Նախարար․ 2021 թվականին նախատեսվում է ավելացնել կապիտալ ծախսերի ծավալները
 Երեքշաբթի, 3 Նոյեմբերի 2020,

Արմինֆո. COVID-19 պանդեմիայի եւ շարունակվող ռազմական գործողությունների հետեւանքով առաջացած անորոշության պայմաններում  անհրաժեշտ է ապահովել հարկաբյուջետային միջոցների սահուն կոնսոլիդացիա՝ բյուջետային ցուցանիշների եւ պետական պարտքի ցուցանիշների ապահովման նպատակով: Այս մասին նոյեմբերի 3-ին ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար

#Աշխատում_ենք_որ_հաղթենք․ բացվել է IDBank-ի «Շենգավիթ» մասնաճյուղը
 Երկուշաբթի, 2 Նոյեմբերի 2020,

Արմինֆո.IDBank-ն արդեն մասնաճյուղ ունի նաև Շենգավիթում․ այն հագեցած է ժամանակակից սպասարկման համար նախատեսված լավագույն տեխնոլոգիական լուծումներով և առանձնանում է սրահի յուրահատուկ ու նորաոճ ձևավորմամբՇենգավիթի մասնաճյուղում գործում է նաև IDBanking 24/7 սպասարկման գոտի, որով շաբաթական 7 օր, 24 ժամ կարելի է օգտվել 250-ից ավելի ծառայություններից՝ կանխիկի մուտքագրում/ելքագրում, հաշիվների համալրում, կոմունալ վճարումներ և այլն:

Փոխնախարար. 2021 թվականին ՀՀ ԱԻՆ կառույցների ֆինանսավորման ծավալները կաճեն
 Երկուշաբթի, 2 Նոյեմբերի 2020,

Արմինֆո. 2021 թվականին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կառույցների ֆինանսավորման ծավալները կավելանան։ Այդ մասին նոյեմբերի 2-ին 2020 թվականի պետական բյուջեի նախագծին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է արտակարգ իրավիճակների փոխնախարար Արա Նազարյանը։

ՀՀ հարկային եկամուտների մակարդակը 2020 թվականին կգերազանցի պետբյուջեում ամրագրված ցուցանիշները
 Երկուշաբթի, 2 Նոյեմբերի 2020,

Արմինֆո.2021 թվականին տնտեսության սպասվող վերականգնման պատճառով ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի հարաբերակցությունը կաճի 0,5 տոկոսային կետով ՝ կազմելով 1.501 տրլն  դրամ: Այդ մասին հաղորդել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ՝ ներկայացնելով ՀՀ 2021 թվականի բյուջեի նախագիծը։ Ընդ որում, նա նշել է, որ ԱՄՀ-ի կարծիքով, ՀՀ ՀՆԱ-ի նկատմամբ հարկային եկամուտների մասնաբաժնի բարձրացումը կկազմի 1 տոկոս:

Հայաստանի պետական պարտքի մակարդակը 2021 թվականին կնվազի 1.7 տոկոսային կետով
 Երկուշաբթի, 2 Նոյեմբերի 2020,

Արմինֆո. ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցությունը 2020 թվականին կհասնի 65 տոկոսի։ Այդ մասին նոյեմբերի 2-ին հաղորդել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով 2021 թվականի բյուջեի նախագիծը։ Ընդ որում, նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ 2021 թվականին պետական պարտքի բաժինը կնվազի 1.7 տոկոսային կետով ՝ հասնելով երկրի ՀՆԱ-ի 63.2%-ին։

Ֆինանսների նախարարությունն ակնկալում է Հայաստանի տնտեսության վերականգնում արդեն հաջորդ տարի
 Երկուշաբթի, 2 Նոյեմբերի 2020,

Արմինֆո.  Հայաստանի ֆինանսների նախարարությունը կարծում է, որ հանրապետությունում տնտեսության վերականգնում կարելի է ակնկալել արդեն հաջորդ տարի: Այդ մասին նոյեմբերի 2-ին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ՝ ներկայացնելով ՀՀ 2021 թվականի բյուջեի նախագիծը։

Փոխվարչապետ․ Մակրոտնտեսական կայունության ապահովումը պետք է դառնա ներդրումների ներգրավման և Հայաստանի տնտեսության ներուժի ավելացման կարեւորագույն երաշխիք
 Երկուշաբթի, 2 Նոյեմբերի 2020,

Արմինֆո. Մակրոտնտեսական կայունության ապահովումը պետք է դառնա ներդրումների ներգրավման և Հայաստանի տնտեսության ներուժի ավելացման կարեւորագույն երաշխիք։ Այս մասին նոյեմբերի 2-ին խորհրդարանական հանձնաժողովներում 2021 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ։

 Ուրբաթ, 30 Հոկտեմբերի 2020,

Արմինֆո.

 Ուրբաթ, 30 Հոկտեմբերի 2020,

Արմինֆո.

 Ուրբաթ, 30 Հոկտեմբերի 2020,

Արմինֆո.

Դեկտեմբերին ԵԱՏՄ-ում մեկնարկում է <Աշխատանք առանց սահմանների> նախագիծը
 Ուրբաթ, 30 Հոկտեմբերի 2020,

Արմինֆո. Այս տարվա դեկտեմբերին ԵԱՏՄ շրջանակներում մեկնարկում է <Աշխատանք առանց սահմանների> նախագիծը, որը հնարավորություն կտա Միության քաղաքացիներին տեսնել թափուր աշխատատեղեր անդամ պետություններում, իսկ գործատուներին թույլ կտա տեսնել հայցորդներին: Այս մասին հայտարարել է ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարար Գեղամ Վարդանյանը ։

 Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2020,

Արմինֆո.

VEON-ը պայմանավորվել է Հայաստանում իր բիզնեսը՝ "VEON Armenia"-ն, Team LLC ընկերությանը վաճառելու շուրջ
 Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2020,

Արմինֆո. VEON-ը ("Վիմպելկոմի" մայր ընկերությունը) հայտարարել է, որ պայմանավորվել է Հայաստանում իր բիզնեսը՝ " VEON Armenia"-ն Team LLC ընկերությանը վաճառելու շուրջ: Այդ մասին հաղորդում է "Ինտերֆաքսը"՝ վկայակոչելով ընկերության մամուլի ծառայությունը։ Սպասվում է, որ գործարքը շուտով կփակվի։

Նիկոլ Փաշինյան. Պատերազմի ընթացքում հարկ վճարողներն ավելի պարտաճանաչ են դարձել
 Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2020,

Արմինֆո. «Այսօր աշխատանքային հանդիպում ունեցա ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի հետ եւ նա մի զարմանալի տեղեկություն հայտնեց», - Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արցախի ՊԲ.  նոյեմբերի 10-ից կիրականացվեն զորահավաքի միջոցով ԶՈՒ համալրած անձնակազմի դրամական ապահովության գումարների վճարումները
 Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2020,

Արմինֆո.  Պաշտպանության բանակը հայտնում է, որ Արցախի Հանրապետության զինված ուժերը զորահավաքի միջոցով համալրած անձնակազմի դրամական ապահովության գումարների առաջին

ՖՆ. Ռազմական գործողությունների հետեւանքով զոհված, անհետ կորած եւ հաշմանդամություն ստացած քաղաքացիներն ազատվում են վարկային պարտավորություններից
 Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2020,

Արմինֆո. Ռազմական գործողությունների հետեւանքով զոհված, անհետ կորած եւ հաշմանդամություն ստացած քաղաքացիներն ազատվում են վարկային պարտավորություններից: Այդ մասին հոկտեմբերի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։

Փորձագետ. Հայաստան թուրքական ապրանքների ներմուծման արգելքը Թուրքիայի համար կլինի "կաթիլ ծովում", սակայն, իր ազդեցությունը նույնպես կունենա
 Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2020,

Արմինֆո. Թուրքիայի համար Հայաստան թուրքական ապրանքների ներմուծման արգելքը, նույնիսկ, եթե լինի "կաթիլ ծովում", միեւնույն է,  իր ազդեցությունը կունենա։ Այդ մասին հոկտեմբերի 28-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշել է տնտեսագետ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը։ Իր կարծիքը փորձագետը պայմանավորել է թուրքական տնտեսության առկա դժվարություններով։

ՖՆ. ԵԱՏՄ-ից մի շարք ապրանքներ ներկրելիս որոշ հարկեր չեն գանձվի
 Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2020,

Արմինֆո. Պատերազմի պայմաններում և պետական կառավարման տարբեր մարմիններ փոխանցելու նպատակով ներկրվող ապրանքները չեն հարկվելու։ Այդ մասին հոկտեմբերի 28-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է  ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։

Փորձագետ. Հայաստանը պետք է մտնի տնտեսական մեխանիզմ, որտեղ տեղական արտադրությունը ներմուծումից ավելի շահավետ կլինի
 Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2020,

Արմինֆո. Եթե տարբեր երկրներից ներկրվող բոլոր ապրանքների համար հավասար պայմաններ լինեին, ապա թուրքական ապրանքներն այդքան լայն ներկայացվածություն չէին ունենա հայկական շուկայում։ Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել տնտեսագետ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը։

ՀՀ ԿԲ. Հայաստանի բանկային համակարգում ավանդներն աննշան նվազել են
 Երեքշաբթի, 27 Հոկտեմբերի 2020,

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգում ավանդների աննշան նվազում է դիտվում։ Այդ մասին հոկտեմբերի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, նշելով, որ ավանդների կառուցվածքում նվազած ավանդների մասնաբաժինը չնչինէ՝ մոտ 1%։

Արտ. փոխարժեքները
13.10.2026
RUB4.320.02
USD361.73-0.48
EUR404.67-0.21
GBP479.04-0.16
CAD253.69-0.24
JPY22.880.04
CNY54.04-0.08
CHF434.51-0.26