Հայաստանն ու Շվեդիան քննարկել են մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
 Երեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվուիսթին։

Փաշինյան. նոր ատոմակայանի վերաբերյալ վերջնական որոշումը կրելու է բացառապես տնտեսական բնույթ ՝ հաշվի առնելով գինը և որակը
 Երեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Հայաստանի հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչները էկոնոմիկայի նախարարին են ներկայացրել ոլորտի խնդիրները
 Երեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 29-ին Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի նախաձեռնությամբ մասնակցել է հյուրանոցային ոլորտի ներկայացուցիչների հետ գործարար նախաճաշի։

Փաշինյան. «Պետական կադրային բանկ» ծրագրի հաջորդ փուլը կշարունակվի 2027 թվականին։
 Երեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո։ «Պետական կադրերի բանկ» ծրագրի հաջորդ փուլը կշարունակվի 2027 թվականին։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը DANEX-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության խորացման հեռանկարները
 Երեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո: ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարար Վահան Կոստանյանը Դանիայի գործարարների ասոցիացիայի (DANEX) անդամների հետ քննարկել է Հայաստանի և Դանիայի միջև առևտրատնտեսական համագործակցության խորացման հեռանկարները, և այս համատեքստում՝ DANEX-ի հետ համագործակցության զարգացումը։

Պետական եկամուտների կոմիտեն իրականացնում է ատամնաբուժական ծառայությունների ոլորտի իրազեկվածության բարձրացման և աջակցության ծրագիր
 Երեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) իրականացնում է ատամնաբուժական ծառայությունների ոլորտի իրազեկվածության բարձրացման և աջակցության ծրագիր: Այս մասին նշված է գործակալության հաղորդագրության մեջ:

Հայաստանի խորհրդարանը քննարկել է Դանիական բիզնես ցանցի հետ համագործակցության հնարավորությունը
 Երեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո. Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիանա Մանուկյանը, հանձնաժողովի անդամներ Արթուր Խաչատրյանի, Նարեկ Գրիգորյանի, Հայկ Ֆարմանյանի և Նարեկ Բաբայանի, ինչպես նաև «Հզոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանի հետ հանդիպել է Դանիացի գործարարների ցանցի (DANEX) ներկայացուցիչների հետ։

Լիխաչով. «Ռոսատոմը» համագործակցում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շուրջ
 Երեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո. «Ռոսատոմ» պետական կորպորացիան համագործակցում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շուրջ: Այս մասին հայտարարել է կորպորացիայի գործադիր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

OpenAI-ն պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը ԿԳՄՍՆ-ի հետ՝ ԱԲ կիրառման ոլորտում
 Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանը և Քրիստինա Թաթարյանը հանդիպել են աշխատանքային այցով Հայաստանում գտնվող OpenAI միջազգային թվային հարթակի պատվիրակության անդամներին: Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության պատասխանատու Ալինա Լեոնը, ինչպես նաև OpenAI-ի կրթական, հետազոտական և տեխնիկական թիմերի ներկայացուցիչներ։

ԱՄՀ-ը նշել է Հայաստանի առաջընթացը պետական ներդրումների և ենթակառուցվածքի կառավարման ոլորտում
 Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.  Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հրապարակել է Հայաստանի «Հանրային ներդրումների կառավարման գնահատման (PIMA) թարմացում և կլիմայական հանրային ներդրումների կառավարման գնահատում (C-PIMA)» տեխնիկական աջակցության զեկույցը։

Փոխվարչապետն ընդունել Է ԱՄՀ պատվիրակությանը
 Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանի գլխավորած պատվիրակությանը:

Ֆինանսական գրագիտությունը երեխաների շրջանում․ Idram&IDBank
 Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.  Գիտե՞ք, որ ՏՀԶԿ երկրների 15-ամյա աշակերտների միջինում միայն 11%-ն է դրսևորում ֆինանսական գրագիտության ամենաբարձր՝ 5-րդ մակարդակին համապատասխան կարողություններ։

Հոկտեմբերին ԵՏՀ-ը որոշում կկայացնի Հայաստանի նկատմամբ ռուսական սահմանափակումների վերաբերյալ
 Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Հոկտեմբերին կկայանա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նիստ, որի ընթացքում որոշում կկայացվի հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների վերաբերյալ: Այդ մասին հարցազրույցում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Տեղի են ունեցել նոր հանրային լսումներ՝ ՀԷՑ ՓԲԸ 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի շուրջ
 Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի նոր հանրային լսումը, որը վարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

Էկոնոմիկայի նախարարությունում ընդունել են COEST-ի պատվիրակությանը
 Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արամ Խաչատրյանը, Տիգրան Գասպարյանն ու Լևոն Մովսիսյանը սեպտեմբերի 28-ին ընդունել են ԵՄ Խորհրդի «COEST» աշխատանքային խմբի անդամներին։

Հոկտեմբերի սկզբին Երևանում և Վանաձորում մեկնարկում է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
 Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Հոկտեմբերի 2–4-ը Երևանում՝ Ինժեներական քաղաքում, և Վանաձորում՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, կանցկացվի «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026» (Armenia Engineering Week 2026) ամենամյա միջոցառումների շարքը։

Երեւանում քննարկվել են "Զվարթնոց" և "Շիրակ"օդանավակայանների զարգացմանն առնչվող հարցեր
 Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին, որին ուղեկցում էին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը:

Հայաստանը 7 ամսվա արդյունքներով 1,9%-ով կամ մոտ 15 մլն դոլարով կրճատել է ագրոարտադրանքի արտահանումը
 Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.Հայաստանը 7 ամսվա արդյունքներով ագրոարտադրանքի արտահանումը կրճատել է 1,9 տոկոսով կամ մոտ 15 մլն դոլարով։ Այդ մասին հարցազրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավոր
 Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.Կոնվերս Բանկը որպես գլխավոր հովանավոր (Lead Sponsor) կմասնակցի հոկտեմբերի 8-9-ը Վարշավայում կայանալիք Bank Pekao FI Day & 52nd BACEE International Banking Conference-ին՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկային ասոցիացիայի առանցքային միջազգային միջոցառումներից մեկին։

Հայաստանի բանկերի միությունում ֆինանսատնտեսական հարցեր են քննարկվել ԱՄՀ պատվիրակության հետ
 Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Այսօր Հայաստանի բանկերի միությունում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ՝ պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Տիմանի գլխավորությամբ, ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանի և բանկային համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Արտ. փոխարժեքները
08.10.2026
RUB4.24-0.01
USD361.97-0.35
EUR404.72-0.72
GBP477.76-1.08
CAD253.85-0.80
JPY22.87-0.02
CNY54.00-0.03
CHF434.17-1.05