ՔՊ-ը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնի համար առաջադրել է Արմեն Քթոյանի թեկնածությունը
 Երկուշաբթի, 13 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. Ազգային ժողովի "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունը ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնի համար առաջադրել է Արմեն Քթոյանի (Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ, տնտեսագետ) թեկնածությունը: Այդ հարցը քննարկվել է հոկտեմբերի 13-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Կոնվերս Բանկն արժանացել է «STP Excellence Award» մրցանակի 
 Երկուշաբթի, 13 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.Կոնվերս Բանկը հերթական անգամ արժանացել է Commerzbank AG բանկի՝ որակի գերազանցության «STP Excellence Award» մրցանակին:  

Գևորգ Պապոյան. TRIPP-ը համագործակցություն է միայն ու միայն ԱՄՆ-ի հետ
 Երկուշաբթի, 13 Հոկտեմբերի 2025,

ԱրմինֆոTRIPP-ը (Թրամփի խաղաղության և բարգավաճման միջազգային երթուղին) համագործակցություն է միայն ու միայն ԱՄՆ-ի հետ։ Այդ մասին հոկտեմբերի 13-ին լրագրողներին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

Արդշինբանկն առաջարկում է տեղափոխել hիփոթեքային վարկը և ստանալ 3% cashback  
 Երկուշաբթի, 13 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.Արդշինբանկն առաջարկում է այն ֆիզիկական անձանց, ովքեր ունեն հիփոթեքային վարկեր այլ բանկերում, տեղափոխել այդ վարկերն Արդշինբանկ՝ ավելի շահավետ պայմաններով և ստանալ 3% cashback վարկի մնացորդից։ Առաջարկը գործում է բնակարանի ձեռքբերման, կառուցման կամ վերանորոգման վարկերի համար։

Գերմանիան Հայաստանին 84,6 մլն եվրո կտրամադրի արևային վահանակների համար կուտակիչ սարքեր ստեղծելու համար
 Երկուշաբթի, 13 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ եւ ԳԴՀ կառավարությունների միջեւ ֆինանսական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի վավերացմանը։

FLYONE ARMENIA-ն հայտարարել է աննախադեպ ակցիայի մասին․ տոմսեր՝ սկսած 19 եվրոյին համարժեք դրամից
 Երկուշաբթի, 13 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. FLYONE ARMENIA-ն հայտարարել է աննախադեպ ակցիայի մասին․ միայն 2025թ. հոկտեմբերի 13-ին՝ FLYONE ARMENIA ավիաընկերությունն առաջարկում է ավիատոմսեր՝ սկսած 19 եվրոյին համարժեք ՀՀ դրամից:

Հայաստանում կիրականացվի պետական պարտքի "ռեբրենդինգ"
 Երկուշաբթի, 13 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. Հայաստանում կիրականացվի պետական պարտքի "ռեբրենդինգ"։ Ազգային ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 13-ի նիստում դրական եզրակացություն է տվել "Պետական պարտքի մասին", "Բյուջետային համակարգի մասին" եւ "Հիմնադրամների մասին" օրենքներում ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին:

Հայաստանի 5 առաջատար առևտրային գործընկերների՝ Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄԷ - ի, Իրանի և Գերմանիայի մասնաբաժինը մեկ տարում նվազել է՝ 74%-ից մինչեւ 64%
 Երկուշաբթի, 13 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. Հայաստանի 5 առաջատար առևտրային գործընկերների՝ Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄԷ-ի, Իրանի և Գերմանիայի մասնաբաժինը 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսներին նվազել է մինչև ընդհանուր շրջանառության 64%՝ բացարձակ արտահայտությամբ կազմելով 8.3 մլրդ դոլար (մեկ տարի առաջվա 16.2 մլրդ դոլարի կամ 74% - ի դիմաց)։

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 41,1%-ով ՝ թանկարժեք մետաղներին և քարերին առնչվող գործարքների կտրուկ կրճատման պատճառով
 Երկուշաբթի, 13 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.Հայաստանի արտաքին առևտրում թանկարժեք մետաղներին և քարերին առնչվող գործարքները 2025 թվականից սկսել են նվազել՝ 8 ամսում ընդհանուր ծավալում կազմելով 23% (3 մլրդ դոլար)՝ մեկ տարի առաջվա 57% - ի (12.6 մլրդ դոլար) դիմաց։ Ապրանքների այդ խումբը վճռորոշ դեր է խաղացել երկրի արտաքին առևտրաշրջանառության տարեկան դինամիկայի վատթարացման գործում, որը զգալի 79,6% աճից կրճատվել է մինչև 41,1% ծանրակշիռ անկում։

 Ուրբաթ, 10 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.

 Ուրբաթ, 10 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 6-10-ը դոլարային գործարքները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքները հասել են երկնիշ աճի
 Ուրբաթ, 10 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 6-10-ը դոլարային գործարքները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքների աճն արագացել է։ Եվրոյով գործարքներ արդեն կես տարուց ավելի չեն իրականացվում։

Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների զուտ հոսքը 1-ին կիսամյակում մնացել է դրական՝ ՕՈՒՆ-ի էական աճի հաշվին
 Ուրբաթ, 10 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.Հայաստանի տնտեսության իրական հատվածում ընդհանուր օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է տարեկան 55,3% - ով ՝ մինչեւ դրական 125 մլն դոլար (48 մլրդ դրամ)՝ դրական 276.4 մլն դոլարից (107.3 մլրդ դրամ)։

ԱրարատԲանկը և «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր 
 Ուրբաթ, 10 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.Սույն թվականի հոկտեմբերի 9-ին ստորագրվել է համագործակցության հուշագիր ԱրարատԲանկի և «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի միջև։ Գործընկերությունը միտված է Հայաստանի սահմանամերձ և գյուղական բնակավայրերում կրթության որակի բարձրացմանը և հավասար հնարավորությունների ապահովմանը յուրաքանչյուր երեխայի համար։ 

Ռեւ Լեբարեդյան. Հայաստանը քայլ է կատարում 4-րդ արդյունաբերական հեղափոխությանն ընդառաջ
 Ուրբաթ, 10 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.Հայաստանը քայլ է կատարում 4-րդ արդյունաբերական հեղափոխությանն ընդառաջ ՝ դրա համար անհրաժեշտ հիմքեր նախապատրաստելով։ «ԴիջիԹեք» համաժողովի շրջանակներում նման կարծիք է հայտնել NVIDIA-ի փոխնախագահ եւ Omniverse-ի ղեկավար Ռեւ Լեբարեդյանը։

ՊԵԿ-ը չգրանցված աշխատակիցների և հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման նոր դեպքեր է բացահայտել
 Ուրբաթ, 10 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնաբերել է չգրանցված աշխատակիցների և հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման նոր դեպքեր:

C360 oվերդրաֆթ. Վարկային սահմանաչափ` Converse Mobile հավելվածով 
 Ուրբաթ, 10 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.Converse Mobile-ում հասանելի է վարկավորման նոր գործիք. C360 Neo, Nektar, Ultra, Elite և ավելի բարձր դասի փաթեթներին բաժանորդագրված հաճախորդները կարող են հաշված րոպեների ընթացքում հավելվածով դիմել և ստանալ վարկային սահմանաչափ փաթեթի հիմնական քարտին: 

Երևանը դարձել է տարածաշրջանային տեխնոլոգիական ներուժի ձգողության կենտրոն. Մերիդիան էքսպո-կենտրոնում բացվել է 20-րդ «ԴիջիԹեք»-ը
 Ուրբաթ, 10 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.Մերիդիան" էքսո-կենտրոնում բացվել է Տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսը ՝ «ԴիջիԹեք»-ը, որը նշանակալի իրադարձություն է ինչպես Հայաստանի տեխնոլոգիական հանրության, այնպես էլ, ընդհանուր առմամբ, երկրի համար: Որպես միջոցառման կազմակերպիչ հանդես է գալիս Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ):

Ռուսաստանի նախագահն ու Հայաստանի վարչապետը տարբեր գնահատականներ ունեն փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալների վերաբերյալ
 Ուրբաթ, 10 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր գնահատականներ ունեն փոխադարձ առևտրաշրջանառության ծավալների վերաբերյալ:

Նախարար․ ՄԱԿ ՊՀԾ-ի կողմից իրականացվող ծրագրերը համահունչ են Հայաստանի ազգային առաջնահերթություններին և ոլորտային ռազմավարություններին
 Ուրբաթ, 10 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) նորանշանակ տնօրեն Լեյլա Մելիուի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Արտ. փոխարժեքները
13.03.2026
RUB4.68-0.08
USD377.540.10
EUR432.70-3.55
GBP500.62-4.89
CAD276.06-1.65
JPY23.69-0.09
CNY54.76-0.17
CHF479.17-4.23