Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո.Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 1-5-ը դոլարային գործարքների աճն ուղեկցվել է ռուբլով գործարքների անկմամբ։ Եվրոյով գործարքներ արդեն երեք ամսից ավելի չեն իրականացվում։ Մասնավորապես, դոլարային գործարքների միտումը 76,2% անկումից հասել է 8,6 անգամ զգալի աճի, իսկ ռուբլով գործարքների անկումը դանդաղել է 34,2% - ից մինչև 24% ։ Դա թույլ է տվել դոլարային գործարքների շաբաթական ծավալին կրկին վերականգնել ռուբլով գործարքների նկատմամբ գերակայությունը, բայց՝ ընդամենը 1,4 անգամ, մինչդեռ, մեկ շաբաթ առաջ պատկերը հակառակ էր՝ ռուբլով գործարքները 8,2 անգամ գերազանցում էին դոլարային գործարքներին։ |
Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո.Սկզբում, երբ քննարկվում էր Եվրասիական տնտեսական միության ստեղծման գաղափարը, նպատակ էր դրվում այդ տնտեսական կառույցի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը հասցնել ընդամենը 1 մլրդ դոլարի, մինչդեռմ այսօր այդ ցուցանիշը գերազանցում է 16 մլրդ դոլարը, եւ դա սահմանը չէ ։ Այդ մասին հայտարարել է ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասարյանը՝ Երևանում կայացած "Հայաստան - ԵԱՏՄ. Միասին առաջ" համաաաժողովի հարթակներում անդրադառնալով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության արդյունքներին և տնտեսական նոր մարտահրավերներին։ |
Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025,
|
Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո. Կոնվերս Բանկը հայտարարել է Converse Import նոր վարկատեսակի ներդրման մասին, որն ուղղված է ներմուծմամբ զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ֆինանսական կարիքների բավարմանը։ Ֆինանսավորումը կարող է ուղղվել ներմուծման նպատակով իրականացվող միջազգային փոխանցումների իրականացման համար՝ ապահովելով գործարքների առավելագույն թափանցիկություն, վերահսկելիություն և արագություն Բանկի ու բիզնեսի համար։ |
Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո.Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի անկանխիկ վճարումների շուկայում, դժվար է դասակարգել։ Ամենայն հավանականությամբ, համակարգը բախվել է այն բանին, ինչն ընդունված է անվանել պրոֆեսիոնալիզմի իսպառ բացակայություն եւ տեղի ունեցողի նկատմամբ երկրի ֆինանսական շուկայի համար աննախադեպ անտարբեր վերաբերմունք Կենտրոնական բանկի, Armenian Card ազգային վճարային համակարգի ղեկավարության եւ այլ պետական ատյանների կողմից: |
Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո. Հայաստանի արտաքին առևտրում թանկարժեք մետաղներին և քարերին առնչվող գործարքները 2025 թվականից սկսել են նվազել՝ 7 ամսում ընդհանուր ծավալով կազմելով 24% (2.7 մլրդ դոլար)՝ մեկ տարի առաջվա 59.4%-ի (11.7 մլրդ դոլար) դիմաց։ Ապրանքների այդ խումբը վճռորոշ դեր է խաղացել երկրի արտաքին առևտրաշրջանառության տարեկան դինամիկայի վատթարացման գործում, որը 95% էական աճից նվազել է մինչև 42% ծանրակշիռ անկում։ |
Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025,
|
Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025,
|
Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հուլիսին դանդաղել է մինչև տարեկան 7,1% (2024թ. նույն ժամանակահատվածի 9,6%-ից)։ Ընդ որում, արդյունաբերության հատվածը ոլորտը, որը մեկ տարի առաջ հանդես էր գալիս որպես աճի շարժիչ ուժ, ներկայիս անկմամբ թուլացնում է տնտեսական աճի տեմպերը։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները, դա ուղեկցվում է արտաքին առևտրի դինամիկայի էական աճից դեպի ծանրակշիռ անկում շրջադարձով։ |
Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդադար խոսում է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման մասին, մինչդեռ, չի կարողանում, անգամ, ապահովել հայկական բեռնատարների անարգել անցումը վրացական անցակետերով դեպի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջից տեսաուղերձով հայտարարել է ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավար Հենրիկ Դանիելյանը։ |
Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025,
|
Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025,
|
Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025,
|
Հայաստանում նախատեսում են աշխատանքի տեղավորման համար միասնական տեղեկատվական պետական հարթակի ստեղծում
Հինգշաբթի, 4 Սեպտեմբերի 2025,
|
Հինգշաբթի, 4 Սեպտեմբերի 2025,
|
Հինգշաբթի, 4 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո. Սեպտեմբերի 4-ին՝ Երևանի ժամանակով ժամը 11:10-ից, հայաստանյան օգտատերերի կողմից համացանցում նկատված խնդիրները կրել են տարածաշրջանային բնույթ և պայմանավորված են եղել Google ընկերության կողմից մատուցվող ծառայությունների խափանմամբ: Այդ մասին հաղորդում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը: |
Հինգշաբթի, 4 Սեպտեմբերի 2025,
|
Հինգշաբթի, 4 Սեպտեմբերի 2025,
|