Հայաստանի արդյունաբերությունը տարին ավարտել է անկումով
 Ուրբաթ, 5 Փետրվարի 2021,

Արմինֆո.2020 թվականը Հայաստանի արդյունաբերությունը ավարտել է բացասական թրենդով։ Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն ՝ երկրում արդյունաբերական արտադրությունը մեկ տարում կրճատվել է 0,9 տոկոսով ՝ բացարձակ թվերով կազմելով 2.070 տրլն դրամ ($4.2 մլրդ) ՝ 2019 թվականին գրանցված 9% աճի դիմաց ։

Հայ-ռուսական առևտրատնտեսական փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ են քննարկել ՌԴ դեսպանը և Հայաստանի էկոնոմիկայի նախարարը  
 Ուրբաթ, 5 Փետրվարի 2021,

Արմինֆո.Ռուս - հայկական առևտրատնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ է քննարկվել  նախօրեին  Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի և ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հանդիպման ընթացքում:

Համաշխարհային բանկը 7,4 միլիոն դոլար լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրի Հայաստանին՝ առողջապահական համակարգի հզորացման համար
 Ուրբաթ, 5 Փետրվարի 2021,

Արմինֆո. «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի 7,4 միլիոն դոլար գումարով լրացուցիչ ֆինանսավորումը, որը հաստատվել է Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների կողմից, կնպաստի Հայաստանի առողջապահական համակարգի հակազդեցությանը կորոնավիրուսային հիվանդությանը (COVID-19) և հնարավոր ապագա համավարակներին, այդ թվում՝ դեպքերի վարման և ինտենսիվ թերապիայի հետ կապված հիվանդանոցային կարողություններին։

Փորձագետ. 2021-2024 թվականներին Հայաստանում զբոսաշրջության ոլորտի վերականգնման համար անհրաժեշտ է առնվազն կրկնապատկել զբոսաշրջային այցելությունների թիվը
 Ուրբաթ, 5 Փետրվարի 2021,

Արմինֆո.  Հայաստանում զբոսաշրջության ոլորտի վերականգնման համար անհրաժեշտ է 2021-2024 թվականներին առնվազն կրկնապատկել զբոսաշրջային այցելությունների քանակը։ Նման տեսակետ է հայտնել Զբոսաշրջության հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

Նիկոլ Փաշինյան. Հուսով ենք, որ ընթացիկ տարին արգասաբեր կլինի ԵԱՏՄ երկրների ինտեգրացիայի զարգացման տեսանկյունից  
 Ուրբաթ, 5 Փետրվարի 2021,

Արմինֆո. Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ուլուկբեկ Մարիպովը, ինչպես նաև ԵԱՏՄ-ում դիտորդ պետությունների կառավարությունների ղեկավարները՝ Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլահ Արիպովը, հեռահար կարգով՝ Կուբայի Հանրապետության վարչապետ Մանուել Կրուսը և Մոլդովայի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Աուրելի Չոկոն, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

2021թ. հունվարին Հայաստանում սպառողական գներն աճել են 2,2%-ով տարեկան 4,5% գնաճի պայմաններում  
 Ուրբաթ, 5 Փետրվարի 2021,

Արմինֆո.Հայաստանի սպառողական շուկայում 2021 թվականի հունվարին գրանցվել է 2.2 տոկոս գնաճ, տարեկան 4,5 տոկոս գնաճի պայմաններում (2021 թվականի հունվարին՝ 2020թ. Հունվարի համեմատ)՝ զգալիորեն գերազանցելով մեկ տարվա վաղեմության գնաճը՝ ամսական 1.3 տոկոս և տարեկան 0,2 տոկոս։

Որպես կառավարության հակաճգնաժամային միջոցառում՝ Հայաստանում ձեռնամուխ կլինեն արդյունաբերական կանեփի արտադրությանը  
 Հինգշաբթի, 4 Փետրվարի 2021,

Արմինֆո.2021 թվականին Հայաստանում հակաճգնաժամային ծրագրերի ուղղություններից մեկը կլինի գյուղատնտեսության ոլորտում բարձր ավելացված արժեք ստեղծող նոր մշակաբույսերի աճեցման և վերամշակման համար անհրաժեշտ նախապայմանների ապահովումը։ Այդ մասին փետրվարի 4-ին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

 Հինգշաբթի, 4 Փետրվարի 2021,

Արմինֆո.

ԵՏՀ Կոլեգիան մշակել է Օրգանական գյուղատնտեսության զարգացման ճանապարհային քարտեզ
 Հինգշաբթի, 4 Փետրվարի 2021,

Արմինֆո.  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի աշխատանքի առաջնահերթություններից մեկը օրգանական գյուղատնտեսության զարգացումն է: Այս մասին Նուր Սուլթանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամների (նախարարների) մամուլի ասուլիսի ժամանակ՝ նվիրված <Եվրասիական տնտեսական ինտեգրացիա.նոր հնարավորություններ քաղաքացիների և բիզնեսի համար> թեմային, հայտարարել է Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով  Կոլեգիայի անդամ Արտակ Քամալյանը։

ԵՏՀ Կոլեգիայի անդամ․ 2020 թ․ 11 ամսվա ընթացքում ԵԱՏՄ-ում փոխադարձ առեւտուրը կրճատվել է 11%-ով
 Հինգշաբթի, 4 Փետրվարի 2021,

Արմինֆո.  Համավարակով պայմանավորված սահմանափակումները բացասաբար են ազդել ԵԱՏՄ-ում փոխադարձ առեւտրի ծավալների վրա, ինչը կապված էր ամենից առաջ տրանսպորտային հաղորդակցության խափանումների հետ: Այս մասին Նուր Սուլթանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամների (նախարարների) մամուլի ասուլիսի ժամանակ՝ նվիրված <Եվրասիական տնտեսական ինտեգրացիա.նոր հնարավորություններ քաղաքացիների և բիզնեսի համար> թեմային, հայտարարել է  ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Սերգեյ Գլազևը:

Ֆիննախ․ Հայաստանի պետական պարտքը տարեվերջին կմոտենա 8.9 մլրդ դոլար նշագծին
 Հինգշաբթի, 4 Փետրվարի 2021,

Արմինֆո. Հայաստանի պետական պարտքը 2021 թվականի վերջին կմոտենա 8.9 մլրդ դոլար, իսկ կառավարության պարտքի դեպքում ՝ 8.5 մլրդ դոլար նշագծին։ Այդ մասին, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնել է Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

IDBank-ը ժամկետից շուտ ավարտել է 2021 թվականի առաջին տրանշի պարտատոմսերի  տեղաբաշխումը
 Հինգշաբթի, 4 Փետրվարի 2021,

Արմինֆո.AMANLBB2CER7 ծածկագրով դոլարային պարտատոմսերի հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխումը նախատեսվածից շուտ է ավարտվել։

Փորձագետ․ Բացի Ջուլֆայի հանգույցի ապաշրջափակումից, Հայաստանն Իրանի հետ տրանսպորտային կապեր ստեղծելու այլ հնարավորություններ էլ ունի
 Հինգշաբթի, 4 Փետրվարի 2021,

Արմինֆո. Նոյեմբերի 9-10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրումից և դրան հաջորդած հայտարարությունից հետո հաղորդակցության հարցերն առաջին պլան են մղվել ՝ ստվերում թողնելով աշխարհաքաղաքական և ռազմավարական հարցերը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը: Այս մասին Արմինֆո-ի հետ զրույցում ասել է փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Արա Մարջանյանը։

 Հինգշաբթի, 4 Փետրվարի 2021,

Արմինֆո.

Փոխվարչապետ.  Կառավարությունը մտադիր է մինչեւ առաջին կիսամյակի ավարտը 1 տոկոսով ավելացնել ՀՆԱ - ի ծավալները  
 Հինգշաբթի, 4 Փետրվարի 2021,

Արմինֆո.Հայաստանի կառավարությունը մտադիր է մինչև առաջին կիսամյակի ավարտը 1%- ով ավելացնել ՀՆԱ-ի ծավալները։ Այդ մասին փետրվարի 4-ին կառավարության նիստում հայտարարել Է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը ներկայացրել է տնտեսական արձագանքման եւ գործողությունների նախնական պլանի ծրագիրը։

Կառավարությունը մտադիր է վերադառնալ "Ամուլսար" հանքավայրի յուրացման ծրագրի քննարկմանը  
 Հինգշաբթի, 4 Փետրվարի 2021,

Արմինֆո. ՀՀ կառավարությունը մտադիր է վերադառնալ հանքարդյունաբերության ոլորտի ծրագրերի քննարկումներին: Այդ մասին փետրվարի 4-ին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փոխվարչապետ. "Ճամփորդում եմ առանց COVID-19" ծրագիրը լիարժեք  աշխատում է
 Հինգշաբթի, 4 Փետրվարի 2021,

Արմինֆո. "Ճամփորդում եմ առանց COVID-19" ծրագիրը լիարժեք  աշխատում է: Այդ մասին փետրվարի 4-ին կառավարության նիստում հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Փոխվարչապետ. Միջազգային հարթակներում հայկական սուվերեն բոնդերի հաջող տեղաբաշխումը պետք է ազդակ հանդիսանա  Հայաստանի խոշոր ընկերությունների և բանկերի համար
 Հինգշաբթի, 4 Փետրվարի 2021,

Արմինֆո.Միջազգային հարթակներում հայկական սուվերեն բոնդերի հաջող տեղաբաշխումը պետք է ազդակ հանդիսանա Հայաստանի խոշոր ընկերությունների եւ բանկերի համար:

Նախարար. Քանի դեռ գոյություն ունի պետական բյուջեի դեֆիցիտ, պետական պարտքի աճն անխուսափելի է  
 Հինգշաբթի, 4 Փետրվարի 2021,

Արմինֆո.Հայկական ինքնիշխան եվրապարտատոմսերի հաջող տեղաբաշխումը միջազգային կապիտալի և ներդրողների գնահատականն է Հայաստանում իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությանը։ Այդ մասին փետրվարի 4-ին կառավարության նիստում հայտարարել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Վարչապետ. Հայաստանը տարին սկսել է շատ ուժեղ դրական ազդակով
 Հինգշաբթի, 4 Փետրվարի 2021,

Արմինֆո.Հայաստանը տարին սկսել է շատ ուժեղ դրական ազդակով։ Այդ մասին փետրվարի 4-ին կառավարության նիստում  հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արտ. փոխարժեքները
13.10.2026
RUB4.320.02
USD361.73-0.48
EUR404.67-0.21
GBP479.04-0.16
CAD253.69-0.24
JPY22.880.04
CNY54.04-0.08
CHF434.51-0.26