ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard- ն առաջարկում են վճարել անհպում քարտերով մինչև 20.000 ՀՀ դրամ ՝ առանց PIN կոդ մուտքագրելու
 Հինգշաբթի, 7 Մայիսի 2020,

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգն ավելացրել են անհպում քարտերի վճարումների առավելագույն չափը` 10.000 ՀՀ դրամից մինչև 20.000 ՀՀ դրամ` առանց PIN կոդի մուտքագրման անհրաժեշտության:

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն Եվրոպական ներդրումային բանկի կողմից ընտրվել է «Մասնավոր հատվածի ֆինանսավորում ՓՄՁ-ների և միջ-կապերի համար» ծրագրի գործընկեր
 Հինգշաբթի, 7 Մայիսի 2020,

Արմինֆո.«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն Եվրոպական ներդրումային բանկի կողմից  ընտրվել է «Մասնավոր հատվածի ֆինանսավորում ՓՄՁ-ների և միջ-կապերի համար» ծրագրի 3-րդ փուլի  գործընկեր ֆինանսական կառույց:

ԵՏՀ որոշմամբ՝ մինչև սեպտեմբերի 30-ը մաքսատուրքից ազատվելու են, հիմնականում, բժշկական նշանակության որոշ ապրանքներ
 Հինգշաբթի, 7 Մայիսի 2020,

Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում որոշ ապրանքների ներմուծումը Եվրասիական տնտեսական միության տարածք ազատվել է մաքսատուրքից:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱԶԲ-ի հետ ԿԶԵՀ-ի դրամաշնորհի տրամադրման շուրջ համաձայնագրի ստորագրմանը
 Հինգշաբթի, 7 Մայիսի 2020,

Արմինֆո. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել "Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կատարելագործում" ծրագրի շրջանակում Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) դրամաշնորհային միջոցների տրամադրման շուրջ համաձայնագրի ստորագրմանը Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) հետ:

Սուրեն Պապիկյան Օրակարգում ԱԷԿ-ի կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարց դեռևս  չկա
 Հինգշաբթի, 7 Մայիսի 2020,

Արմինֆո. Այս փուլում օրակարգում դեռևս չկա Հայկական ատոմային էլեկտրակայանում (ՀԱԷԿ) արտադրվող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը ։ Այս մասին մայիսի 7-ին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ՝ էլեկտրաէներգիայի սակագինը 4 դրամով բարձրացնելու մասին հարցին ։

Համավարակից հետո Հայաստանը մտադիր է ավելի առարկայական բանակցություններ վարել<Շանսի – Նաիրիտ> ՀՁ-ի զարգացման հարցի շուրջ
 Հինգշաբթի, 7 Մայիսի 2020,

Արմինֆո.<Մենք ցանկանում ենք, որ ՀՀ մասնակցությունը<Շանսի – Նաիրիտ>ՀՁ - ի բաժնետերերի թվում խորհրդանշական բնույթ չկրի, այլ՝ տնտեսապես շահավետ լինի>, - մայիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

 Հինգշաբթի, 7 Մայիսի 2020,

Արմինֆո.

Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները կստանան պետական աջակցություն
 Հինգշաբթի, 7 Մայիսի 2020,

Արմինֆո. Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները կստանան պետական աջակցություն: ՀՀ կառավարությունը մայիսի 7-ի նիստում հաստատել է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների աջակցությանն ուղղված միջոցառումների 17-րդ փաթեթը:

Beeline-ում սմարթֆոնների վաճառքի ակցիաները շարունակվում են
 Հինգշաբթի, 7 Մայիսի 2020,

Արմինֆո. Beeline-ը հայտարարում Xiaomi Redmi 8 սմարթֆոնների վաճառքի ակցիայի երկարաձգման մասին։ Մինչև 2020 թ. հունիսի 30-ը Xiaomi Redmi 8 սմարթֆոն գնելու դեպքում հաճախորդները կստանան նվեր՝ 10 000 դրամ քեշբեք (cashback) հաշվին՝ «Սմարթ 1500» կանխավճարային փաթեթով։

Հայաստանում աղբավայրերի կոնսերվացման միջոցառումների ծրագիր է մշակվում
 Հինգշաբթի, 7 Մայիսի 2020,

Արմինֆո.Հայաստանում աղբավայրերի կոնսերվացման միջոցառումների ծրագիր է մշակվում։ Այս մասին մայիսի 7-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Կառավարություն-օբյեկտներ-շինարարություն 2020 թ․ Հայաստանում կսկսվի կրթության եւ առողջապահության օբյեկտների շինարարության եւ արդիականացման ծրագրի իրականացումը
 Հինգշաբթի, 7 Մայիսի 2020,

Արմինֆո.2020 թվականին Հայաստանում կսկսվի կրթության, առողջապահության, մշակույթի եւ սպորտի օբյեկտների շինարարության եւ արդիականացման՝ մասշտաբով և  ֆինանսավորման ծավալով աննախադեպ ծրագրի իրականացումը: Այս մասին մայիսի 7-ին կառավարության նիստում հայտնել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը։

ՏԿԵ նախարարությունն ակնկալում է Չինաստանի դեսպանի աջակցությունը "Հյուսիս-Հարավ" ճանապարհի կապալառուի աշխատանքի վերսկսման հարցում
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2020,

Արմինֆո. Ալինա Հովհաննիսյան: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նամակ է հղել ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին' "Հյուսիս-Հարավ" շինարարական նախագծի կապալառու չինական "Սինոհիդրո" ընկերության երկրից հեռանալուն առնչվող իրավիճակի կապակցությամբ: Այդ մասին մայիսի 6-ին հայտարարել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ։

Կառավարությունը Երևանի քաղաքապետարանին կաջակցի նոր տրանսպորտային միջոցների ձեռք բերման խնդրի լուծման հարցում
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2020,

Արմինֆո. Կառավարությունը կաջակցի Երևանի քաղաքապետարանին նոր տրանսպորտային միջոցների ձեռք բերման խնդրի լուծման հարցում։ Այդ մասին մայիսի 6-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է փոխվարչապետը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին։

Փոխվարչապետ. Ավիացիայի ոլորտում մեր գլխավոր նպատակը եվրոպական եւ միջազգային չափանիշներին համապատասխանելն է
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2020,

Արմինֆո. Ալինա Հովհաննիսյան: Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) զեկույցում Հայաստանի ավիացիոն ոլորտում հայտնաբերված թերությունները վերաբերում են տասնամյակներ շարունակ կուտակված թերություններին եւ խնդիրներին, այլ ոչ թե միայն վերջին տարիներին: Այդ մասին մայիսի 6-ին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Այս համատեքստում նա ընդգծել է, որ Քաղավիացիայի կոմիտեն բացահայտված թերությունները վերացնելու համար նախաձեռնել է խիստ միջոցներ, որոնք գերատեսչության կողմից տարիներ շարունակ չեն իրականացվել։

 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2020,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2020,

Արմինֆո.

Հայաստանում միգրացիայի բացասական սալդոն 2020թ. առաջին եռամսյակի արդյունքներով կրճատվել է 19,3% - ով  
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2020,

Արմինֆո.Հայաստանում միգրացիոն բացասական սալդոն 2020թ. առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 983 մարդ, ինչը 19,3% - ով պակաս է տարեկան վաղեմության ցուցանիշից, իսկ 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ անկումը գրանցվել է 20,9%  մակարդակում: Այս մասին են վկայում ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները։

 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2020,

Արմինֆո.

Համաշխարհային բանկն օժանդակում է Հայաստանում սոցիալական աջակցության նորարարական ծրագրին
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2020,

Արմինֆո. Այսօր Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնoրեն Սիլվի Բոսութղոն և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի (ՀՍԱԱ) նախագահ Միրա Անտոնյանը ստորագրեցին «Հայաստանում սոցիալական ինտեգրման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագրի դրամաշնորհային համաձայնագիրը։ Ծրագրի ֆինանսավորումն տրամադրել է Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամը (JSDF)՝ 2,7 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ եռամյա դրամաշնորհի ձևաչափով։

 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2020,

Արմինֆո.

Արտ. փոխարժեքները
16.03.2026
RUB4.66-0.02
USD377.41-0.13
EUR432.960.26
GBP500.790.17
CAD275.64-0.42
JPY23.700.01
CNY54.760.00
CHF478.76-0.41