուղթը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի լիագումար նիստում:
|
Չորեքշաբթի, 2 Դեկտեմբերի 2020,
Արմինֆո. Հայաստանում սոցիալական գովազդը կազատվի հարկումից։ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 2-ի նիստում դրական եզրակացություն է տվել Հարկային օրենսգրքում եւ հարակից օրենքների փաթեթում փոփոխությունների վերաբերյալ կառավարությունը ներկայացրած օրինագծին:
|
Չորեքշաբթի, 2 Դեկտեմբերի 2020,
Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովում կձեւավորվի բիզնեսի խնդիրներին արագ արձագանքման խումբ: Այդ մասին դեկտեմբերի 2-ին տնտեսական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նիստում հաղորդել է հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։
|
Երեքշաբթի, 1 Դեկտեմբերի 2020,
|
Երեքշաբթի, 1 Դեկտեմբերի 2020,
Արմինֆո.Այս տարվա հոկտեմբերին Հայաստանում իրականացվել է անշարժ գույքի հետ կապված ընդհանուր առմամբ 12 308 գործարք, ինչը տարեկան վաղեմության ցուցանիշից ցածր է 32,9% - ով և պակաս է 32,5% - ով ՝ 2020թ.սեպտեմբերի համեմատ ։ Ինչպես վկայում են Կադաստրի կոմիտեի տվյալները, գործարքների ընդհանուր թվից Երեւանին բաժին է ընկնում 39,2% - ը (4829 գործարք), ինչը տարեկան կտրվածքով նվազել է 15,4% - ով՝ ամսվա ընթացքում 14,4% անկման դեպքում։
|
Երեքշաբթի, 1 Դեկտեմբերի 2020,
Արմինֆո.Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը ևս մեկ անգամ արձանագրում է, որ ի հեճուկս շրջանառվող տարբեր կարծիքների, հանքարդյունաբերությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության ամենակայուն հենասյունն` ապահովելով պետական բյուջե վճարվող հարկերի զգալի մասը:
|
Երեքշաբթի, 1 Դեկտեմբերի 2020,
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է «Շահավետ ներդրում» ավանդային ակցիան: Մինչև սույն թվականի դեկտեմբերի 30-ը ձևակերպելով «Շահավետ» ՀՀ դրամով ավանդատեսակը 365-730 օր ժամկետով տարեկան 10% տոկոսադրույքով՝ հաճախորդներին տրվում է հնարավորություն կրկնապատկել ավանդի տոկոսադրույքը:
|
Երեքշաբթի, 1 Դեկտեմբերի 2020,
Արմինֆո.Ամերիաբանկը և Սիմբիոտիքսը 15 միլիոն ԱՄՆ դոլարի չափով երկարաժամկետ ստորադաս փոխառություն են կնքել` մինչև 25 միլիոն ԱՄՆ դոլարի ավելացման հնարավորությամբ: «Բազել III»-ի չափանիշների շրջանակում այդ վարկային միջոցները բավարարում են լրացուցիչ կապիտալի գործիքների պահանջներին և ուղղված են Բանկի ընդհանուր նորմատիվային կապիտալի գծով դիրքի ամրապնդմանը:
|
Երեքշաբթի, 1 Դեկտեմբերի 2020,
Արմինֆո.ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ս.թ. սեպտեմբերի 27-ից իրականացվող մշտադիտարկումների արդյունքում որոշ խոշոր առևտրային ցանցերին պատկանող առևտրի օբյեկտներում արձանագրել էր 1 կգ ալյուրի (շուրջ 7%-ով), ինչպես նաև հավի ձվի իրացման գների բարձրացում: Այս ապրանքների գների բարձրացման պատճառների բացահայտման նպատակով իրականացվել են ուսումնասիրություններ, որի արդյունքում պարզվել է հետևյալը.
|
Երեքշաբթի, 1 Դեկտեմբերի 2020,
Արմինֆո.Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ձեռնարկությունները կարող են գլիցիդիլային եթերների պարունակության արդյունաբերության նոր պահանջներին անցնել միայն 2024-2025 թվականներին: Այդ մասին դեկտեմբերի 1-ին Մոսկվա-Երևան-Բեշկեկ-Նուրսուլթան-Մինսկ տեսակամրջի ընթացքում հաղորդել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տեխնիկական կարգավորման և ստանդարտացման բաժնի պետ Անդրեյ Պոլոզկովը:
|
Երեքշաբթի, 1 Դեկտեմբերի 2020,
Արմինֆո.Այսօրվանից ուժի մեջ են մտնում երաշխավորված ավանդների նոր սահմանաչափերը:
|
Երեքշաբթի, 1 Դեկտեմբերի 2020,
Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկն իր անմիջական խնդիրը չի համարում ազգային արժույթի փոխարժեքի կառավարումը։ Այդ մասին դեկտեմբերի 1-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թեկնածու Դավիթ Նահապետյանը՝ պատասխանելով արժութային շուկայում տատանումների պատճառների մասին հարցին։
|
Երեքշաբթի, 1 Դեկտեմբերի 2020,
Արմինֆո. Ռազմական գործողությունների ընթացքում խստացվել են Արցախից Հայաստան ուղարկվող կենդանիների անվտանգության վերահսկողության միջոցառումները: Այդ մասին դեկտեմբերի 1-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ՀՀ պարենային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:
|
Երեքշաբթի, 1 Դեկտեմբերի 2020,
Արմինֆո. Հայաստանին ֆինանսական դիվերսիֆիկացիա է անհրաժեշտ ֆինանսական կայունության ապահովման համար։ Այդ մասին դեկտեմբերի 1-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թեկնածու Դավիթ Նահապետյանը։
|
Երկուշաբթի, 30 Նոյեմբերի 2020,
Արմինֆո.Հավատարիմ մնալով կորպորատիվ-սոցիալական պատասխանատվության սկզբունքներին՝ ՀԲՄ–ն բանկերի հետ համատեղ իրականացրեց աջակցության ծրագրեր Շիրակի և Լոռու մարզերում։
|
Երկուշաբթի, 30 Նոյեմբերի 2020,
Արմինֆո.Ամերիաբանկը թողարկել է եվրոյով կանաչ պարտատոմսեր` 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ծավալով, որը շրջադարձային գործարք է տեղական ֆինանսական շուկայում` որպես Հայաստանում երբևէ առաջին կանաչ պարտատոմսերի ծրագիր: Թողարկումն իրականացվել է Կապիտալի շուկաների միջազգային ասոցիացիայի կանաչ պարտատոմսերի թողարկման սկզբունքներին համաձայն (ԿՊՍ):
|