Հայ արտադրողներն ու վաճառողները մեծացնում են վաճառքների ծավալները մարքեթփլեյսերում
 Չորեքշաբթի, 15 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. 2025 թվականի առաջին ինն ամիսներին Wildberries մարքեթփլեյսում հայ վաճառողների արտահանման ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 164% - ով, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Հայաստանում անշարժ գույքին առնչվող որոշ գործարքներ հնարավոր կլինի իրականացնել էլեկտրոնային ձեւաչափով
 Չորեքշաբթի, 15 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.Հայաստանում անշարժ գույքին առնչվող որոշ գործարքներ հնարավոր կլինի իրականացնել էլեկտրոնային ձեւաչափով։ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը հոկտեմբերի 15-ի նիստում դրական եզրակացություն է տվել "Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին" օրենքում առաջին ընթերցմամբ ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին:

ՄՖԿ շրջանում որպես Հայաստանի հիմնական ներդրողներ հանդես են գալիս ԵԱԶԲ-ը, IFC-ն եւ EBRD-ն
 Չորեքշաբթի, 15 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.Վերջին երեք տարիների ընթացքում միջազգային ֆինանսական կազմակերպությունների (ՄՖԿ) շրջանում որպես Հայաստանի հիմնական ներդրողներ հանդես են գալիս Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ)՝ 329 մլն դոլար ծավալով, Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC)՝ 300 մլն դոլար ծավալով, եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD)՝ 244 մլն դոլար ծավալով:

Ծխախոտային արտադրանքը Հայաստանում կրկին կթանկանա՞
 Չորեքշաբթի, 15 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանը հանդիպել է ԱՀԿ Հայաստանի գրասենյակի եւ ԱՀԿ Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի (ԾՊՇԿ) քարտուղարության գրասենյակի ներկայացուցիչներ Էնդրյու Բլեքի եւ Ռոդրիգո Սանտոս Ֆեյխոյի հետ:

Այս տարի խաղողի մթերման ծավալը 20 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը. էկոնոմիկայի նախարար
 Չորեքշաբթի, 15 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. Այս տարի խաղողի մթերման ծավալը 20 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը շարունակում է նվազել
 Չորեքշաբթի, 15 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025 թվականից սկսել է նվազել ՝ 9 ամսվա արդյունքներով կազմելով 75,2% (մեկ տարի առաջվա 79,4% - ի դիմաց)։ Այդ մասին են վկայում Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տվյալները։

Նախարար․ Բժշկական ապահովագրության ներդրման առաջին փուլում համակարգում կներառվեն 65+ տարիքի մարդիկ
 Չորեքշաբթի, 15 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.2026 թվականից պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման առաջին փուլում համակարգում կներառվեն 65 և բարձր տարիքի անձինք: Այդ մասին սոցիալական ցանցերում հաղորդել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

 Երեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.

 Երեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.

Սևանա լիճն ազատվում է պլաստիկից․ հավաքված թափոնները կվերամշակվեն 
 Երեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.Ակբա բանկն ու Գերմանիայի բնության պահպանության միությունը (NABU) «Մաքուր ապագա Սևանա լճի համար» ծրագրի շրջանակում համատեղ իրականացրել են լճի ափերից մեկը պլաստիկից ու թափոններից մաքրելու աշխատանքներ։ Այս անգամ Ակբա բանկի աշխատակիցներին էին միացել նաև իրենց ընտանիքի անդամները։  

Երևանը կարևորում է ֆինանսական ինստիտուտների արդյունավետ փոխգործակցությունը երկրում ներդրումային ծրագրեր իրականացնելիս
 Երեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Վաշինգտոնում մասնակցել է Համաշխարհային բանկի խմբի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) 2025 թվականի տարեկան համաժողովի շրջանակում կազմակերպված «Խորհրդարանական ներգրավվածություն 2025» խորագրով միջոցառմանը:

Էդուարդ Մուսայելյան. Արհեստական բանականությունն ապագա չէ, այն արդեն ներկա է
 Երեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. Արհեստական բանականությունն ապագա չէ, այն արդեն ներկա է, այն փոխում է արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, առողջապահությունը, ֆինանսական համակարգը և, նույնիսկ, որոշումների կայացման մշակույթը: Այդ մասին հոկտեմբերի 14-ին հայտարարել է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը՝ Silicon Mountains 2025 AI Anatomy ֆորումում, որը նվիրված է արհեստական բանականությանը։

Նիկոլ Փաշինյան․ Արհեստական բանականությունը կանխորոշում է Հայաստանի ապագան
 Երեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Սիլիկոնային սարեր 2025» տեխնոլոգիական գագաթնաժողովի բացմանը, որը կրում է «Արհեստական բանականության անատոմիա» խորագիրը:

Ջրբաշյան. Հայաստանում անհրաժեշտ է անցում կատարել "կայունության սուբսիդավորումից" դեպի "նորարարության ներդրում"
 Երեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. Հայաստանում անհրաժեշտ է անցում կատարել «կայունության սուբսիդավորումից» դեպի «նորարարության ներդրում»։ Ավելորդ է ասել, որ պետական քաղաքականության ոլորտում շեշտը ծրագրերի քանակի կամ դրանց քանակային ցուցանիշների վրա դնելու փոխարեն, պետք է առավել կարևորել դրանց փոխգործակցությունը։

TeamPay-ը «ԴիջիԹեք»-ում ներկայացրել է իր նոր թվային վճարային քարտը
 Երկուշաբթի, 13 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.TeamPay-ը՝ որպես Team ընկերությունների խմբի անդամ, այս տարի ևս տարածաշրջանի ամենասպասված տեխնոլոգիական իրադարձության՝ «ԴիջիԹեք»-ի մասնակից էր:

ՔՊ-ը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնի համար առաջադրել է Արմեն Քթոյանի թեկնածությունը
 Երկուշաբթի, 13 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. Ազգային ժողովի "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունը ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնի համար առաջադրել է Արմեն Քթոյանի (Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ, տնտեսագետ) թեկնածությունը: Այդ հարցը քննարկվել է հոկտեմբերի 13-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Կոնվերս Բանկն արժանացել է «STP Excellence Award» մրցանակի 
 Երկուշաբթի, 13 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.Կոնվերս Բանկը հերթական անգամ արժանացել է Commerzbank AG բանկի՝ որակի գերազանցության «STP Excellence Award» մրցանակին:  

Գևորգ Պապոյան. TRIPP-ը համագործակցություն է միայն ու միայն ԱՄՆ-ի հետ
 Երկուշաբթի, 13 Հոկտեմբերի 2025,

ԱրմինֆոTRIPP-ը (Թրամփի խաղաղության և բարգավաճման միջազգային երթուղին) համագործակցություն է միայն ու միայն ԱՄՆ-ի հետ։ Այդ մասին հոկտեմբերի 13-ին լրագրողներին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

Արդշինբանկն առաջարկում է տեղափոխել hիփոթեքային վարկը և ստանալ 3% cashback  
 Երկուշաբթի, 13 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.Արդշինբանկն առաջարկում է այն ֆիզիկական անձանց, ովքեր ունեն հիփոթեքային վարկեր այլ բանկերում, տեղափոխել այդ վարկերն Արդշինբանկ՝ ավելի շահավետ պայմաններով և ստանալ 3% cashback վարկի մնացորդից։ Առաջարկը գործում է բնակարանի ձեռքբերման, կառուցման կամ վերանորոգման վարկերի համար։

Գերմանիան Հայաստանին 84,6 մլն եվրո կտրամադրի արևային վահանակների համար կուտակիչ սարքեր ստեղծելու համար
 Երկուշաբթի, 13 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ եւ ԳԴՀ կառավարությունների միջեւ ֆինանսական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի վավերացմանը։

Արտ. փոխարժեքները
13.03.2026
RUB4.68-0.08
USD377.540.10
EUR432.70-3.55
GBP500.62-4.89
CAD276.06-1.65
JPY23.69-0.09
CNY54.76-0.17
CHF479.17-4.23