Եսայան եղբայրները մտադիր են գնել VEON-ի բիզնեսը Հայաստանում
 Երկուշաբթի, 8 Հունիսի 2020,

Արմինֆո. Կապի եւ ինտերնետի ծառայություններ մատուցող համաշխարհային առաջատար մատակարար VEON-ը հաստատում է Team LLC-ի հետ բանակցելու փաստը՝ Հայաստանում իր բիզնեսի հնարավոր վաճառքի վերաբերյալ:

Նախարար․ 2019 թ․ արդյունքներով ՀՆԱ կառուցվածքում բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնաբաժինը կազմել է ընդամենը 2,4%
 Երկուշաբթի, 8 Հունիսի 2020,

Արմինֆո. ՀՀ ՀՆԱ կառուցվածքում բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնաբաժինը 2019 թվականի արդյունքներով կազմել է ընդամենը 2,4%: Այս մասին հունիսի 8-ին ՀՀ ԱԺ տնտեսական եւ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասել է  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ։ Նա նշել է, որ 2018 թվականի արդյունքներով ՀՆԱ-ում ոլորտի մասնաբաժինը կազմել է մոտ 2 տոկոս ։ <Սա վատ ցուցանիշ չէ, բայց հաշվի առնելով Հայաստանի ներուժը՝ մենք կարող էինք ավելի բարձր արդյունքներ ունենալ>, - ընդգծել է նա: Մասնավորապես, նախարարը տեղեկացրել է, որ նախորդ տարվա արդյունքներով ոլորտի շրջանառությունը կազմել է 320 մլն դրամ, որն ավելի է տարեկան վաղեմության ցուցանիշից 30% - ով ։

S&P Global Ratings-ը վերահաստատել է Ամերիաբանկին շնորհած B+/B վարկանիշը` «կայուն» հեռանկարով
 Երկուշաբթի, 8 Հունիսի 2020,

Արմինֆո. Ամերիկյան հեղինակավոր S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Ամերիաբանկին շնորհած B+/B երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշը` «կայուն» հեռանկարով:

 Երկուշաբթի, 8 Հունիսի 2020,

Արմինֆո.

Առաջիկայում կառավարության հաստատմանը կներկայացվի Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
 Երկուշաբթի, 8 Հունիսի 2020,

Արմինֆո. Առաջիկայում կառավարության հաստատմանը կներկայացվի կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը։ Այս մասին հունիսի 8-ին խորհրդարանական հանձնաժողովներում 2019 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ նախնական հաշվետվության շուրջ լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Կադաստրի կոմիտեի նախագահ․ Մշակվել է անշարժ գույքի գնահատման հաշվիչ
 Երկուշաբթի, 8 Հունիսի 2020,

Արմինֆո. Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից մշակվել է անշարժ գույքի գնահատման հաշվիչ, որով կկարգավորվեն գույքահարկի հաշվարկման ժամանակ շուկայական գների կիրառման հետ կապված հարցերը: Այս մասին հունիսի 8-ին խորհրդարանական հանձնաժողովում ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման շուրջ  նախնական լսումների ժամանակ հայտնել է  Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը։

 Երկուշաբթի, 8 Հունիսի 2020,

Արմինֆո.

Մշակող արդյունաբերությունն անդրադարձել է Հայաստանի արդյունաբերական հատվածի աճի տեմպերի վրա
 Երկուշաբթի, 8 Հունիսի 2020,

Արմինֆո. Մշակող արդյունաբերության բացասական միտումը 2020 թվականի հունվար - ապրիլ ամիսներին ազդել է Հայաստանի արդյունաբերական հատվածի աճի տեմպերի վրա ։ Ինչպես վկայում են ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի արդյունաբերական արտադրության ծավալը, 2019թ.նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 4.2%- ով (նախորդ տարվա 4,5% աճի դիմաց)՝ կազմելով 585.2 մլրդ դրամ ($1.2 մլրդ): Իսկ միայն ապրիլին ոլորտն արձանագրել է 9,2% անկում ՝ մինչև 135 մլրդ դրամ (275.8 մլն դոլար) ։

ՀԿԵ-ն արդիականացնում է շարժակազմը
 Երկուշաբթի, 8 Հունիսի 2020,

Արմինֆո.  ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը մշտական կապի մեջ է ՀԿԵ, ՌԵՈւ և ՌԴ տրանսպորտի նախարարության հետ։ Այս մասին հուլիսի 8-ին ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Նրա խոսքով ՝ գործընկերների կողմից կան որոշ առաջարկներ։ Սակայն, ինչպես նշել է Պապիկյանը, այդ առաջարկները պետք է համապատասխանեն հայկական պետության շահերին, երկաթուղային տրանսպորտի զարգացման եւ ֆինանսական ռեսուրսների ներգրավման տեսլականին: Աշխատանքներ են տարվում նաև էկոնոմիկայի նախարարության հետ ՝ հասկանալու համար ներդրումների ծավալներն ու ժամկետները ։ ՀԿԵ գործընկերների հետ քննարկվել է շարժակազմի արդիականացման հարցը, և, ինչպես սպասվում է, առաջիկա տարիներին այդ տեխնիկան կհամալրի ընկերության պարկը: Մասնավորապես, պետք է փոխարինվեն Բաթումի ուղղությամբ շարժակազմերը, և բացի Երևան-Գյումրի արագընթաց գնացքից, ՀԿԵ-ն պետք է համալրվի նոր վագոններով։

Հայ մասնագետները հնարավորություն կունենան ներգրավվել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրում
 Երկուշաբթի, 8 Հունիսի 2020,

Արմինֆո. Հայաստանը հրաժարվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի երկարաձգման ծրագրի իրականացման համար տրամադրված ռուսական վարկի մնացած մասից ։ Այս մասին հուլիսի 8-ին ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

<Արմսվիսբանկ> ՓԲԸ-ն երկրորդ տարին շարունակ արժանանում է <2019թ-ի Հայաստանում ամենաակտիվ թողարկող բանկ> մրցանակին
 Երկուշաբթի, 8 Հունիսի 2020,

Արմինֆո. ՎԶԵԲ-ի առևտրի ֆինանսավորման ծրագրի (TFP) շրջանակում իրականացվող ամենամյա հեղինակավոր մրցանակաբաշխության արդյունքներով «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն երկրորդ տարին շարունակ արժանանում է «2019թ-ի Հայաստանում ամենաակտիվ թողարկող բանկ» մրցանակին:

 Երկուշաբթի, 8 Հունիսի 2020,

Արմինֆո.

ՏՄՊՊՀ. Հայաստանում բժշկական դիմակներ կարելի է ձեռք բերել հատը՝ 100 դրամով
 Երկուշաբթի, 8 Հունիսի 2020,

Արմինֆո.Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ավարտում է շուկայում ալկոգելին, դիմակներին եւ ձեռնոցներին առնչվող իրավիճակի ուսումնասիրությունը: Այդ մասին հունիսի 8-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը։

ՀԾԿՀ. Էլեկտրաէներգիայի սակագները Հայաստանում չեն բարձրանա, առնվազն, մինչեւ 2021թվի փետրվարի 1-ը
 Երկուշաբթի, 8 Հունիսի 2020,

Արմինֆո.Էլեկտրաէներգիայի սակագները Հայաստանում չեն բարձրանա, առնվազն, մինչեւ 2021թվի փետրվարի 1-ը: Այդ մասին հունիսի 8-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

"Վեոլիա Ջուր" ընկերությունը կարգավորչին ջրամատակարարման ծառայությունների սակագների վերանայման հայտ կներկայացնի
 Երկուշաբթի, 8 Հունիսի 2020,

Արմինֆո. Մինչեւ 2020 թվականի օգոստոսի 10-ը "Վեոլիա Ջուր" ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ) ջրամատակարարման ծառայությունների սակագների վերանայման հայտ կներկայացնի:

ՀԾԿՀ. Գազի սակագները Հայաստանի սպառողների որոշ խմբերի համար մի փոքր կբարձրանան
 Երկուշաբթի, 8 Հունիսի 2020,

Արմինֆո. Հայաստանի որոշ սպառողների համար գազի սակագները մի փոքր կբարձրանան։ Այդ մասին հունիսի 8-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է նոր հեռահար ծառայություն՝ դրամական փոխանցումների ստացում Telcell վճարային տերմինալների միջոցով
 Երկուշաբթի, 8 Հունիսի 2020,

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է նոր հեռահար ծառայություն՝ արագ դրամական փոխանցումների ստացում Բանկի քարտերին` Telcell վճարային տերմինալների միջոցով: 

 Երկուշաբթի, 8 Հունիսի 2020,

Արմինֆո.

Նախարար. Կառավարության քաղաքականությունը նպատակաուղղված է տնտեսության կառուցվածքի փոփոխությանը
 Երկուշաբթի, 8 Հունիսի 2020,

Արմինֆո. Հայաստանի կառավարության քաղաքականությունը նպատակաուղղված է տնտեսության կառուցվածքի փոփոխությանը։ Այդ մասին հունիսի 8-ին հայտարարել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին նախնական հաշվետվության քննարկման ժամանակ։

Մրցույթ. #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares
 Ուրբաթ, 5 Հունիսի 2020,

Արմինֆո.

Արտ. փոխարժեքները
16.03.2026
RUB4.66-0.02
USD377.41-0.13
EUR432.960.26
GBP500.790.17
CAD275.64-0.42
JPY23.700.01
CNY54.760.00
CHF478.76-0.41