ONEX-ում Իդրամ կա 
 Հինգշաբթի, 25 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.Զգեստապահարանի աշուն-ձմեռ հավաքածուն համալրելու ու թարմացնելու ժամանակն է։ 

Ավանում բացվել է Արդշինբանկի հերթական մասնաճյուղը 
 Հինգշաբթի, 25 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.Սեպտեմբերի 24-ին Երևանի Ավան վարչական շրջանում բացվեց Արդշինբանկի «Ավան» մասնաճյուղը: Սա բանկի 29-րդ մասնաճյուղն է Երևանում և 72-րդը՝ հանրապետությունում: 

2026 թվականին Հայաստանը Պաշտպանության նախարարությանը հատկացումները կկրճատի մոտ 15 տոկոսով
 Հինգշաբթի, 25 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.2026 թվականին Հայաստանը Պաշտպանության նախարարությանը հատկացումները կկրճատի մոտ 15,2% - ով՝ 664,7 մլրդ դրամից մինչեւ 563 մլրդ դրամ (մոտ 1,5 մլրդ դոլար)։ Այդ մասին ասվում է կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացած հաաաջորդ տարվա բյուջեի նախագծի ուղերձում։

Արդյունաբերական հատվածի անկման հետ մեկտեղ ավելի դանդաղ է աճում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը
 Հինգշաբթի, 25 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-օգոստոսին, 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ, 102.9% - ից նվազել է մինչև 102.8%:

Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-օգոստոսին դանդաղել է մինչև 7,1%, իսկ արտաքին առևտուրը կրճատվել է է 41,1% - ով
 Հինգշաբթի, 25 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-օգոստոսին դանդաղել է մինչև տարեկան 7,1% (2024թ.նույն ժամանակահատվածի 9% - ից) ։ Ընդ որում, արդյունաբերության հատվածը, որը մեկ տարի առաջ հանդես էր գալիս որպես աճի շարժիչ ուժ, ներկայիս անկմամբ թուլացնում է տնտեսական աճի տեմպերը։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները, դա ուղեկցվում է արտաքին առևտրի միտման վատթարացմամբ ՝ էական աճից մինչև ծանրակշիռ անկում։

Հայաստանի կառավարությունը 150 մլն եվրո վարկ կներգրավի ԶՖԳ-ից պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացման և արժեթղթերի շուկայի զարգացման համար
 Հինգշաբթի, 25 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1030 01 վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը՝ Հայաստանում հանրային ծառայությունների մատուցման արդյունավետությանն ու կայունությանը, ինչպես նաև ֆինանսական հատվածի զարգացման բարելավմանն ուղղված՝ վարկի տեսքով բյուջետային աջակցության ծրագրի իրականացման նպատակով։

ԱՊՊԱ – օդից փող
 Հինգշաբթի, 25 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Ապահովագրական տանդեմի հիմնական գործառույթը, որը կապում էր պարտադիր ավտոտրանսպորտային միջոցների երրորդ կողմի պատասխանատվության ապահովագրությունը (ԱՊՊԱ) Հայաստանում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման սոցիալապես կարևոր նպատակի հետ, գործնականում դադարել է գործել։ Դա է վկայում ԱՊՊԱ շուկայի վերլուծությունը՝ օգտագործելով հիմնական քանակական և որակական ցուցանիշներ։

Հայաստանում բուժծառայությունների թանկացումից հետո սկսել է աճել բժշկական ապահովագրության վնասաբերության գործակիցը
 Հինգշաբթի, 25 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո Հայաստանում բուժծառայությունների թանկացումը խթանել է բժշկական ապահովագրության (կամավոր և սոցփաթեթների գծով) վնասաբերության գործակցի աճը, որը 2025թ. առաջին կիսամյակի արդյունքներով հասել է 69% - ի ։ Այդ մասին է վկայում Ապահովագրական ընկերությունների հրապարակած ֆինանսական հաշվետվությունների և ԱԸ-ներից լրացուցիչ պահանջված տվյալների հիման վրա ԱրմԻնֆո-ի պատրաստած Հայաստանի ապահովագրական ընկերությունների ֆինանսական վարկանիշը՝ 30.06.2025 թ. դրությամբ։

2026 թվականին Հայաստանի ՀՆԱ աճը կկազմի 5,4 տոկոս՝ 3 տոկոս դեֆլյատորի դեպքում․ կառավարությունը հավանություն է տվել նախագծին
 Հինգշաբթի, 25 Սեպտեմբերի 2025,

ԱրմինֆոԱյսօր ՀՀ կառավարության հերթական նիստում, որը վարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին: ՀՀ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

ՎԶԵԲ-ը բարելավել է Հայաստանի 2025 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը մինչև 5%
 Հինգշաբթի, 25 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) բարելավել է Հայաստանի 2025 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը մինչև 5%՝ նախկին 4,8% - ից (2024 թվականի փաստացի 5,9% աճի դիմաց) ՝ ակնկալելով 2026 թվականին տեմպերի դանդաղում մինչև 4,5%: Այդ մասին նշվում է սեպտեմբերի 25-ին հրապարակված "Տնտեսական հեռանկարները ՎԶԵԲ-ի գործառնությունների տարածաշրջաններում" զեկույցում։

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է Վրաստանում անցկացվող "Տուրիզմի չափանիշներ" միջազգային համաժողովին
 Հինգշաբթի, 25 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Հայաստանն առաջին անգամ մասնակցել է Թբիլիսիում Վրաստանի զբոսաշրջության ասոցիացիայի կազմակերպած "Տուրիզմի չափանիշներ" (The Tourism Standards International Conference) միջազգային համաժողովին: Համաժողովն անցկացվում է արդեն 7-րդ տարին անընդմեջ և ծառայում է որպես քննարկման հարթակ, որը կոչված է համախմբելու զբոսաշրջության ոլորտի մասնագետներին աշխարհի տարբեր երկրներից ՝ փորձի փոխանակման և միջազգային համագործակցության հաստատման համար:

2025 թվականին Հայաստանում կենսաթոշակառուների անկանխիկ գնումների հետվճարի ծրագիրն իշխանությունները կուղղեն մոտ 42,5 մլն դոլար
 Հինգշաբթի, 25 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում՝ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը՝ 2025 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ապահովելու նպատակով անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացնելու համար: Կառավարության հաղորդագրության համաձայն, ըստ այդմ, առաջարկվում է հատկացնել 3 մլրդ 219 մլն դրամ:

ԱԷՄԳ․ Հայաստանի համար առավել տրամաբանական է ռուսական դիզայնի նոր ատոմային էներգաբլոկ կառուցելը
 Հինգշաբթի, 25 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Հայաստանի համար առավել տրամաբանական կլիներ երկրում կառուցել ռուսական դիզայնի նոր ատոմային էներգաբլոկ։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է ԱԷՄԳ (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրենի տեղակալ, ԱԷՄԳ Ատոմային էներգիայի դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Չուդակովը՝ World Atomic Week միջազգային համաժողովի հարթակներում։

Սահմանամերձ համայնքների բնակիչների կոմունալ ծախսերի փոխհատուցմանը և գույքահարկի վճարմանը կուղղվի ավելի քան 1 մլրդ դրամ
 Հինգշաբթի, 25 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատել է Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2026 թվականի ծրագիրը:

Քննարկվել են Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցմանն առնչվող հարցեր
 Հինգշաբթի, 25 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի էներգետիկ ոլորտի ռազմավարական զարգացումները։

Ամերիաբանկը ` Armenian Auto Show-ում. Հատուկ առաջարկներ էքսպոյի այցելուների համար 
 Հինգշաբթի, 25 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.Սեպտեմբերի 26-ից 28-ն Ամերիաբանկը մասնակցելու է Armenian Auto Show-ին` ներկայացնելով իր MyCar.am հարթակը և գործընկեր դիլերների հետ մշակված հատուկ առաջարկները բացառապես էքսպոյի այցելուների համար:

 Չորեքշաբթի, 24 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.

ՀԿԵ-ն շեշտը դնում է սպասարկման որակի և փոխադրումների նոր ձևաչափերի վրա 
 Չորեքշաբթի, 24 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.Երկաթուղային տրանսպորտը ավանդաբար կարևոր բաղկացուցիչ է Հայաստանի տրանսպորտային համակարգում, իսկ այն շահագործող ընկերությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն (ՀԿԵ), հանդիսանում է հուսալի և առանցքային փոխադրող ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

 Չորեքշաբթի, 24 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.

Արտ. փոխարժեքները
13.03.2026
RUB4.68-0.08
USD377.540.10
EUR432.70-3.55
GBP500.62-4.89
CAD276.06-1.65
JPY23.69-0.09
CNY54.76-0.17
CHF479.17-4.23