Փորձագետ. Եվրոպայում գազի գների ռեկորդային աճը եւ ԵԱՏՄ անդամակցությունը Հայաստանի համար նոր հնարավորություններ են բացում
 Չորեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.Եվրոպայում գազի գնի ռեկորդային աճը եւ ԵԱՏՄ անդամակցությունը Հայաստանի համար տեսականորեն նոր հնարավորություններ են բացում ռուսական գազի գործող գնի իջեցման ուղղությամբ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը։

 Չորեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.

Հայկական ԱԷԿ-ում սեյսմիկ անվտանգության բարձրացման աշխատանքներ կիրականացվեն
 Չորեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը և «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը համագործակցության հուշագիր են ստորագրել սեյսմաբանական համակարգի միջոցով տվյալների ստացման և փոխանակման աշխատանքների բարելավման, ՀԱԷԿ-ի և շրջակա տարածքի սեյսմիկ ռեժիմի ուսումնասիրության նպատակով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ստանում են կենսաթոշակ մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ աշխատանքային օրը
 Երեքշաբթի, 14 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը, լինելով կենսաթոշակների և պետական ծրագրերի շրջանակներում վճարումների առաջատարը Հայաստանի շուկայում, ինչպես նաև նպատակ ունենալով առավել հարմարավետ դարձնել թոշակային տարիքի հաճախորդների սպասարկումը, ապահովում է կենսաթոշակների վճարումը սեփական միջոցների հաշվին՝ մինչև յուրաքանչյուր ամսվա 2-րդ աշխատանքային օրը, իսկ Ամանորյա տոների նախօրեին՝ կենսաթոշակառուների փոխանցումն իրականացվում է նախապես՝ դեկտեմբերի 31-ին:

2022 թվականին ԵԱՏՄ-ում արտաքին առեւտրի բացասական սալդոն կկրճատվի 5,8 մլրդ ԱՄՆ դոլարից մինչեւ 2,5 մլրդ ԱՄՆ դոլար. ԵՏՀ կանխատեսում
 Երեքշաբթի, 14 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) խորհրդի հերթական նիստին:

ԿԲ. Դրամավարկային պայմանների հետեւողական խստացումը բավարար ազդեցություն է ունենում առաջանցիկ սպառողական պահանջարկի կարգավորման եւ գնաճի զսպման վրա
 Երեքշաբթի, 14 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը գնահատում է, որ դրամավարկային պայմանների հետևողական խստացումը վերջին շրջանում բավարար ազդեցություն է ունենում առաջանցիկ սպառողական պահանջարկի կարգավորման, գնաճի զսպման և միջնաժամկետ հեռանկարում դրա նպատակային շեմի ապահովման վրա:

Կենտրոնական բանկը 2021 թվականին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը բարելավել է մինչեւ 5,6 տոկոս
 Երեքշաբթի, 14 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.Հայաստանի Կենտրոնական բանկը 2021 թվականին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը բարձրացրել է մինչեւ 5,4 տոկոս՝ նախկինում ակնկալվող 4,6 տոկոսից: Այս մասին սեպտեմբերի 14 - ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է  Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

 Երեքշաբթի, 14 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.

ԿԲ. ԱՄՆ-ից Հայաստան փոխանցումները սրընթաց աճում են
 Երեքշաբթի, 14 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.Ռուսաստանը շարունակում է առաջատար դիրք զբաղեցնել Հայաստան ստացվող փոխանցումների կառուցվածքում, սակայն աճի տեմպերով առաջատարն ԱՄՆ-ն է։ Այդ մասին սեպտեմբերի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Հայաստանն ու Ուկրաինան առեւտրատնտեսական հարաբերությունների բարելավման մեկնարկ են տվել
 Երեքշաբթի, 14 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո. 8 տարվա երկար ընդմիջումից հետո Հայաստանում տեղի է ունեցել տնտեսական համագործակցության հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որի շրջանակում ստորագրվել է ծավալուն արձանագրություն մի շարք ոլորտներում, այդ թվում ՝ առևտրատնտեսական, գյուղատնտեսական, սոցիալական, կրթական, գիտական, թվային և այլ ոլորտներում փոխգործակցության մասին: Հայկական կողմից փաստաթուղթն ստորագրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Ուկրաինայի կողմից՝ սոցիալական քաղաքականության նախարար Մարինա Լազեբնայան:

 Երեքշաբթի, 14 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.

Կենտրոնական բանկը հերթական անգամ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 7 տոկոսից մինչեւ 7.25 տոկոս
 Երեքշաբթի, 14 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո. Սեպտեմբերի 14-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.25%:

Հայաստանի 7 մարզերում ֆոտովոլտային կայանների տեղադրման համար կհատկացվի շուրջ 2 մլրդ դրամ
 Երեքշաբթի, 14 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո. 27 ֆոտովոլտային կայանների տեղադրման համար կհատկացվի շուրջ 2 մլրդ դրամ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

"Վեոլիա Ջուր"-ն առաջարկում է 43,7 դրամով բարձրացնել ջրի սակագինը
 Երեքշաբթի, 14 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո. Ջրամատակարարման միասնական օպերատոր "Վեոլիա Ջուր" ընկերությունը առաջարկում է  2022 թվականի հունվարի 1-ից 1 խմ ջրի սակագինը բարձրացնել 43,7 դրամով ' մինչեւ 223,7 դրամ (ներառյալ ԱԱՀ): Ջրամատակարարման ծառայությունների սակագների վերանայման հայտը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) քննարկման է ընդունել ս. թ. օգոստոսի 12-ին:

Մհեր Գրիգորյան. Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն
 Երկուշաբթի, 13 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Տնտեuական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահներին՝ Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարար Մարինա Լազեբնային, ով Հայաստան է ժամանել մասնակցելու հանձնաժողովի 8-րդ նիստին, և հայկական կողմից հանձնաժողովի համանախագահ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան և Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը:

Դարձի՛ր բաժնետեր․ Ակբա բանկը բաժնետոմսեր է թողարկել (Տեսանյութ)
 Երկուշաբթի, 13 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.Վստահելի, հուսալի, հոգատար, նորարար, նվիրված թիմ և ոգեշնչում։ Ակբա բանկն առաջարկում է ապագայի նոր հնարավորություն՝ «Դարձի՛ր բաժնետեր»։ Բանկը թողարկել է առաջին բաժնետոմսերը՝ 500 000 հատ քանակով, որի ընդհանուր ծավալը շուրջ 7,5 միլիարդ ՀՀ դրամ է:

IDBank-ը՝ «Հայկական ռոքը հանուն քաղցկեղ ունեցող երեխաների» բարեգործական համերգի աջակից
 Երկուշաբթի, 13 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.«Քաղցկեղը վարակիչ չէ, սերն է վարակիչ»․ սրա մասին էր վկայում սեպտեմբերի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգային դահլիճում հազարից ավել մարդկանց ներկայությունը։

Հայաստանում հարկերի հավաքագրումը 2021 թվականի սեպտեմբերի 10-ին 4,9 տոկոսով  գերազանցել է նախաճգնաժամային 2019 թվականի ցուցանիշները
 Երկուշաբթի, 13 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո. ԱԺ բյուջետային գրասենյակի օպերատիվ տեղեկատվության համաձայն, 2021թ. սեպտեմբերի 10-ի  դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են 1 տրիլիոն 2․3 մլրդ դրամ կամ 2021թ․ ինն ամիսների նախապես հաստատված ցուցանիշի 96․8%-ը, իսկ նույն ժամանակահատվածի 2020թ․ ցուցանիշը գերազանցել են 11.1 %-ով կամ 99.8 մլրդ դրամով, 2019 թվականինը՝ 4.9 %-ով կամ 46.5 մլրդ դրամով, իսկ 2018 թվականինը՝ 27.7 %-ով կամ 217.5 մլրդ դրամով:

Թողարկվել է Հայաստանի Հանրապետության 30-ամյակին նվիրված հուշադրամ
 Երկուշաբթի, 13 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.1991 թ. սեպտեմբերի 21-ից Հայաստանի պատմության մեջ սկսվել է Երրորդ հանրապետության շրջանը: Սահմանվել են պետականության խորհրդանիշները՝ Հայաստանի Հանրապետության դրոշը, զինանշանը և օրհներգը: Հիմնվել են պետական պարգևներ` կոչումներ, շքանշաններ և մեդալներ:

 Ուրբաթ, 10 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.

Արտ. փոխարժեքները
13.10.2026
RUB4.320.02
USD361.73-0.48
EUR404.67-0.21
GBP479.04-0.16
CAD253.69-0.24
JPY22.880.04
CNY54.04-0.08
CHF434.51-0.26