Մինչև 25% idcoin IDBank-ի պրեմիում քարտերով ավիատոմսեր գնելիս
 Չորեքշաբթի, 8 Ապրիլի 2026,

Արմինֆո. Հերթական ճամփորդությունը պլանավորելիս առաջինը սկսում ենք մեր ֆինանսներից՝ որքան գումար կարող ենք տրամադրել այս ճամփորդությանը, ինչպես գտնել շահավետ առաջարկներ և նոր երկրներ բացահայտելիս նաև խնայել։

Հայաստանը ֆինանսական տեղեկատվություն կփոխանակի աշխարհի տարբեր պետությունների հետ
 Չորեքշաբթի, 8 Ապրիլի 2026,

Արմինֆո. Հայաստանը ֆինանսական տեղեկատվություն կփոխանակի աշխարհի տարբեր պետությունների հետ։ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովն ապրիլի 8-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության կողղմից վավերացման ներկայացված ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության ավտոմատ փոխանակման մասին կոմպենտենտ մարմինների բազմակողմ համաձայնագրում լրացումներ կատարելու նախագծի վերաբերյալ:

Հայաստանի իշխանությունները ցանկանում են շուկայում ձևավորել սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգ
 Չորեքշաբթի, 8 Ապրիլի 2026,

Արմինֆո.Հայաստանի իշխանությունները ցանկանում են շուկայում ձևավորել սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգ և արդար մրցակցության ու ձեռներեցության զարգացման համար անհրաժեշտ միջավայր: ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովն ապրիլի 8-ի նիստում դրական եզրակացություն է տվել "Սպառողների իրավունքների պաշտպանության մասին" եւ "Գովազդի մասին" օրենքներում ՀՀ կառավարության կողմից երկրորդ ընթերցմամբ ներկայացված փոփոխություններին:

Հայաստանում փորձ է արվում հավասարեցնել օտարերկրյա և տեղական ներդրողների իրավունքները. օրենքի նախագիծ
 Չորեքշաբթի, 8 Ապրիլի 2026,

Արմինֆո.  Հայաստանում փորձ է արվում օրենսդրական մակարդակով հավասարեցնել օտարերկրյա և տեղական ներդրողների իրավունքները ։ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովն ապրիլի 8-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության ներկայացրած "Ներդրումների մասին" օրենքի նախագծին:

«Ռոսալկոգոլտաբակկոնտրոլ»-ը մտադիր է կասեցնել Պռոշյանի կոնյակի գործարանի լիցենզիան
 Չորեքշաբթի, 8 Ապրիլի 2026,

Արմինֆո. Ալկոհոլի և ծխախոտի շուկաների վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսալկոգոլտաբակկոնտրոլ») չնախատեսված ստուգում է իրականացրել "Պռոշյանի կոնյակի գործարան" ՍՊԸ նկատմամբ, որն իրականացնում է կոնյակի ներկրման գործունեություն:

Կառավարությունում  «Վեոլիա» ընկերության ղեկավարության հետ քննարկել են Հայաստանում ջրամատակարարման որակի բարձրացման հարցերը
 Երեքշաբթի, 7 Ապրիլի 2026,

Արմինֆո. Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ավագ գործադիր փոխնախագահ Ֆիլիպ Գիտարին: Հանդիպմանը մասնակցել են  նաև Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը և «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը:

ՀՀ ֆինանսների նախարարը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
 Երեքշաբթի, 7 Ապրիլի 2026,

Արմինֆո. ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհուի հետ հանդիպման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը քննարկել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ հաշվի առնելով առևտրաշրջանառության դրական աճի միտումը։

IDBank-ը և Իդրամը՝ «Մաթեմիկ» հասարակական-կրթական կազմակերպության կողքին
 Երեքշաբթի, 7 Ապրիլի 2026,

Արմինֆո.IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց։ Այն հնարավորություն տվեց 60 երեխաների և պատանիների ստանալ խորքային գիտելիքներ ֆինանսական ոլորտի, խնայողությունների և ֆինանսական պատասխանատու վարքագծի վերաբերյալ։

ԱրարատԲանկը Լոռիում՝ բիզնեսի և տնտեսության զարգացման  մրցունակ լուծումներով
 Երեքշաբթի, 7 Ապրիլի 2026,

Արմինֆո.Բանկերն իրենց առաջարկներով, բիզնեսն՝ իր գաղափարներով քննարկել են Լոռիում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները։ Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ Լոռիում կազմակերպված մարզային համաժողովը դարձել է հարթակ՝ բիզնես համայնքի, բանկերի և պետական կառույցների երկխոսության համար։

Հայաստանում գործազրկության մակարդակը 2025 թվականին 13.4%-ից նվազել է մինչև 12.8%
 Երեքշաբթի, 7 Ապրիլի 2026,

Արմինֆո. Գործազրկության մակարդակը Հայաստանում 2025 թվականին 13.4%-ից նվազել է մինչև 12.8%: Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները, որոնց համաձայն՝ երկրում գործազուրկների թիվը նվազել է 4.9%-ով՝ հասնելով 172,3 մարդու։

Հայաստանի ծառայությունների ոլորտի աճը դանդաղել է
 Երեքշաբթի, 7 Ապրիլի 2026,

Արմինֆո. Հայաստանի ծառայությունների ոլորտը 2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին ապահովել է 630.3 միլիարդ դրամի (1.6 միլիարդ դոլար) եկամուտ, որը տարեկան 12.4%-ից դանդաղել է մինչև 7.2%: Միայն փետրվարին ծառայությունների ոլորտը նվազել է 1.7%-ով՝ հասնելով 312.3 միլիարդ դրամի (827.2 միլիոն դոլար):

Հայաստանը խստացնում է արհեստական բանականությամբ (ԱԲ) ստեղծված բովանդակության կարգավորումները
 Երեքշաբթի, 7 Ապրիլի 2026,

Արմինֆո. Հայաստանում կխստացվի վերահսկողությունը սինթետիկ բովանդակության նկատմամբ: ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվում են «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը:

Քաղաքացիների ևս մեկ խումբ կմիանա պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգին
 Երեքշաբթի, 7 Ապրիլի 2026,

Արմինֆո. 2027 թվականի հունվարի 1-ին էլեկտրոնային եղանակով աշխատող տաքսու վարորդները կդառնան պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի շահառուներ: «Համընդհանուր առողջապահական ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու որոշումը կքննարկվի ՀՀ Ազգային ժողովի ապրիլի 7-ին կայանալիք արտահերթ նիստում։

Հայաստանի իշխանությունները ցանկանում են աջակցել ներդրողներին, որոնք ներդրումներ կիրականացնեն ջերմոցների զարգացման եւ ջրհավաք ավազանների կառուցման գործում
 Երեքշաբթի, 7 Ապրիլի 2026,

Արմինֆո. Հայաստանի իշխանությունները ցանկանում են աջակցել ներդրողներին, որոնք ներդրումներ կիրականացնեն ջերմոցների զարգացման եւ գյուղատնտեսական նպատակներով ջրհավաք ավազանների կառուցման գործում: ՀՀ Ազգային ժողովի ապրիլի 7-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվում է "Տեղական տուրքերի և վճարների մասին"օրենքում փոփոխությունների նախագիծը:

Հայաստանն առաջին եռամսյակում զբոսաշրջիկների թվի ռեկորդ է գրանցել. էկոնոմիկայի նախարար
 Երեքշաբթի, 7 Ապրիլի 2026,

Արմինֆո.Հայաստանն առաջին եռամսյակում զբոսաշրջիկների թվի ռեկորդ է գրանցել։ Այդ մասին հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

IDBank-ը՝ ՀԲՄ մարզային համաժողովի մասնակից
 Երեքշաբթի, 7 Ապրիլի 2026,

Արմինֆո. IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին։

Հայաստանի առևտրի հատվածի աճի տեմպերը դանդաղում են
 Երեքշաբթի, 7 Ապրիլի 2026,

Արմինֆո.  Հայաստանի առևտրի հատվածը 2026թ. հունվար-փետրվարին դանդաղեցրել է տարեկան աճի տեմպը՝ 7,8%-ից մինչեւ 3,3%՝ ապահովելով 892.2 մլրդ դրամ (2.4 մլրդ դոլար) ծավալ։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, միայն այս տարվա փետրվարին Հայաստանում առևտրաշրջանառությունն աճել է 14,4 տոկոսով՝ մինչև 477,5 մլրդ դրամ (1,3 մլրդ դոլար)։

Արդշինբանկը TOON EXPO 2026-ին ներկայացել է նոր հիփոթեքային առաջարկով
 Երեքշաբթի, 7 Ապրիլի 2026,

Արմինֆո. Մարտի 27-29-ը Երևանի «Մերիդիան» էքսպո կենտրոնում կայացած TOON EXPO 2026 ցուցահանդեսի ընթացքում Արդշինբանկի տաղավարում մասնագիտական խորհրդատվություն է ստացել շուրջ 500 այցելու, որոնց մի մասին տեղում տրամադրվել են հիփոթեքային ֆինանսավորման նախնական հաստատումներ, ընդունվել են հայտեր։

LEASING EXPO-ն կանցկացվի Երևանում՝ ապրիլի 10-12-ը
 Երեքշաբթի, 7 Ապրիլի 2026,

Արմինֆո.  Ապրիլի 10-12-ը Երևանում տեղի կունենա Հայաստանում լիզինգային և ֆինանսական լուծումների ոլորտի խոշորագույն միջազգային ցուցահանդեսներից մեկը ՝ LEASING EXPO 2026-ը:

Արտ. փոխարժեքները
08.10.2026
RUB4.24-0.01
USD361.97-0.35
EUR404.72-0.72
GBP477.76-1.08
CAD253.85-0.80
JPY22.87-0.02
CNY54.00-0.03
CHF434.17-1.05