ԱԿԲԱ Բանկը սահմանապահ Ճամբարակում մասնաճյուղ է գործարկել
 Ուրբաթ, 28 Օգոստոսի 2020,

Արմինֆո. ԱԿԲԱ Բանկը սահմանամերձ ու սահմանապահ Ճամբարակ համայնքում գործարկել է «Ճամբարակ» մասնաճյուղը: Մինչև այս, համայնքի բնակիչները սպասարկվում էին Սևանի և Իջևանի մասնաճյուղերում. բանկ հասնելու համար ստիպված էին ճանապարհ անցել։ Այսուհետև ԱԿԲԱ Բանկի ծառայությունների ամբողջական փաթեթը կտրամադրի նաև թվով 60-րդ՝ «Ճամբարակ» մասնաճյուղը։

Դատարանը վերացրել է ԹԻՄ ՍՊԸ կողմից Վեոն Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը ձեռք բերելու խոչընդոտը
 Ուրբաթ, 28 Օգոստոսի 2020,

Արմինֆո. "ԹԻՄ" ՍՊԸ-ի կողմից "Վեոն Արմենիա" - ի 100% բաժնետոմսերի ձեռք բերման բոլոր խոչընդոտները հանվել են: Այդ մասին հահաղորդում է "Թիմ" ընկերության մամուլի ծառայությունը։

Նավթային ոլորտում ԵԱՏՄ երկրների օրենսդրության ներդաշնակեցման <ճանապարհային քարտեզը> կընդունվի մինչեւ 2020 թվականի վերջը
 Ուրբաթ, 28 Օգոստոսի 2020,

Արմինֆո.ԵՏՀ Կոլեգիային առընթեր նավթի և գազի հարցերով Խորհրդատվական կոմիտեի անդամներն օգոստոսի 27-ի նիստում քննարկել են նավթային ոլորտում Եվրասիական տնտեսական միության պետությունների օրենսդրության ներդաշնակեցման <ճանապարհային քարտեզը>:

Վարչապետ Կառուցենք Հայաստանը նորովի․ Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Այգեպար
 Ուրբաթ, 28 Օգոստոսի 2020,

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է տեղադրել հակառակորդի կրակոցներից տուժած գյուղերի վերականգնման գործընթացի մասին:

 Ուրբաթ, 28 Օգոստոսի 2020,

Արմինֆո.

Ռոբերտ Քոչարյան. Հայաստանում COVID-19 համավարակի պայմաններում բիզնեսը փրկելու ուղղությամբ գործողություններ չեն ձեռնարկվել
 Ուրբաթ, 28 Օգոստոսի 2020,

Արմինֆո. Հայաստանում COVID-19 համավարակի պայմաններում բիզնեսը փրկելուն ուղղվաած գործողություններ չեն ձեռնարկվել։ Այդ մասին օգոստոսի 27-ին  մի շարք լրատվամիջոցների հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա ասել՝ ոչնչացման եզրին են հայտնվել ամբողջական ճյուղեր, որոնք ավանդաբար առաջատար դիրքեր են զբաղեցրել երկրի տնտեսության մեջ։ Բացառություն է կազմում միայն լեռնահանքային ոլորտը, որը մեծապես կախված է համաշխարհային շուկաների գներից ։

Արդշինբանկը սեպտեմբերի 1-ին վաճառքի կհանի դրամային պարտատոմսերի եւս մեկ 3 միլիարդանոց տրանշ
 Ուրբաթ, 28 Օգոստոսի 2020,

Արմինֆո. Արդշինբանկը  սեպտեմբերի 1-ին վաճառքի կհանի անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային դրամային 3 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր, որոնց սկզբնական տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել նոյեմբերի 6-ին:

Քննարկում. Պետությանը  երկարաժամկետ ռազմավարություն է անհրաժեշտ՝ երկարաժամկետ համաճարակաբանական ռիսկի պայմաններում
 Հինգշաբթի, 27 Օգոստոսի 2020,

Արմինֆո. Երկարաժամկետ համաճարակաբանական ռիսկի պայմաններում պետությանն անհրաժեշտ է  երկարաժամկետ ռազմավարություն: Այսօր "Պետության սոցիալական քաղաքականությունը համավարակի ժամանակ. ի շահ հասարակ քաղաքացիների" թեմայով քննարկման ժամանակ այդ մասին հայտարարել է "Հանուն սոցիալական արդարության" կուսակցության ղեկավար Արման Ղուկասյանը:

Հայ օգնության ֆոնդը և HSBC Հայաստանը հատկացրել են 14.5 միլիոն ՀՀ դրամ Տավուշի մարզում ձեռնարկատիրական գործունեությունը խթանելու նպատակով
 Հինգշաբթի, 27 Օգոստոսի 2020,

Արմինֆո.27 օգոստոս, Երևան - Օգոստոսի 4-ին մեկնարկեց Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (HSBC Հայաստան) կողմից իրականացվող «Պատասխանատու ֆինանսական վարքագծի խթանում և բիզնես ակտիվության մեկնարկ գյուղական համայնքներում» ծրագիրը, որի բյուջեն կազմում է 14.5 միլիոն ՀՀ դրամ:

 Հինգշաբթի, 27 Օգոստոսի 2020,

Արմինֆո.

IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
 Հինգշաբթի, 27 Օգոստոսի 2020,

Արմինֆո.Հաշվի առնելով IDBank-ի կողմից թողարկված պարտատոմսերի նկատմամբ զգալի պահանջարկը՝ սույն թվականի օգոստոսի 27-ին IDBank-ը նոր դոլարային տրանշ է թողարկել։

Հայ արտադրողները կարող են միավորվել մեկ հարթակում. Գործարկվում է առաջին հայկական В2В մարկետփլեյսը
 Հինգշաբթի, 27 Օգոստոսի 2020,

Արմինֆո. Սեպտեմբերի առաջին օրերին գործարկվելու է խոշորագույն անվճար B2B առևտրային հարթակը՝ Հայաստանի Հանրապետությունից ապրանքներ և ծառայություններ արտադրողների համար ։

Վարչապետ․ <Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին դեպքն է լինելու, երբ զրոյից գյուղ է կառուցվում>
 Հինգշաբթի, 27 Օգոստոսի 2020,

Արմինֆո.Կառավարությունը հաստատել է Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ, փուլ 1 ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման գործողությունների պլանը: Հիմնավորման համաձայն, 2014 թ. դեկտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև կնքվել է վարկային համաձայնագիր, որով, մասնավորապես, նախատեսվել է իրականացնել Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցման ծրագիրը:

 Հինգշաբթի, 27 Օգոստոսի 2020,

Արմինֆո.

Արդշինբանկը Asian Banking and Finance (ABF)-իկողմից հաղթող է ճանաչվել միաժամանակ երեք անվանակարգերում
 Հինգշաբթի, 27 Օգոստոսի 2020,

Արմինֆո.Արդշինբանկը հայտարարվել է երեք անվանակարգերում հաղթող«Asian Banking & Finance Retail Banking Awards 2020» ամենամյա մրցույթում:

Լուկաշենկոն "Բրեստի գարեջուրը" վաճառել է Ծառուկյանին
 Չորեքշաբթի, 26 Օգոստոսի 2020,

Արմինֆո. Բուլղարական "Մուլտիգրուպ Թրեյդ" ընկերությունը բելառուսական պետությունից ձեռք է բերում "Բրեստի գարեջուր" ընկերության բաժնետոմսերի 89,73% - ը: Գործարքի գումարը չի բացահայտվում։ Հայտնի է միայն, որ գնորդը փոխկապակցված է ազդեցիկ հայ գործարար Գագիկ Ծառուկյանի հետ, ով Բելառուսում հայտնի է Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բարեկամությամբ։ Այդ մասին հաղորդում է բելառուսական TUT.BY պորտալը:

Beeline-ում մեկնարկել է Samsung A11 սմարթֆոններիվաճառքի հատուկ ակցիա 
 Չորեքշաբթի, 26 Օգոստոսի 2020,

Արմինֆո.26օգոստոսի 2020 թ., Երևան. Beeline-ը հայտարարում է Samsung A11 սմարթֆոնի վաճառքի հատուկ ակցիայի մեկնարկի մասին։ Մինչև 2020 թ. հոկտեմբերի 30-ը Samsung A11 սմարթֆոն գնելու դեպքում հաճախորդները կստանան BeeFree 2900սակագնային փաթեթի և Yandex.Plus–ի 3 ամսվա անվճար բաժանորդագրություն:

Հայաստանում նախագծվել է CubeSat նանոարբանյակի մոդելը
 Չորեքշաբթի, 26 Օգոստոսի 2020,

Արմինֆո. Երեւանի "Ինժեներական քաղաքում" նախագծվել է CubeSat նանոարբանյակի մոդելը: Այդ մասին օգոստոսի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, հավելելով, որ նախագծի մանրամասները կներկայացվեն ավելի ուշ:

 Չորեքշաբթի, 26 Օգոստոսի 2020,

Արմինֆո.

Պատրաստ ենք լինել ձեր գործընկերը, որպեսզի կարողանանք լավագույնս ներկայացնել մեր երկիրը նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է զբոսաշրջության ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ
 Չորեքշաբթի, 26 Օգոստոսի 2020,

Արմինֆո.Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է զբոսաշրջության ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ:

Արտ. փոխարժեքները
16.03.2026
RUB4.66-0.02
USD377.41-0.13
EUR432.960.26
GBP500.790.17
CAD275.64-0.42
JPY23.700.01
CNY54.760.00
CHF478.76-0.41