Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո.

Հայաստանում կոնյակի եւ կոնյակի սպիրտի սկսնակ արտադրողների համար կկիրառվեն պետական տուրքի նոր դրույքաչափեր
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո. Հայաստանում կոնյակի և կոնյակի սպիրտի սկսնակ արտադրողների համար կկիրառվեն պետական տուրքի նոր դրույքաչափեր։ Երկրի խորհրդարանը սեպտեմբերի 16-ի նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է <Գործունեության իրականացման ծանուցման մասին> օրենքում և <Պետական տուրքի մասին> ՀՀ օրենքում փոփոխությունները:

 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո.

ԿԲ-ն կառավարությանը կոչ է անում վարել առավել խթանող հարկաբյուջետային քաղաքականություն
 Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը համոզված է, որ ներկա իրավիճակում, երբ տնտեսության տարբեր ոլորտներ զգալի անհամաչափ վնասներ են կրում, համախառն պահանջարկի վերականգնման համար, դրամավարկային պայմանների խթանիչ էֆեկտի հետ մեկտեղ, առանցքային դեր է հատկացվում ավելի խթանող հարկաբյուջետային քաղաքականության իրականացմանը:

Ռոբերտ Քոչարյան. Հայաստանում նկատվում է գիտելիքների վրա հիմնված տնտեսություն ձեւավորելու հայտարարված սկզբունքներից նահանջի միտում
 Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո. Հայաստանում նկատվում է գիտելիքների վրա հիմնված տնտեսություն ձևավորելու հայտարարված սկզբունքներից նահանջի միտում։ Այդ մասին սեպտեմբերի 15-ին սահմանափակ թվով լրագրողների հետ զրույցում հայտարարել է  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Հայաստանի Կենտրոնական բանկը 2020 թվականի արդյունքներով գնաճը կանխատեսում է 2,5 տոկոսի մակարդակում
 Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը 2020թ. արդյունքներով կանխատեսում է 2.5% գնաճ, ինչը համապատասխանում է բազային սցենարով թույլատրելի միջակայքի ստորին շեմին: Այդ մասին սեպտեմբերի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

ԿԲ-ն 2020թ. Հայաստանի ՀՆԱ-ի անկման կանխատեսումը նախկին 4 տոկոսից իջեցրել է մինչեւ 6,2 տոկոս
 Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո.: Կենտրոնական բանկը վատթարացրել է 2020 թվականին Հայաստանի ՀՆԱ - ի անկման կանխատեսումը ՝ նախկին 4 տոկոսից մինչեւ 6,2 տոկոս: Այդ մասին սեպտեմբերի 15 - ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Միջգերատեսչական հանձնաժողովը կուսումնասիրի Եղեգիս գետի փոքր ՀԷԿ-երի խնդիրները
 Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո. Հաշվի առնելով Եղեգիս գետի կիրճում առկա բնապահպանական աղետալի վիճակն ու գետում առաջացած անթույլատրելի սակավաջրությունը՝ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարությամբ սեղմ ժամկետներում կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կզբաղվի Եղեգիս գետի վրա տեղակայված փոքր հէկերում առկա խնդիրներով։

Նախարարության մամուլի ծառայության  հաղորդման համաձայն, Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ առաջնահերթ ուսումնասիրության պետք է ենթարկվեն Եղեգիս գետի վրա տեղակայված 17 հիդրոէլեկտրակայաններին տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները, վերհանվեն դրանցում առկա անհամապատասխանություններն ու անճշտությունները, վերանայվեն ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված չափաքանակներն ու հստակեցվի  փհէկերի կողմից փաստացի իրականացվող ջրառի ծավալը։

Հավաքագրված տեղեկատվության հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ համատեղ կմեկնարկի ստուգումների շարք՝ արձանագրելու գետի դերեվացիոն խողովակներով ծանրաբեռնված բոլոր հատվածները։ Համապատասխան օրենսդրական գործիքակազմով կսահմանվեն խիստ հսկողական ու վերահսկողական մեխանիզմներ՝ կարճաժամկետ հեռանկարում գետի խախտված էկոհամակարգը վերականգնելու և տնտեսվարողների գործունեությունը բացառապես օրինական դաշտ բերելու համար։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու փհէկերի կողմից իրականացվող էկոթողքի սահմանաչափերին։ Նախարար Պետրոսյանի կողմից տրվել է հստակ հանձնարարություն՝ ապահովել բնապահպանական թողքի երաշխավորված ծավալի սահմանաչափը, կարճ ժամկետներում ներկայացնել վերոհիշյալ ոլորտը կանոնակարգող օրենսդրական նախագիծ՝ էկոթողքի խիստ վերահսկողություն սահմանելու համար։

Աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրության պարտադիր բաղադրիչ է դառնալու նաև փհէկերի կողմից կառուցված ձկնուղիների արդյունավետության, չափորոշիչներին համապատասխանելիության խնդիրը։

Միջգերատեսչական աշխատանքային խմբում ներգրավվելու են ինչպես Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների, այնպես էլ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։

Առանձնակի ուշադրություն է դարձվելու ոլորտը համակարգող օրենսդրական դաշտում առկա բացթողումների շտկման գործընթացին, կանոնակարգման համար անհրաժեշտ գործող օրենսդրական կարգավորումների լրամշակմանն ու նոր օրինագծերի մշակմանը։

Փոքր հէկերը Հայաստանի Հանրապետության էներգետիկ անկախության և անվտանգության կարևոր օղակ են, սակայն դրանց գործունեությունը չպետք է վնասի շրջակա միջավայրին՝ խաթարելով էկոհամակարգերն ու սպառնալով կենսաբազմազանության անվտանգությանը։

Բեռնափոխադրողները հույս ունեն, որ կառավարությունը կվերանայի տրանսպորտային վճարների նոր կարգավորումները՝ դրանցից բացառելով անհեթեթ դրույթները
 Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո.Հայաստանի Ազգային ժողով ներկայացված "Ավտոմոբիլային ճանապարհների մասին" օրենքի փոփոխությունները բոոլորովին հում են, եւ կարող են էապես եւ անիմաստ բարձրացնել տրանսպորտային ընկերությունների ծախսերը եւ ուժգին հարվածել մի շարք արտադրությունների արդյունավետությանը, առաջին հերթին՝ Հայաստանի լեռնահանքային ճյուղին: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել "Ապավեն" խոշոր բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը։

ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 4.5%-ից մինչեւ 4.25%
 Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո. Սեպտեմբերի 15-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 4.25%: Այս մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

 Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո.

Վարչապետ. Պետք է շարունակենք որակյալ և լայնածավալ կապիտալ ծախսեր իրականացնել
 Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր քննարկվել է 2020թ. բյուջեով, ինչպես նաև վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող կապիտալ ծախսային ծրագրերի միջանկյալ կատարողականը:

 Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո.

 Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո.

Երևանի ավագանին սահմանել է շրջածախ առևտրի կանոնները
 Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո. Շրջածախ առևտրի համար մայրաքաղաքում կգործեն նոր կանոններ:  Քաղապետարանի մամուլի ծառայությունը  հաղորդում է, որ  Երևանի ավագանին հավանություն է տվել որոշման նախագծին, որով սահմանվեցին շրջածախ առևտրի իրականացմանը ներկայացվող պահանջները, պայմանները, վաճառվող ապրանքների տեսակները և առևտում իրականացնելու թույլատրելի վայրերը:

Վարչապետն արգենտինահայ գործարարի հետ քննարկել է ընթացիկ ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր
 Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին:

Արտ. փոխարժեքները
16.03.2026
RUB4.66-0.02
USD377.41-0.13
EUR432.960.26
GBP500.790.17
CAD275.64-0.42
JPY23.700.01
CNY54.760.00
CHF478.76-0.41