Ուրբաթ, 25 Սեպտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. Հայաստանը և Բուլղարիան մտադիր են խորացնել զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը: Այս մասին հայտնել է Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն՝ հղում անելով կոմիտեի ղեկավար Անուշիկ Ավետյանի և Բուլղարիայի զբոսաշրջության փոխնախարար Մարիելա Մոդևայի հանդիպմանը, որը տեղի է ունեցել Երևանում անցկացվող բժշկական զբոսաշրջության գլոբալ ֆորումի շրջանակներում:
|
Ուրբաթ, 25 Սեպտեմբերի 2026,
ԱրմԻնֆո:. Հայկական ապրանքների արտահանումը ԵՄ այս տարվա առաջին ութ ամիսներին աճել է 69%-ով: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
|
Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. ՀՀ ֆինանսների փոխնախարար Էդգար Մկրտչյանը մասնակցել է Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի ռազմավարական հանդիպմանը: Քննարկվել են հիմնադրամի 2022-2026 թվականների կատարողականը և հաջորդ հինգ տարիների առաջնահերթությունները, ասվում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
|
Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Glovo-ում պատվերներ կատարելիս արդեն հնարավոր է վճարել Իդրամով․ այս մասին պաշտոնապես հայտարարվեց Glovo Armenia-ի 5-ամյակին նվիրված միջոցառմանը։ Այսուհետ պատվերը ձևակերպելիս պարզապես անհրաժեշտ է վճարման հասանելի տարբերակներից ընտրել Իդրամը և կատարել վճարումը Idram&IDBank հավելվածի միջոցով։
|
Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությանը՝ Թուրքիայի և Կովկասի գծով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետիի գլխավորությամբ։
|
Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո.Սեպտեմբերի 25-27-ը Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ այցելուներին ներկայացնելով ավտոմեքենաների ձեռքբերման համար նախատեսված ֆինանսավորման լուծումներ:
|
Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Հայաստանի երկաթուղիների (ԵՈՒ) կառավարման կոնցեսիայի փոխանցումը Ղազախստանին բավական քննարկվող հարց է Երեւանում։ Այդ մասին սեպտեմբերի 24-ին հայտարարել է Ղազախստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ՂՌՀԻ) եվրոպական և ամերիկյան հետազոտությունների դեպարտամենտի առաջատար փորձագետ Ալիշեր Աբդռեշևը՝ APRI Armenia 2026 ֆորումի հարթակներում ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:
|
Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո.Մենք դարձել ենք պարտքով ապրող պետություն։ Այդ մասին հարցազրույցում ասել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
|
Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Եվրոպական միության խորհուրդը պաշտոնապես հաստատել է հայկական արտադրանքի 80%-ի առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցները, որոնք ուղղված են Ռուսաստանի կողմից սահմանված առևտրային սահմանափակումներից հետո Հայաստանի տնտեսությանն աջակցելուն: Այդ մասին ասվում է ԵՄ խորհրդի որոշման մեջ։
|
Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո.«Բարի գործերի քաղաք» խորագրով էր Իդրամ ընկերությունն այս տարի կազմակերպել իր ամենամյա թիմային միջոցառումը, որն առանձնանում էր իր յուրահատուկ նպատակով։
|
Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո.2026 թվականի 2-րդ եռամսյակում արտերկրում գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններին կատարվել է 65,3 մլն դրամի նվիրատվություն, իսկ ծախսերը կազմել են 37,5 մլն դրամ: Մուտքերը ձևավորվել են հյուրընկալող երկրների կողմից Քուվեյթում և Կատարում ՀՀ դեսպանություններին տրամադրված նվիրատվությունների հաշվին: ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 24-ի նիստում փոփոխություններ է կատարել ընթացիկ տարվա պետական բյուջեում:
|
Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է ԱՄՆ դոլարով պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին:
|
Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Հայաստանն Ադրբեջան է արտահանել ալյումինե փայլաթիթեղ։ Այդ մասին սեպտեմբերի 24-ին ճեպազրույցում լրագրողներին հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։
|
Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Հայաստանի կառավարությունը կֆինանսավորի Տիգրան Պետրոսյան փողոցի վերանորոգումը։ Այդ նպատակով կառավարության սեպտեմբերի 24-ի որոշմամբ կուղղվի շուրջ 278 մլն դրամ։
|
Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026,
ԱրմԻնֆո: 2025 թվականի համեմատ, 2026 թվականին հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալներում էական շեղումներ չկան: Այս մասին սեպտեմբերի 24-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով կառավարության կողմից հաստատված ներքին արտադրողների համար նոր աջակցության միջոցառումները:
|
Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026,
ԱրմԻնֆո: Ներկայումս 1.815 միլիոն մարդ հանդիսանում է համընդհանուր առողջապահական ապահովագրության համակարգի շահառու: Այս մասին սեպտեմբերի 24-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության փոխնախարար Սամվել Խարազյանը:
|
Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. Հայաստանի Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի ընտանիքին պատկանող «Ջերմուկ Գրուպ» ընկերությունը հումքի և սարքավորումների ներմուծման ժամանակ արտոնություններ կստանա։ Ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղադրիչների և պարագաների, հումքի ու նյութերի՝ մաքսատուրքից ազատելու մասին որոշումն ընդունվել է սեպտեմբերի 24-ին կայացած կառավարության նիստում։
|
Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Հայաստանը կարդիականացնի տնտեսության տարբեր ոլորտներում գործող ստանդարտները, կմշակի ազգային ստանդարտներ՝ համապատասխանեցնելով միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին, կմասնակցի միջազգային և տարածաշրջանային ստանդարտացման գործընթացներին, կարդիականացնի ազգային ստանդարտների ֆոնդը և կմատուցի տեղեկատվական ծառայություններ: Սեպտեմբերի 24-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատեց «2026 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը:
|
Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. Նյու Յորքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային ընթրիք է ունեցել ԱՄՆ Առևտրի պալատի ներկայացուցիչների հետ։
|
Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Տեղի է ունեցել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի և ՎԶԵԲ-ի պատվիրակության միջև հանդիպում՝ բանկի Թուրքիայի և Կովկասի գծով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալկետտիի գլխավորությամբ։
|