Երեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո. Հաղորդակցությունների լիակատար ապաշրջափակումից հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև կհայտնվի, առնվազն, երկու ցամաքային ճանապարհ։ Այդ մասին հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովի հանձնաժողովներում ՀՀ պետական բյուջեի նախագծի լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։
|
Երեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո.2026 թվականին կշարունակվի Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացումը։ Այդ մասին հոկտեմբերի 28-ին ԱԺ հանձնաժողովներում բյուջետային լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
|
Երեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո.2026 թվականին Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեին (ՊԵԿ) հատկացումները կավելանան 23 մլրդ դրամով ՝ հասնելով 139 մլրդ դրամի։ Այդ մասին հոկտեմբերի 28-ին խորհրդարանում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական լսումների ժամանակ հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
|
Երեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հոկտեմբերի 28-ին հրավիրված համատեղ նիստում ներկայացրել է նախարարության 2026 թվականի ծրագրերն ու դրանց համար նախատեսված ֆինանսական միջոցները:
|
Երեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո. Տնտեսության զարգացումն ընթանում է դրական հունով։ Այդ մասին հոկտեմբերի 28-ին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ Ազգային ժողովի հանձնաժողովներում ՀՀ պետական բյուջեի նախագծի շուրջ լսումներում:
|
Երեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո.Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում Կարեն Ղալեչյանը ձիավարության ու բնության սիրահարների համար ստեղծել է յուրահատուկ վայր՝ Երամակը։
|
Երեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո. Ներկայում Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում ներգրավված է շուրջ 55 հազար ինժեներ և ծրագրավորող: Այդ մասին հոկտեմբերի 28-ին ԱԺ հանձնաժողովներում քննարկումների ժամանակ հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
|
Երեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո. Հոկտեմբերի 23-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը յուրօրինակ համերգային ծրագրով մեկնարկեց «Սիմֆոնիկ անտառ» նախագիծը։ Այս նախագծի շրջանակում, որպես հավերժ կյանքի խորհրդանիշ, Հայաստանում շուտով կտնկվի «Սիմֆոնիկ անտառ»։ Այս նախագծով նաև նվագախումբը տոնելու է իր հոբելյանական 20-րդ համերգաշրջանը:
|
Երեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո. Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը բյուջետային հատկացումները 2026 թվականին կկազմեն 31,2 մլրդ դրամ։ Այդ մասին հոկտեմբերի 28-ին հայտարարել է գերատեսչության ղեկավար Մխիթար Հայրապետյանը՝ Ազգային ժողովի հանձնաժողովներում ՀՀ պետական բյուջեի նախագծի լսումների ժամանակ ։
|
Երկուշաբթի, 27 Հոկտեմբերի 2025,
|
Երկուշաբթի, 27 Հոկտեմբերի 2025,
|
Երկուշաբթի, 27 Հոկտեմբերի 2025,
|
Երկուշաբթի, 27 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո.2025 թվականի հունվար-սեպտեմբերին Եվրամիության երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմել Է 2,9 մլրդ դոլար։ Այդ մասին հոկտեմբերի 27-ին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ Ազգային ժողովում բյուջետային լսումների ժամանակ։
|
Երկուշաբթի, 27 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո. 2025թ․-ի ավարտը խոստանում է շա՜տ անակնկալներ, եթե վճարեք Idram&IDBank հավելվածով․ միանգամից մի քանի արշավ, որոնք ձեզ լիքը idcoin-եր են բերելու։
|
Երկուշաբթի, 27 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո.Եվրոպական միությունը Հայաստանին 2,9 մլն եվրո է հատկացրել հայկական կոնյակին առնչվող խնդիրները լուծելու համար: Հոկտեմբերի 27-ին այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովներում ՀՀ պետական բյուջեի նախագծի շուրջ լսումների ժամանակ։
|
Երկուշաբթի, 27 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո.Հայաստանի կապի օպերատորների քառյակը 2025 թվականի հունվար-սեպտեմբերին պետբյուջե է վճարել 30.7 մլրդ դրամ (80.4 մլն դոլար) ՝ տարեկան 10% աճով (մեկ տարի առաջ 9.1% անկման դիմաց)։ Այդ մասին են վկայում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները, որոնց համաձայն, այդ գումարից 8.3 մլրդ դրամը ստացվել է ուղղակի հարկերի գծով (այդ թվում ՝ շահութահարկ, եկամտահարկ) և 14.2 մլրդ դրամը ՝ ԱԱՀ։
|
Երկուշաբթի, 27 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո.2026 թվականի հունվարի 1-ից բանկային քարտերի վրա հետվճարից կարող են օգտվել ոչ միայն կենսաթոշակառուները, այլև Հայաստանի բոլոր քաղաքացիները։ Այդ մասին հոկտեմբերի 27-ին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ԱԺ հանձնաժողովներում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։
|
Երկուշաբթի, 27 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո. Ռուսաստանի Դաշնության կողմից օտարերկրացիների, այդ թվում ՝ ԵԱՏՄ երկրներից, գտնվելու համար սահմանված սահմանաչափը հակասում է Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի շրջանակներում հաստատված կարգավորումներին: Այդ մասին հոկտեմբերի 27-ին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Ազգային ժողովի հանձնաժողովներում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ լսումների ժամանակ։
|
Երկուշաբթի, 27 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո. Արդշինբանկը կրկին դարձել է Հայաստանի խոշորագույն հարկատուն ուղղակի հարկերի գծով՝ պետբյուջե վճարելով 32.3 մլդ դրամ։ Անուղղակի հարկերի և այլ հարկերի և վճարների գծով 2 մլդ դրամի մուտքերի ներառմամբ Արդշինբանկի ընդհանուր հարկային վճարները կազմել են 34.3 մլրդ դրամ, ներառյալ 2.4 մլրդ դրամ հարկային մուտքեր Արդշինինվեստբանկից, որը 2025 թվականի ապրիլի 21-ից միացել է Արդշինբանկին։
|
Երկուշաբթի, 27 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո.Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 103.1% (2024թ.նույն ժամանակահատվածի 102.9% - ի դիմաց)։
|