Երկուշաբթի, 4 Մայիսի 2020,
Արմինֆո. Սինգապուրի եւ ՀՀ-ի միջեւ ապրանքների, ծառայությունների եւ ներդրումների ազատության շուրջ համաձայնագրի վավերացումից հետո Հայաստանը կկարողանա օգտվել արտոնություններից՝ առայժմ միայն ծառայությունների մասով: Այդ մասին հաղորդել է էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ։
|
Երկուշաբթի, 4 Մայիսի 2020,
Արմինֆո. Համաշխարհային բանկի (ՀԲ) կանխատեսումները Հայաստանի ՀՆԱ-ի վերաբերյալ 2020 թվականի համար ավելի բարվոք են թվում, քան՝ հարևան երկրների և ԵԱՏՄ-ի վերաբերյալ: Ինչպես վկայում են ՀԲ-ի "Պայքար COVID-19-ի դեմ: Տնտեսական հեռանկարը Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում" (Fighting Covid-19. ECA Economic update) տնտեսական զեկույցի տվյալները, 2020 թվականին Հայաստանում ՀՆԱ-ի աճը կկազմի 1,7 տոկոս (բազային սցենարով), մինչդեռ Վրաստանում սպասվում Է ՀՆԱ-ի 0,1 տոկոս աճ, Թուրքիայում ՝ ՀՆԱ-ի 0,5 տոկոս աճ, իսկ Ադրբեջանում կանխատեսվում է ՀՆԱ-ի 0,2 տոկոս անկում:
|
Երկուշաբթի, 4 Մայիսի 2020,
Արմինֆո. Հայաստանը հակաճգնաժամային դրամաշնորհի համար դիմել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամին (ԿԶԵՀ)։ Այդ մասին մայիսի 4-ին հաղորդել է էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ։
|
Երկուշաբթի, 4 Մայիսի 2020,
Արմինֆո.Հետկորոնավիրուսյան շրջանում, Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) նախնական կանխատեսման համաձայն, Հայաստանում գործազուրկների թիվը կավելանա 40 հազարով, իսկ գործազրկության մակարդակը 17,7 տոկոսից կաճի մինչեւ 19 տոկոս: Այդ մասին մայիսի 4-ին ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը։
|
Երկուշաբթի, 4 Մայիսի 2020,
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է մասնակցել ՀՀ Կառավարության կողմից կազմակերպված՝ COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումներին և մեկնարկել է 10-րդ միջոցառման միանվագ աջակցության գումարների վճարման գործընթացը:
|
Երկուշաբթի, 4 Մայիսի 2020,
Արմինֆո.Կորոնավիրուսի համաճարակը աշխատանքային նոր կանոններ թելադրեց նաև բանկային համակարգի համար։ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն առաջիններից էր, որ օպերատիվ արձագանքեց երկրում ստեղծված իրավիճակին՝ ներկայացնելով լուծումներ, որոնք դարձան «շտապ օգնություն» բանկի գործընկերների համար։
|
Երկուշաբթի, 4 Մայիսի 2020,
|
Երկուշաբթի, 4 Մայիսի 2020,
Արմինֆո.Արդշինբանկի 300 միլիոն դոլար ծավալով եվրոպարտատոմսերի թողարկումը կապիտալի միջազգային շուկայում ճանաչվել է Եվրոպայում լավագույնը իր տեսակի մեջ և «Տարվա գործարք» մրցանակին է արժանացել Financial Times Group-ի համաշխարհային առաջատար The Banker բիզնես ամսագրի կողմից:
|
Երկուշաբթի, 4 Մայիսի 2020,
Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում արձանագրվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 51 դեպք:
|
Երկուշաբթի, 4 Մայիսի 2020,
Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Կոտայքի, Լոռու և Տավուշի մարզեր կատարած աշխատանքային այցի շրջանակում փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի և մարզպետների ուղեկցությամբ հետևել է մի շարք ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների ընթացքին։
|
|
|
Շաբաթ, 2 Մայիսի 2020,
Արմինֆո.Ստարտափների, նոր տեխնոլոգիաների զարգացման համար էական է ինչպես կրթական համակարգն, այնպես էլ համապատասխան միջավայրի ու պայմանների ստեղծումը: Այս մասին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ասել է հայկական ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչների հետ «Ստարտափները կորոնավիրուսից հետո» թեմայով հեռավար զրույցի ժամանակ:
|
Շաբաթ, 2 Մայիսի 2020,
Արմինֆո. Հայաստանի կառավարությունը պետք է աշխատի երկարաժամկետ հեռանկարով՝ չսահմանափակվելով իրավիճակային, այսրոպեական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերով։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել < Իմ քայլը> խմբակցությունից ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Պապոյանը։
|
Շաբաթ, 2 Մայիսի 2020,
Արմինֆո. <Գազպրոմ Արմենիա> ընկերության, իսկ ավելի ճիշտ՝ <Գազպրոմ>-ի հայտը Հայաստանի համար գազի սակագնի բարձրացման վերաբերյալ անտեղի է և անընդունելի։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։
|
Ուրբաթ, 1 Մայիսի 2020,
Արմինֆո.Ապրիլի 30-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Հայաստանյան գրասենյակի ղեկավար և Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Յելենա Միլոշևիչը հեռահար կարգով ստորագրեցին ՊՀԾ 2019-2024թթ. Հայաստանի ազգային ռազմավարության պլանի կատարմանն ուղղված փոխըմբռնման հուշագիր։
|
Հինգշաբթի, 30 Ապրիլի 2020,
Արմինֆո. "Առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանի գյուղատնտեսությունը դրսեւորել է դրական միտում՝ ցույց տալով մոտ 4 տոկոս աճ, հուսով եմ, որ այդ դինամիկան կպահպանվի նաև մինչև տարեվերջ", - հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը "Ինչպես են գործերը ԵԱՏՄ երկրների պարենային անվտանգության առնչությամբ" թեմայով տեսակամրջի ժամանակ՝ պատասխանելով Արմինֆո-ի թղթակցի հարցին:
|
Հինգշաբթի, 30 Ապրիլի 2020,
Արմինֆո.Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ մենք շփվում, աշխատում ենք հեռավար։ Սա մարտահրավեր էր ոչ միայն ամեն օր սովորականի պես աշխատանքի գնացող, խանութում առաջին անհրաժեշտության ապրանքներ գնող մարդու, այլ նաև տարբեր բնագավառներում սպասարկում իրականացնող տնտեսվարողների համար։
|
Հինգշաբթի, 30 Ապրիլի 2020,
Արմինֆո.ԵԱՏՄ-ում պարենային ապահովության մասով ոչ մի տագնապ չկա։ Այդ մասին հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը՝ "Ինչպես են գործերը ԵԱՏՄ երկրների պարենային անվտանգության առնչությամբ" թեմայով տեսակամրջի ընթացքում։
|
Հինգշաբթի, 30 Ապրիլի 2020,
Արմինֆո.Սահմանափակող միջոցները չեն անդրադառնա ԵԱՏՄ արտահանման դինամիկայի վրա։
|
Հինգշաբթի, 30 Ապրիլի 2020,
Արմինֆո. Հայաստանի համար ճգնաժամային ժամանակը վկայում է այն մասին, որ մեզ պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել հողային բարեփոխումներին, եւ շրջանառության մեջ դնել շուրջ 200 հազար հա վարելահող, որն այսօր չի մշակվում:
|