Շաբաթ, 20 Սեպտեմբերի 2025,
|
Ուրբաթ, 19 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո.Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանին պետական երաշխիքով 39 մլն եվրո վարկ կտրամադրի Երեւանի ծայրամասում նոր մաքսային եւ լոգիստիկ կենտրոնի կառուցման ֆինանսավորման համար: Այդ վարկը կհամալրվի Եվրամիության կողմից 6 մլն եվրո դրամաշնորհով։ Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունը:
|
Ուրբաթ, 19 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո.Հայաստանը կարևորում է Եվրոպական Միության հետ նոր օրակարգի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը։ Այդ մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ սեպտեմբերի 19-ին ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
|
Ուրբաթ, 19 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո. Ակբա Լիզինգը MedMeet 2025 բժշկական էքսպոյի շրջանակում ընդամենը երեք օր առաջարկում է հատուկ և արտոնյալ պայմաններ բժշկական սարքավորումներ գնելու համար։
|
Ուրբաթ, 19 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ.սեպտեմբերի 15-19-ը դոլարային գործարքների ծավալն զգալիորեն աճել է, իսկ ռուբլով գործարքները սկսել են կրճատվել։ Եվրոյով գործարքներ արդեն ավելի քան չորս ամիս չեն իրականացվում ։
|
Ուրբաթ, 19 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Թուրքիայի և Կովկասի հարցերով կառավարող տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթիին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ՎԶԵԲ գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին։
|
Ուրբաթ, 19 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո. IDBank-ը շարունակում է տեղահանված արցախցի հայրենակիցների սոցիալական խնդիրների թեթևացմանն ուղղված «Կողք կողքի» ծրագիրը։ Բանկի Սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը համահունչ՝ «Կողք կողքի» ծրագրի թիրախում երկու կարևորագույն ուղղություններ են՝ կրթության միջոցով աշխատանքի հնարավորություն և կրթության խրախուսում։ Որպես ծրագրի հերթական միջոցառում, այս անգամ ընտրվել էր կանանց հզորացման ուղղությունը, որի մասնակիցները «Հայ մայրեր» ՀԿ-ի շահառու բազմազավակ կամ ընտանիքում հաշմանդամություն ունեցող երեխաների մայրեր են։ Թվով 65 կին IDBank-ի ֆինանսավորմամբ մասնագիտական կրթություն են ստանում մատնահարդարման և կար ու ձևի ոլորտներում՝ Բանկի կողմից ապահովվելով նաև աշխատանքային գործիքներով ու պարագաներով:
|
Ուրբաթ, 19 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում է ուժեղացված մաքսային հսկողությունը՝ բջջային հեռախոսների ներմուծման նկատմամբ։
|
Ուրբաթ, 19 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո.Սյունիքում մեկնարկել են մարզի սահմանամերձ համայնքների համար ռազմավարական նշանակություն ունեցող “Սպանդարյան” ջրանցքի վերակառուցման աշխատանքները:
|
Հինգշաբթի, 18 Սեպտեմբերի 2025,
|
Հինգշաբթի, 18 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո. "Հայաստանի և Չինաստանի միջև կան տրանսպորտային սահմանափակումներ, հեռավորություն, բայց վստահ եմ, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումից հետո այդ խնդիրների էական մասը կլուծվի", - սեպտեմբերի 18-ին ճեպազրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
|
Հինգշաբթի, 18 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո.«Վերջին յոթ տարիների ընթացքում մենք ստեղծել ենք երկու ատոմային էլեկտրակայան՝ առանց իրարանցման և աղմուկի: Մենք չենք բացել, ժապավեն չենք կտրել, ճառ չենք ասել, ոչինչ չենք արել, մենք որոշումներ ենք կայացրել այս դահլիճում և ստեղծել ենք երկու ատոմային էլեկտրակայան։
|
Հինգշաբթի, 18 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո. Կենտրոնական բանկում կայացել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակության այցի բացման հանդիպումը։
|
Հինգշաբթի, 18 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո. Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության երկրների հետ համատեղ ձևավորում է ընդհանուր ֆինանսական շուկա: Այդ մասին Մոսկովյան ֆինանսական ֆորում - 2025-ի մասնակիցներին ուղղված իր ուղերձում հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, որի խոսքը մեջբերում է "ՌԻԱ Նովոստի" - ն։
|
Հինգշաբթի, 18 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո. ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 18 - ի հերթական նիստում հավանություն է տվել "ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների մաքսային նպատակներով փորձաքննությունների եւ հետազոտությունների կենտրոնի մասին" համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը:
|
Հինգշաբթի, 18 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 2-ը կայցելի Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի), որտեղ կմասնակցի երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքին նվիրված Գլոբալ ցուցահանդեսին և խորհրդաժողովին (Global Rail Transport Infrastructure Exhibition and Conference):
|
Հինգշաբթի, 18 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո. Այսօրվա հարկաբյուջետային քաղաքականությունը տեխնիկական է, բայց ոչ ռազմավարական, այն ապահովում է ընթացակարգային կարգապահություն և թափանցիկություն, սակայն չի ծառայում որպես տնտեսական աճի ու կառուցվածքային վերափոխման գործիք։ Այդպիսի կարծիք է հայտնել տնտեսագիտության թեկնածու, ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
|
Հինգշաբթի, 18 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո. Կիպրոսում գրանցված Fedilco Group Limited ՓԲԸ - ի բաժնետոմսերի 80% - ը, որը հեռահաղորդակցության խոշորագույն ընկերություններից մեկի՝ "Վիվա Արմենիա" ՓԲԸ-ի սեփականատերն է, գրավադրվելու է Ամերիաբանկում: ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) դրական որոշում է կայացրել ընկերության այդ նախաձեռնության վերաբերյալ:
|
Չորեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո.Idram Junior հավելվածով վճարում կատարելն արդեն սովորությու՞ն է։ Վստահ ենք՝ նաև հավելվածում Junius ֆինանսական գրագիտության խաղն ես հասցրել խաղալ ու լրացնել գիտելիքներիդ պաշարը։
|
Չորեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2025,
|