Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 2021 թվականի առաջին կիսամյակում պետբյուջե են վճարել շուրջ 1,2 մլրդ դոլար. առաջին եռյակը եզրափակում է ՊՆ աշխատակազմը  
 Շաբաթ, 24 Հուլիսի 2021,

Արմինֆո.Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկը, որոնք այս տարվա առաջին կիսամյակում պետբյուջե են վճարել, ընդհանուր առմամբ, ավելի քան 584 մլրդ 440 մլն դրամ (մոտ 1,2 մլրդ ԱՄՆ դոլար):

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներդրումային ամփոփագիր. Հայաստանում ֆինանսական միջնորդության մակարդակն անմխիթար է  
 Ուրբաթ, 23 Հուլիսի 2021,

Արմինֆո.Հայաստանում ֆինանսական միջնորդության մակարդակն անմխիթար է, եւ, չնայած այն հանգամանքին,  որ բանկային համակարգը երկրում կայուն է եւ լավ է կարգավորվում, սակայն, ներդրողների կարծիքով, ֆինանսական հատվածն այնքան էլ զարգացած չէ: Բանկային հատվածի ակտիվները կազմում են ֆինանսական հատվածի բոլոր ակտիվների 80 տոկոսը:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները
 Ուրբաթ, 23 Հուլիսի 2021,

Արմինֆո.2021թ.-ի ապրիլի 5-ին  մեկնարկել էր #cashbackմարաթոն՝  ՎՏԲ-Հայաստան Բանկի և Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգի թվով 8-րդ համատեղ ակցիան:

Կառավարությունում քննարկվել են պետության աջակցությամբ իրականացվող գյուղատնտեսական ծրագրերը  
 Ուրբաթ, 23 Հուլիսի 2021,

Արմինֆո.Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող զարգացման ծրագրերի ընթացքը:

 Ուրբաթ, 23 Հուլիսի 2021,

Արմինֆո.

Հուլիսի 26-ին ուժի մեջ կմտնի «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ նոր օրենքը
 Ուրբաթ, 23 Հուլիսի 2021,

Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 30-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք), որը հրապարակվել է սույն թվականի հուլիսի 16-ին և ուժի մեջ կմտնի սույն թվականի հուլիսի 26-ին:

Կարգավորողը բացառում է կարտելային համաձայնությունը հեղուկ գազի շուկայում
 Ուրբաթ, 23 Հուլիսի 2021,

Արմինֆո.Հեղուկ գազի շուկան մրցակցային է, իսկ գների աճը պայմանավորված է պահանջարկի մեծացմամբ: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը։

Հուլիսի 20-ի դրությամբ Հայաստանի պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են 865.2 մլրդ դրամ՝ 1 տրիլիոն 510 մլրդ դրամ տարեկան ցուցանիշի դեպքում
 Ուրբաթ, 23 Հուլիսի 2021,

Արմինֆո. 2021թ․հուլիսի 20-ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են 865․2 մլրդ դրամ, որը կազմում է 2021թ․ ինն ամիսների հաստատված ցուցանիշի 83․6%-ը:

Չեխիայում Հայաստանի դեսպանը բանակցություններ է վարել "CzechInvest"-ի ղեկավարության հետ  
 Ուրբաթ, 23 Հուլիսի 2021,

Արմինֆո.Հուլիսի 20-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն այցելել է <<CzechInvest>> գործակալության գրասենյակ, որտեղ նրան ընդունել է գործակալության տնօրեն Պատրիկ Ռայխլը։  Այդ մասին հաղորդել է Չեխիայում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը:

Մարզերում պահպանվում է գյուղատնտեսական հողերի վաճառքի բարձր ակտիվությունը
 Հինգշաբթի, 22 Հուլիսի 2021,

Արմինֆո.Հայաստանի մարզերում 2021թ. հունիսին կատարվել է անշարժ գույքի առքուվաճառքի 3 407 գործարք, ինչը կազմում է հաշվետու ամսում հանրապետությունում իրականացված նմանատիպ գործարքների ընդհանուր թվի 64,4% - ը: Տարեկան կտրվածքով մարզային անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքներն աճել են 13,1 տոկոսով, իսկ միայն հունիսին՝ 7,8 տոկոսով:

 Հինգշաբթի, 22 Հուլիսի 2021,

Արմինֆո.

Հատուկ հանդերձանք եւ զենքի մասեր արտադրողը մաքսային արտոնություն է ստացել  կառավարությունից
 Հինգշաբթի, 22 Հուլիսի 2021,

Արմինֆո. ՀՀ կառավարությունը հուլիսի 22-ին բավարարել է  ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ մասերի և համալրիչների, գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներկրված հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքերից ազատելու մասին "ՎՈԼՎԵՐԻՆ Ե.Ա. Դ. Գ." ՍՊԸ-ի հայտը:

"Ալյանս" ԱՏԳ-ի ռեզիդենտ "Արիդես" ՍՊԸ-ն մտադիր է գործունեություն ծավալել էլեկտրոնիկայի և ճշգրիտ մեքենաշինության ոլորտում  
 Հինգշաբթի, 22 Հուլիսի 2021,

Արմինֆո.Հայաստանի կառավարությունը հուլիսի 22-ին բավարարել է "ՌԱՕ ՄԱՐՍ" ՓԲԸ-ի շահագործման իրավունքը "Ալյանս" ԱՏԳ-ում երկարաձգելու եւ գործունեության ընդլայնման վերաբերյալ "Արիդես" ընկերության հայտը:

 Հինգշաբթի, 22 Հուլիսի 2021,

Արմինֆո.

 Հինգշաբթի, 22 Հուլիսի 2021,

Արմինֆո.

 Հինգշաբթի, 22 Հուլիսի 2021,

Արմինֆո.

Կառավարությունը շուրջ 17,8 մլն դոլար Է հատկացրել 50,7 կմ երկարությամբ ճանապարհների հիմնանորոգման համար
 Հինգշաբթի, 22 Հուլիսի 2021,

Արմինֆո. Այսօր կառավարության հերթական նիստում գործադիրն ընդունել է որոշում ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված 1049 «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «21001 Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման համար կառավարության ներքո հաստատված միջոցներից 8.9 մլրդ դրամ (17,8 մլն դոլար) Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնելու մասին:   

Հայաստանի իշխանությունները կպայքարեն հարկային "մակաբույծների" դեմ
 Հինգշաբթի, 22 Հուլիսի 2021,

Արմինֆո.Ֆինանսական իշխանությունները մշակել են օրենքի նախագիծ ՝ ուղղված հարկային չարաշահումների դեմ։ Այդ մասին հուլիսի 22-ին կառավարության նիստում հայտարարել է  վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Կառավարությունում քննարկվել են մի շարք ներդրումային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր
 Հինգշաբթի, 22 Հուլիսի 2021,

Արմինֆո.Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի կողմից ուղեկցվող ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրները: Խորհրդակցությանը մասնակցել են կառավարության պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև ներդրումային ծրագրերն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները:

Ատոմային ճյուղի լավագույն մասնագետները ձեռնամուխ են եղել հայկական ԱԷԿ-ի ռեակտորի իրանի թրծաթողմանը  
 Չորեքշաբթի, 21 Հուլիսի 2021,

Արմինֆո. Հայկական ԱԷԿ-ում մեկնարկել է պլանային-նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ-2021) առանցքային փուլը. սկսվել են ԱԷԿ - ի ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման աշխատանքները: Թրծաթողումը թույլ կտա ռեակտորի մետաղի ֆիզիկամեխանիկական հատկությունները վերականգնել 80-85%-ով: Այդ ընթացակարգի իրականացումը հնարավորություն կտա հայկական ԱԷԿ-ը շահագործել մինչեւ 2036 թվականը։

Արտ. փոխարժեքները
13.10.2026
RUB4.320.02
USD361.73-0.48
EUR404.67-0.21
GBP479.04-0.16
CAD253.69-0.24
JPY22.880.04
CNY54.04-0.08
CHF434.51-0.26