Հրանտ Բագրատյան. Կառավարությունը պետք է սպառմանն աջակցության քաղաքականությունից անցում կատարի առաջարկի խթանման քաղաքականության
 Չորեքշաբթի, 11 Օգոստոսի 2021,

Արմինֆո. "20 տարի շարունակ ես խնդրել եմ նախորդ իշխանություններին, նրանց նախորդներին և այսօրվա կառավարությանը լուրջ աշխատանք սկսել ներդրումների խթանմանն ուղղված միջոցառումների մշակման ուղղությամբ' սպառման աջակցության քաղաքականությունից անցում կատարելով առաջարկի խթանման քաղաքականությանը", - հայտարարել է հայտնի տնտեսագետ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը' ելույթ ունենալով Հայաստանի գործատուների հանրապետական միության 5-րդ համագումարում:

Կոնվերս բանկ. Ֆինանսավորում եւ հավելյալ ծառայություններ՝ կանանց
 Չորեքշաբթի, 11 Օգոստոսի 2021,

Արմինֆո.Կոնվերս Բանկը ՎԶԵԲ «Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակում գործարկել է  ակցիա: Դրանով  սկսնակ եւ գործող բիզնեսին առաջարկվում է ֆինանսավորում շրջանառու միջոցների համալրման, հիմնական միջոցների ձեռքբերման եւ կրեդիտորական պարտքի մարման նպատակով:

Օգոստոսի 10-ի դրությամբ Հայաստանում հավաքագրվել են 887,4 մլրդ դրամի հարկեր՝ 1 տրլն 510 մլրդ դրամ տարեկան ցուցանիշի դեպքում
 Չորեքշաբթի, 11 Օգոստոսի 2021,

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի օպերատիվ տեղեկատվության համաձայն, 10․08․2021 թ․ դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են 887․4 մլրդ դրամ կամ 2021թ․ ինն ամիսների հաստատված ցուցանիշի 85․7%-ը, իսկ 2020թ․ նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել են 10․8 %-ով կամ 86.4 մլրդ դրամով, 2019 թվականինը՝ 4.9 %-ով կամ 41.8 մլրդ դրամով, իսկ 2018 թվականինը՝ 28.1 %-ով կամ 194.8 մլրդ դրամով։

Հայաստանում էլեկտրամոբիլների ներմուծման էական աճ է դիտվում
 Երեքշաբթի, 10 Օգոստոսի 2021,

Արմինֆո. Շեշտակի աճել է էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրումների թիվը Հայաստանի Հանրապետություն:

 Երեքշաբթի, 10 Օգոստոսի 2021,

Արմինֆո.

 Երեքշաբթի, 10 Օգոստոսի 2021,

Արմինֆո.

Հայաստանը դիտարկում է արդեն 2024 թվականին եվրապարտատոմսերի նոր թողարկման հնարավորությունը
 Երեքշաբթի, 10 Օգոստոսի 2021,

Արմինֆո. 2024 թվականին Հայաստանը նախատեսում է միջազգային շուկայում իրականացնել եվրոպարտատոմսերի հերթական եւ արդեն հինգերորդ տրանշը: "Եվրապարտատոմսերի թողարկումից ստացված միջոցները կուղղորդվեն 2025 թվականի մարման պարտատոմսերի գնմանը",- ասված է 2022-2024 թթ. կառավարության պարտքի կառավարման ռազմավարության ծրագրում, որը հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 12-ի որոշմամբ:

 Երեքշաբթի, 10 Օգոստոսի 2021,

Արմինֆո.

 Երեքշաբթի, 10 Օգոստոսի 2021,

Արմինֆո.

ՎՏԲ -Հայաստան Բանկի հաճախորդները կարող են իրականացնել բանկային գործարքներ Upay-ի  42  մասնաճյուղերում
 Երեքշաբթի, 10 Օգոստոսի 2021,

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է ընդլայնել իր կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը՝ մշակելով նորարարական լուծումներ հաճախորդների առավել հարմարավետ սպասարկումն ապահովելու նպատակով:

 Երեքշաբթի, 10 Օգոստոսի 2021,

Արմինֆո.

"Արմբազալտը"՝  ներդրողի որոնումներում. կամ՝ արդյոք Արևային Հայաստանի հրաշք-քարն ապագա ունի
 Երեքշաբթի, 10 Օգոստոսի 2021,

Արմինֆո.2021 թվականի ապրիլին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտը ներկայացրել է ԵԱՏՄ արդյունաբերական շինարարության ոլորտում խոշորագույն ներդրումային նախագծերի վերանայում՝ մինչև 2025 թվականը իրագործման հեռանկարով:

"Տաշիր" ընկերությունների խմբի աջակցությամբ սեպտեմբերի 20 - ին Երեւանում կկայանա Armenian Business Forum 2021-ը
 Երեքշաբթի, 10 Օգոստոսի 2021,

Արմինֆո. Սեպտեմբերի 20-ին Երեւանում տեղի կունենա "Armenian Business Forum (ABF) 2021" խոշոր գործարար համաժողովը: Միջոցառումը կմիավորի հարյուրավոր գործարարների ' տնտեսական զարգացման նոր խթան հաղորդելու և Հայաստանում ներդրումային նոր հնարավորություններ ստեղծելու նպատակով, ասվում է "Տաշիր"ընկերությունների խմբի պաշտոնական կայքում:

 Երկուշաբթի, 9 Օգոստոսի 2021,

Արմինֆո.

 Երկուշաբթի, 9 Օգոստոսի 2021,

Արմինֆո.

 Երկուշաբթի, 9 Օգոստոսի 2021,

Արմինֆո.

 Երկուշաբթի, 9 Օգոստոսի 2021,

Արմինֆո.

 Երկուշաբթի, 9 Օգոստոսի 2021,

Արմինֆո.

ԵՊՀ-ն IDBank-ի ֆինանսական աջակցությամբ հայտարարում է Գևորգ Արշակյանի անվան կրթաթոշակի մրցույթ
 Երկուշաբթի, 9 Օգոստոսի 2021,

Արմինֆո.ԵՊՀ լավագույն ուսանող, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի անվան կրթաթոշակի մրցույթի ավարտին ԵՊՀ 4 ուսանող կստանա միանվագ 400 հազար ՀՀ դրամ (յուրաքանչյուրին)։

Պետեկամուտների կոմիտեն քաղաքացիներին և տնտեսավարողներին հորդորում է զերծ մնալ թուրքական ծագում ունեցող ապրանքներ երկիր ներկրելու փորձերից
 Երկուշաբթի, 9 Օգոստոսի 2021,

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել ՀՀ Կառավարության 24.06.2021թ. թիվ 1048-Ն որոշմամբ  սահմանված թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքը շրջանցելու փորձերը՝ դրանց ծագումը քողարկելով պիտակների վերացմամբ կամ այլ ապօրինի գործողություններով։ Այդ մասին հաղորդում է ՊԵԿ մամուլի ծառայությունը:

«Կոմիտեն հորդորում է բոլոր քաղաքացիներին և տնտեսավարողներին՝ ժամանակ և ռեսուրս չծախսել ապրանքների թուրքական ծագումը քողարկելու ուղղությամբ, քանի որ մաքսային սահմանին ապրանքների ծագման երկրի անհայտ լինելու դեպքում ՊԵԿ-ի կողմից իրականացվելու են գործողություններ՝ դրանց իրական ծագումը պարզելու ուղղությամբ: Իսկ մինչև գործողության ավարտը, ապրանքները և տրանսպորտային միջոցները բաց չեն թողնվելու, ինչը կհանգեցնի պարապուրդի և լրացուցիչ ֆինանսական ծախսերի։ Ապրանքների թուրքական ծագման անգամ կասկածների դեպքում դրանց մուտքը կարգելվի ՀՀ տարածք և անհապաղ դուրս կհանվեն երկրից:

ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հավաստիացնում է, որ թուրքական ապրանքների ներմուծման նկատմամբ դրսևորում է խիստ քաղաքականություն  և շարունակում է հետևողական հսկողությունը՝ իր իրավասությունների շրջանակում բացառելով դրանց մուտքը հանրապետություն», - ասվում է հաղորդագրությունում։

Արտ. փոխարժեքները
13.10.2026
RUB4.320.02
USD361.73-0.48
EUR404.67-0.21
GBP479.04-0.16
CAD253.69-0.24
JPY22.880.04
CNY54.04-0.08
CHF434.51-0.26