ՊԵԿ-ի, ՎԶԵԲ-ի և «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համագործակցությամբ մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրը
 Հինգշաբթի, 30 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեի և «Գրանթ Թորնթոն Հայաստան» ընկերության հետ համագործակցությամբ՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ, հոկտեմբերի 30-ին պաշտոնապես մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման նոր ծրագիրը։

Հայաստանում ԳԴՀ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում GIZ-ին է հանձնարարվել 15,6 մլն եվրոյի ծրագրերի իրականացում
 Հինգշաբթի, 30 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքված «Տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման բյուջեն 2026 թվականին կավելանա 9.6%-ով
 Հինգշաբթի, 30 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման բյուջեն 2026 թվականին կավելանա 9.6% - ով կամ 87.4 մլրդ դրամով: Այդ մասին հոկտեմբերի 30-ին Ազգային ժողովի հանձնաժողովներում ՀՀ պետական բյուջեի նախագծի լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

Հայաստանի կառավարությունը կհրաժարվի "Հայփոստ" ՓԲԸ բաժնետոմսերը հօգուտ "Ռենշին" ՓԲԸ գնելու նախապատվության իրավունքից
 Հինգշաբթի, 30 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.ՀՀ կառավարությունը կհրաժարվի "Համաշխարհային առևտրի կենտրոն" (WORLD TRADE CENTER ) ներդրումային ծրագրի իրականացման շրջանակներում "Հայփոստ" ՓԲԸ համապատասխան բաժնետոմսերի ձեռք բերման նախապատվության իրավունքի իրացումից: Որոշումն ընդունվել է հոկտեմբերի 30-ին՝ հերթական նիստում։

Հայաստանը մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքը
 Հինգշաբթի, 30 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.ՀՀ կառավարությունը երկարաձգում է Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ մի շարք ապրանքների փոխադրման և երրորդ երկրներ դրանց արտահանման ժամանակավոր արգելքի գործողությունը: Որոշումն ընդունվել է հոկտեմբերի 30-ին ՝ հերթական նիստում։

ԱՄՀ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի շուկաների ավելի սերտ ինտեգրման հնարավորություն կտա
 Հինգշաբթի, 30 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի շուկաների ավելի սերտ ինտեգրման հնարավորություն կտա։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Ջիհադ Ազուրը։

Կառավարությունը կաջակցի "Ոսկեհատ" և "Արենի" տեսակների խաղողի մթերման գործընթացին
 Հինգշաբթի, 30 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. Կառավարությունը որոշմամբ հաստատվել է 2025 թվականի Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումը:

 Հինգշաբթի, 30 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.

Պապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում է
 Հինգշաբթի, 30 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-31-ը գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում։

Կամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներում
 Հինգշաբթի, 30 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը շարունակում է իրականացնել երկաթուղային ենթակառուցվածքի արդիականացման իր ներդրումային ծրագիրը, որի շրջանակում հոկտեմբերի 29-ին Արմավիր քաղաքի մոտակայքում փոխարինվեց կամրջային կառույց։ Ավելի քան մեկ դար ծառայած ինժեներական կառույցը փոխարինվեց բացառապես կարճ ժամկետում՝ ընդամենը 15 ժամում, ինչի շնորհիվ հնարավոր եղավ նվազագույնի հասցնել գնացքների երթևեկության գրաֆիկի փոփոխությունները։

ԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համար
 Հինգշաբթի, 30 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդումը Հայաստանում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Ֆինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համար
 Հինգշաբթի, 30 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.  ՀՀ ֆինանսների նախարարությունն առաջարկում է պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում սահմանել հարկային արտոնություններ ՝ կատարված ծախսերը փոխհատուցելու նպատակով: ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը հավանության է արժանացել հոկտեմբերի 30-ին ՀՀ կառավարության հերթական նիստում:

Հայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարները
 Հինգշաբթի, 30 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո Հոկտեմբերի 29-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանի հետ։

Փոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներին
 Հինգշաբթի, 30 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի պատվիրակությանը՝ տրանսպորտի և կապի բաժնի ղեկավար Արթուր Առաքելյանի գլխավորությամբ։

 Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.

"Տաշիր կապիտալը" հոկտեմբերի 30-ին կրկին կդիմի ՀԾԿՀ՝ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու պահանջով
 Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո."Տաշիր Կապիտալ" ընկերությունը հոկտեմբերի 30-ին կրկին դիմելու է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ՝ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու պահանջով: Այդ մասին սոցիալական ցանցերում գրել է "Տաշիր Կապիտալ" - ի գլխավոր տնօրեն, "Մեր ձեւով" շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:

Հայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համար
 Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.Խաղաղ, հուզական և մեղեդային․ Ակբա բանկի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցությամբ կայացավ «Սիմֆոնիկ օրորոցայիններ» ալբոմի ձայնագրումն ու շնորհանդեսը։

Կայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումը
 Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական հանձնաժողովի Արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալիի համանախագահությամբ Կառավարությունում կայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումը:

ՀԷՑ ՓԲԸ նախկին ղեկավարությունը ՀԾԿՀ-ին առաջարկել է դիտարկել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցը, սակայն մերժում է ստացել. Դավիթ Ղազինյան
 Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ նախկին ղեկավարությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկել է քննարկել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցը: Այդ մասին հոկտեմբերի 29-ին լրագրողներին հաղորդել է ընկերության նախկին ղեկավար, "Մեր ձեւով" շարժման համակարգող խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը։

Բեռլինում մեկնարկում են հայ-գերմանական միջկառավարական բանակցությունները
 Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.Առաջիկա օրերին տեղի կունենան Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջկառավարական բանակցությունները: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը ։

Արտ. փոխարժեքները
13.03.2026
RUB4.68-0.08
USD377.540.10
EUR432.70-3.55
GBP500.62-4.89
CAD276.06-1.65
JPY23.69-0.09
CNY54.76-0.17
CHF479.17-4.23